Ծեծկռտուք, կարուսելներ, խախտումներ. Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ էին

Ադրբեջանում երեկ կայացած ընտրությունների նախնական արդյունքներով եւ էքզիթ-փոլերի ներկայացրած տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիեւի առաջնորդած «Ենի Ադրբեջան» կուսակցությունը:

Քվեարկությունն սկսել է առավոտյան նախատեսված ժամին: Ընտրողները պետք է Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) 125 պատգամավոր ընտրեին 1314 թեկնածուից։ Երկրում աշխատել է 5573 ընտրական տեղամաս, եղել են 883 միջազգային դիտորդներ՝ 58 երկրի 59 կազմակերպություններից, նաեւ՝ 77 790 տեղական դիտորդներ

Ընտրությունները երկրում ավարտվել են երեկոյան ժամը 19:00-ին: Անկախ դիտորդներն ու լրագրողները օրվա ընթացքում հայտարարել են բազմաթիվ խախտումների մասին: Մասնավորապես, ահազանգեր են եղել կարուսելների, զանգվածային լցոնումների, ընտրական տեղամասերում մի քանի անգամ էլեկտրականության անջատումների, լրագրողների եւ դիտորդների աշխատանքի խոչընդոտումների, նրանց նկատմամբ ճնշումների եւ ուժի կիրառման, տեսահսկման սարքերի խափանման կամ դրանք դիտավորյալ ծածկելու, այլ շրջաններում գրանցված անձանց՝ սխալ ընտրատեղամասում ընտրության մասնակցելու եւ այլ խնդիրների մասին:

Օրվա ընթացքում ընտրությունների մասնակցության ակտիվությունը բավական ցածր է եղել: Մի շարք ընտրատեղամասերում վիճաբանություններն ավարտվել են ծեծկռտուքով, որոշ դեպքերում քվեարկությունը դադարեցվել է եւ հրավիրվել է ոստիկանություն:

Կանայք կազմել են թեկնածուների 21 տոկոսը, տղամարդիկ՝ 79-ը:

Ադրբեջանում փետրվարի 9-ի ընտրություններն արտահերթ էին․ դրանք պետք է տեղի ունենային 2020 թվականի վերջին, սակայն տեղափոխվեցին փետրվար, երբ գործող խորհրդարանն ինքնալուծարվեց իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության նախաձեռնությամբ։ Այս կուսակցությունը հինգ գումարում շարունակ մեծամասնություն է կազմում խորհրդարանում, իսկ ընդդիմությունը խորհրդարանում ներկայացված չի եղել արդեն 10 տարի։

Այս տարի թեկնածուների թվում շատ էին ընդդիմադիրները և հասարակական ակտիվություն ցուցաբերող երիտասարդությունը, իսկ նախընտրական արշավը հասարակության ուշադրության կենտրոնում էր։ 

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախորդ խորհրդարանական ընտրություններում չկային ընդդիմադիր թեկնածուներ, քանի որ նրանք բոյկոտել էին ընտրությունները:

Տպել
2321 դիտում

Հաստատվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կանոնակարգը

Բացահայտվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ

Բայդենի երդմնակալության արարողության փորձն ընդհատվել է Կապիտոլիումի մոտակայքում հրդեհի պատճառով

Տարբեր ուղղություններում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի ու 1 քաղաքացիական անձի մարմին

2020 թվականին 2175 վարորդ 6 ամսով զրկվել է մեքենա վարելու իրավունքից. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Երեկ կատարված 2224 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 236 նոր դեպք. առողջացածների թիվը կրկնակի է

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊԵԿ-ի աշխատակիցներին զենք հատկացնելու մասին նախագիծը

ԱԺ-ն ընդունեց հակակոռուպցիոն դատարաններ և հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու վերաբերյալ նախագծերը

«Կոնդ» թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման ու վերակենդանացման համար մրցույթի էսքիզ-նախագիծ է ներկայացվել

Պատերազմի սկզբից մեծ օգնություն է եղել ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հայ փաստաբանների՝ Կարօ Ղազարեանի և Գառնիգ Քերքոնեանի կողմից

Բայդենի երդմնակալությունից առաջ Դոնալդ Թրամփը կլքի Վաշինգտոնը

«Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար

Այսօր ԱՄՆ-ում կհարգեն կորոնավիրուսից մահացածների հիշատակը. ելույթ կունենա Բայդենը

Լարսի ճանապարհը դեռեւս փակ է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 450 բեռնատար

ՀՀ մի մասում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ. Գեղարքունիքի բոլոր ավտոճանապարհներին մերկասառույց է

Թուրքիայի և Հունաստանի միջև վերսկսկվում են 2016թ․ ընդհատված բանակցությունները

Սահմանվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար

Նավալնիին կալանավորելու որոշում է կայացվել տարօրինակ պայմաններում. նիստը ոստիկանական բաժանմունքում էր

ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

Հայաստանում համավարակի պայմաններում առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է

Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Երեւանի համար 20 և 21 մանկապարտեզներն ամբողջապես նորոգված և նոր կահավորմամբ իրենց դռներն են բացել փոքրիկների առջև

Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք․ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Ասկերանի շրջանային բաժնի պետն այցելել է անցակետեր

Կառավարության որոշումներով աճուրդի դրված պետական գույքերի համար դեռեւս գնորդներ չեն հայտնվել․ Բաբայան

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Գեղարքունիքում եւ Սյունիքում ձյուն է տեղում

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է անցկացրել Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում (տեսանյութ)

2020 թվականին Արցախի և Հայաստանի քաղաքացիներին տրամադրվել է շուրջ 850 պրոթեզ

Ջերմային ռեժիմը դպրոցներում և մանկապարտեզներում. այց կրթօջախներ՝ առանց նախազգուշացման

Երեւանցիները բողոքում են նոր տեղադրված վերելակների աշխատանքից, քաղաքապետարանը պարզաբանում է

Նախօրոք հայտարարված 100 վերելակի փոխարեն Երեւանում 2021-ին կտեղադրվի 300-ը

ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ, անվտանգ հայրենադարձման հարցերը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը. «Արմենպրես»

Ասեց գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղեն դու ես, լավ կնայես տանեցիներին.ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը զոհվեց Շուշիում

«Այբ» կրթական հիմնադրամը երկու հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան

Ոստիկանության կրթահամալիրում տրվել է ապագա պարեկների ուսուցման մեկնարկը (տեսանյութ)

«Ո՞վ էր ուզում հաշիվները մաքրել փողոցում». Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց

Հայաստանի և Ռուսաստանի ՍԴ նախագահները քննարկել են պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերը

Հաստատվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը և ընդունելության մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը