Դպրոցական սնունդ ազգային ծրագիրը հնարավոր է իրականացվի Երեւանում. նախատեսվում է քննարկումներ անցկացնել

Երեւանի դպրոցների 1-4 դասարանների աշակերտները եւս հնարավոր է դպրոցում օրական մեկ անգամ տաք սնունդ ուտեն: Նախատեսվում է զարգացնել եւ ընդլայնել «Դպրոցական սնունդ ազգային ծրագիրը», որն այսօր կիրառվում է ՀՀ մարզերում: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Սաթենիկ Մկրտչյանը:

Ծրագիրն առայժմ քննարկումների փուլում է, սակայն նախատեսվում է իրականացնել 2023 թվականից հետո:

Մկրտչյանի խոսքով՝ «Դպրոցական սնունդ ազգային ծրագիր»-ն ունի առողջապահական նշանակություն եւ միտված է կրթության որակի բարձրացմանը, որովհետեւ մի շարք հետազոտությունների համաձայն՝ օրական մեկ անգամյա տաք սնունդն օգնում է երեխաների ուշադրության բարձրացմանը, կենտրոնանալուն:

«Այսպիսի սննդով տրամադրվում է այդ տարիքի երեխաների համար հաշվարկված անհրաժեշտ վիտամինային ծավալի մեծ մասը: Մեծ է նաեւ դրա սոցիալական նշանակությունը»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ շեշտը դրվում է կրթության որակի եւ մարդկային կապիտալի զարգացման վրա:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը մի քանի տարվա պատմություն ունի, ժամանակին այն ամբողջությամբ իրականացվում էր Միավորված ազգերի կազմակերպության կողմից, սակայն արդեն տեւական ժամանակ է՝ մի շարք մարզեր անցում են կատարել ազգային ծրագրին, այսինքն՝ ֆինանսավորումն իրականացնում է ՀՀ կառավարությունը:

ՀՀ մարզերն ամբողջությամբ ազգային ծրագրին կանցնեն 2023 թվականին:

Առայժմ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի մարզերի դպրոցների համար վճարում է Կառավարությունը, իսկ մյուս մարզերում ծրագիրը գործում է ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ:

Այս պահին աշխատանքներ են իրականանում կոնկրետ Գեղարքունիքի մարզի դպրոցներում: Կրթական հաստատություններին շինանյութ, սարքավորումներ տրամադրվում են, սակայն Մկրտչյանի խոսքով՝ կարեւոր է, որ համայնքը միավորվի եւ ամեն կերպ աջակցի դպրոցում ճաշարանի ստեղծմանը:

«Այն դպրոցներում, որտեղ կարողանում ենք ապահովել այդ համախմբվածությունը, լավ արդյունք ենք ունենում»,- նշեց նա՝ հավելելով, որ մնացած դեպքերում գոնե մինիմալ աշխատանքներն արվում են:

Վերանորոգման աշխատանքներն իրականանում են ՄԱԿ-ի կորդինացմամբ, երբ արդեն մարզի դպրոցներն այն վիճակին են հասնում, որ կարողանում են տաք սնունդ տրամադրել, ֆինանսավորում է կառավարությունը:

Ինչպես ներկայացրեց հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարը, նախատեսվում է «Դպրոցական սնունդ ազգային ծրագիր»-ն ընդլայնել: Այժմ հարցի հետ կապված իրականացվում են քննարկումներ: Ռազմավարությունը մշակելու համար՝ պետք է ձեւավորվի աշխատանքային խումբ, որը կիրականացնի ուսումնասիրություններ եւ պիլոտային ծրագրեր մինչ 2023 թվականը, երբ ՀՀ մարզերն արդեն ամբողջությամբ անցած կլինեն ազգային ծրագրին:

ՀՀ կառավարությունում արդեն սկսել են աշխատանքները:  

Ընդլայնվող ծրագրերից են նաեւ դպրոցների բակերում ջերմոցների հիմնումը, որն արդեն մի քանի դպրոցներում իրականացվել է: Այն հնարավորություն է տալիս, որ աշակերտներն իրենց ձեռքով խնամեն, մշակեն եւ աճեցնեն միրգ ու բանջարեղեն:

Միտքը տեղական արտադրության խթանումն է, դպրոցներիՆ արտադրող, սպառող նաեւ մատակարար դարձնելը:

Ծրագիրն առավել զարգացնելու դեպքում՝ հատուկ քոլեջներում աշակերտների համար այդ մթերքները կարող են լինել նաեւ ուսումնական բազա:

Տպել
1758 դիտում

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ