Դատարանը մերժեց «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու քննիչի միջնորդությունը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ նրա պաշտպան Գոռ Միքայելյանից:

Միքայելյանը հայտնեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել այսօր՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառքը): Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի նա առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, պաշտպանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ դրան կանդրադառնան ավելի ուշ:

Պաշտպանական կողմը բողոքարկել էր նաեւ պետին ձերբակալելու որոշումը, ինչը եւս դատարանը մերժեց. «Այսինքն՝ դատարանը գտավ, որ ձերբակալումը եղել է իրավաչափ, բայց կալանավորման անհրաժեշտություն չկա»,- նշեց պաշտպանը: Հարցին՝ այս դեպքում նա շարունակելու՞ է մնալ Ձերբակալվածների պահման վայրում, Գոռ Միքայելյանը պատասխանեց. «Առհասարակ, չպիտի շարունակի, հենց հիմա ես զբաղված եմ այդ հարցերով, որ նա անմիջապես ազատ արձակվի, որովհետեւ կալանավորման միջնորդության մերժման որոշումը նշանակում է, որ դատարանը նրա հետագա արգելանքը համարել է անհիմն, իսկ եթե մնա ձերբակալված, կնշանակի, որ անձն ապօրինի զրկվում է ազատությունից»: Գոռ Միքայելյանը վստահություն հայտնեց, որ ՁՊՎ-ի վարչակազմը իր պաշտպանյալին ազատ կարձակի:

Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հերթական դեպքը:

Ըստ ԱԱԾ-ի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը: Ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձինք ձերբակալվել էին:

Տպել
3026 դիտում

«Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցներ մեկուսացված են, կորոնավիրուսով հիվանդ որսորդի հետ շփված մարալիկցիները՝ ևս

Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ, առանձնացվել են մեկուսացման տարածքներ

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը