Գյումրու թիվ 9 դպրոցում ցրտի պատճառով դասաժամերը 45-ից կրճատվել, դարձվել են 30 րոպե

10/02/2020 schedule22:20

Գյումրու թիվ 9 դպրոցի ջեռուցման համակարգը շարքից դուրս է եկել: Դասերն այսօր անցկացվել են նորմայից ցածր ջերմաստիճանային պայմաններում: Դասասենյակները փորձել են տաքացնել էլեկտրական վառարանների միջոցով: Վաղ առավոտ, երբ դպրոցում մեկնարկում են դասերը, այսինքն ժամը 9:00-ին, Գյումրիում գրանցվել է -22 աստիճան ցուրտ:  Հարցազրույցից խուսափեցին, սակայն աշխատակիցներից եւ աշակերտներից  մի քանիսը նշեցին, որ դասասենյակներում բավական ցածր ջերմաստիճան է եղել:  Միջանցքներում՝ սառնամանիք: Նորմային չեն  կարողացել հասցնել ջերմաստիճանը, աշակերտներն էլ դասերին մասնակցել են վերարկուներով: «Խնդրից  Շիրակի մարզպետարանը տեղյակ է»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Բաղդասարյանը: «Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները խառնված են էս խնդիրներով, ես տեղյակ պահել եմ, անձամբ մարզպետն է վերահսկում, անձամբ կրթության վարչության աշխատակիցները ղեկավարների հետ: Սպասում ենք, որ մասնագետները գան նայեն: Խնդիրը կաթսայատան հետ է կապված, բայց դեռ չեմ կարող ասել ծավալն ու լրջությունը»,-ասաց տնօրենի ժպ-ն:

Ըստ Բաղդասարյանի, դասասենյակներում նորմայի սահմանում ջերմաստիճան չի եղել, բայց ասել, որ ցուրտ է եղել, սխալ կլինի: «Եկել, չափումներ են կատարել, 15 աստիճան է եղել, իհարկե, դա բավական չէ, չնայած մինչեւ 4-րդ ժամը բարձրացել էր (նկատի ունի ջերմաստիճանը-խմբ.)» ,-վստահ հայտարարեց նա:

ՀԺ-ի դիտարկմանը, թե կան պնդումներ, որ դասասենյակներում 10, 11 աստիճան տաքություն է եղել ընդամենը, Բաղդասարյանը հակադարձեց. «11 չի եղել, 13  է եղել, սանէպիդից եկել նայել են»:

Անկախ ստեղծված վիճակից, դասերը դպրոցում ընդհատելու մտադրություն չկա: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզպետարանի Կրթության վարչության պետի հետ, որ դասաժամերը կրճատեն, 45 րոպեի փոխարեն 30 րոպե պարապեն, մինչեւ ջեռուցման հարցը լուծվի: ՇՄ Կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, սակայն ՀԺ-ի հետ զրույցում ասաց, եթե չկարողանան համապատասխան ջերմաստիճանն ապահովել դասերը կդադարեցնեն 1 օրով, թեկուզ շաբաթ օրվա հաշվին, որ կարողանան խնդիրը կարգավորել: Խնդիրն, ըստ Բաղդասարյանի, այս դպրոցի համար նորություն չէ, ժամանակ առ ժամանակ առաջացել է: Բայց անցնող ուրբաթ արդեն ջեռուցման համակարգն ընդհանրապես չի միացել, իսկ խնդրի կարգավորմանը դպրոցը ձեռնամուխ է եղել այսօր կեսօրից հետո:  ՇՄ Կրթության վարչության պետ  Հրայր Կարապետյանն ասաց կաթսայատնից դեպի դպրոց ջրի կորուստ կա, դա է խնդիրը, պետք է նայել, թե ինչ կարելի է անել:

Ի դեպ, այս գիշեր Շիրակի մարզում մինչեւ 33 աստիճան ցուրտ է կանխատեսվում:

 

Արմենուհի Մինասյան

 

Տպել
4210 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին