Վանաձորի 57-ամյա բնակչի սպանության գործով բացահայտվել է հանցագործություն կատարած իրական անձը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի առերևույթ սպանություն կատարած իրական անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հիշեցնենք, որ 2020 թ. փետրվարի 5-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին իրենց պատկանող  տնակում հայտնաբերել էր ամուսնու դին՝ բռնության հետքերով, ինչի մասին հայտնել էր ոստիկանությունը։ 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ իրականում առերևույթ սպանությունը կատարել է ոչ թե 20-ամյա երիտասարդը, որը ձերբակալվել էր առերևույթ սպանությունը կատարելու կասկածանքով, այլ նույն քաղաքի 32-ամյա բնակիչը, որը որպես վկա իր ցուցմունքում 20-ամյա երիտասարդին մեղադրել էր նշված սպանությունը կատարելու մեջ, այնուհետև՝ դիմել փախուստի։

Որոշում է կայացվել 20-ամյա երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ 32-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) և 333-րդ (սուտ մատնություն) հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: 

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորում սպանություն էր տեղի ունեցել: Քաղաքի Բուլղարական տնակային ավանի տնակներից մեկում մոտ 50-ամյա տղամարդու դի էր հայտնաբերվել՝ բռնության հետքերով: Նրան անգիտակից վիճակում, արնաշաղախ հայտնաբերել էր կինը:

Նա նախկինում դատապարտված էր եղել բռնաբարության հոդվածով: Մոտ 5 տարի առաջ էր ազատ արձակվել:

Տպել
534 դիտում

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան