Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Փետրվարի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ նա նշել է՝ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) Հայաստանի առանցքային գործընկերներից է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության արժեքները առաջ մղելու հարցում: Նա նաև անդրադարձել է անցած տարի մեկնարկած Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին, որը կարևոր հանգրվան է հարաբերությունների զարգացման համար:

Նատալյա Վուտովան փոխվարչապետին է ներկայացրել ԵԽ գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում:

Զրուցակիցները քննարկել են թվայնացման, էլեկտրոնային արդարադատության, կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև արհեստական բանականությանը վերաբերող հարցեր մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:

Տիգրան Ավինյանն ասել է, որ թվայնացման գործընթացը մեծ թափով առաջ է գնում և կարևորել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը:

Տպել
341 դիտում

Մարդկանց կորոնավիրուսային մեկուսացման շնորհիվ բնությունը շնչում է, օդը մաքրվում է, պանդաները՝ զուգավորվում

Արաբական կոալիցիան եւս Եմենում հրադադար է հայտարարել

Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կարող է աղքատանալ 500 միլիոն մարդ

Դանակահարություն Արտաշատում. բերման է ենթարկվել 37-ամյա տղամարդ

ՌԴ-ում մնացած նորածինն ու մայրն արդեն Հայաստանում են, ինքնամեկուսացման մեջ. ՄԻՊ-ը ևս մեկ ընտանիք է վերամիավորել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. վարչապետ

Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները (տեսանյութ)

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են անցկացրել

Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. կիզակետում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարն է

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյանը

Հանրային պաշտպանները 108 միջնորդություն են ներկայացրել. կալանավորված 29 անձի խափանման միջոց արդեն փոխվել է

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են

Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով. ԱՀ ԱՆ

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. վարչապետ

Այս օրերին ճիշտ կլինի թուրմերը եւ համեմունքները համադրել․ Դավիթ Պիպոյանի խորհուրդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին

Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ