Լոռու մարզպետարանում խորհրդատուի 2 հաստիք է բացվել, նշանակվել են մարզպետի վստահելի մարդիկ. դիպլոմ չունենալը էլ խնդիր չէ

Լոռու մարզպետարանում, չնայած նախատեսվող օպտիմալացումներին, 2 նոր հաստիք է բացվել: Քաղաքաշինության եւ առողջապահության ու սոցիալական ապահովության վարչություններում մեկական խորհրդատուներ կլինեն:

Քաղաքաշինության վարչությունում խորհրդատու է նշանակվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախկին խորհրդական Լեւոն Տեր-Սիմոնյանը, որը, մի քանի ամիս զբաղեցնելով մարզպետի խորհրդականի պաշտոնը, աշխատանքից ազատվեց այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ չունի բարձրագույն կրթությունը հաստատող դիպլոմ, ինչը պարտադիր պայման էր տվյալ պաշտոնն ստանձնելու համար:

Լեւոն Տեր-Սիմոնյանը ՀԺ-ի հետ զրույցում այն ժամանակ ասել էր, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նախկին խորհրդականը չէր հերքել. այդքան պահանջված դիպլոմն աշխատելու ամիսներին իսկապես չէր ներկայացրել, ներկայացրել էր այն, ինչ ունեցել էր՝ միջնակարգ կրթությունը փաստող ատեստատ:

Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Մխիթարյանը, ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդատուների 2 նոր հաստիքներին, ասաց. «Նշված 2 խորհրդատուներն աշխատում են քաղաքաշինության եւ առողջապահության ու սոցիալական ապահովության վարչություններում: Այդ մարդկանց հետ իրավահարաբերությունները ներկայումս կարգավորվում են աշխատանքային օրենսգրքով ու հանրային ծառայության մասին օրենքով: Տվյալ մարդկանց համար կրթության ցենզ, այսպես ասած, սահմանված չէ: Մեր առողջապահության վարչության խորհրդատուն ունի բարձրագույն կրթություն, իսկ Լեւոն Տեր-Սիմոնյանն ունի միջին մասնագիտական կրթություն»:

Թե որքանով է արդարացված օպտիմալացման փուլում գտնվող մարզպետարանում նոր հաստիքներ բացելը, աշխատակազմի քարտուղարը պատասխանեց. «Այս հաստիքների կարիքն առաջացել է՝ այդ վարչություններում աշխատանքի ծանրաբեռնվածությունից ելնելով, աշխատանքները մեծացել են այդ վարչություններում, ու այդ հաստիքների ավելացումը կապված է նրանով, որ սուբվենցիոն ծրագրերում մենք ունենանք համակարգող ու աջակցող հավելյալ մեկ աշխատակից: Մեզ ծանրաբեռնված աշխատանք է սպասվում այս տարի»:

Իսկ թե ինչու հենց Լեւոն Տեր-Սիմոնյանն ու Գայանե Համբարյանը նշանակվեցին այդ պաշտոններում, Արթուր Մխիթարյանն այսպես մեկնաբանեց. «Տվյալ պաշտոնում ուղիղ նշանակում է արվել»: ՀԺ-ի դիտարկամանը՝ արդյոք տվյալ հաստիքները բացվեցին կոնկրետ մարդկանց համար, օրինակ՝ մարզպետի մտերիմ ընկերոջ ու նախկին խորհրդականի, ասաց. «Ո՛չ, որովհետեւ այդ հաստիքների բացվելը միտված էր տվյալ ստորաբաժանման աշխատանքի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելուն»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով իր նախկին խորհրդականի՝ մարզպետարանում նոր աշխատանքի նշանակվելուն, ասաց, որ իրականում հաստիք չի բացվել, պարզապես հաստիքների վերաբաշխում է արվել:

«Մենք այսօր երիտասարդ կադրերին ներգրավելու խնդիր ունենք, քանի որ հին կադրերի մի զգալի մասը չի բավարարում այսօրվա պահանջներն, ու չեն կարողանում աշխատել մարզպետարանի նոր պահանջներով… Ես բոլորին շանս եմ տվել, մարզպետ դառնալուց հետո կտրուկ որեւէ ջարդ չեմ արել… Լեւոն Տեր-Սիմոնյանն ունեցել է միջին մասնագիտական կրթությունը հաստատող փաստաթուղթ, այսօր արդեն նա բուհում է սովորում, ու խորհրդատուի հաստիքը բարձրագույն կրթություն չի պահանջում եւ նույնիսկ թույլ է տալիս ներգրավել միջնակարգ կրթություն ունեցող մարդկանց»,- նկատեց մարզպետը:

Հավելելով՝ նաեւ նշեց. «Աշխատանքի ընդունելիս ինձ համար կարեւոր է թե՛ վստահությունն ու թե՛ մարդու տեսակը, որը որ ես ունեմ Լեւոն Տեր Սիմոնյանի նկատմամբ: Վստահությունը շատ բարձր է, նրան ես ճանաչում եմ մի քանի տարի… ճանապարհ ունի անցած՝ սկսած Մարտի 1-ից, կրել է շատ զրկանքներ, եւ, կրկնում եմ, ունի մեծ վստահություն»:

Տպել
2899 դիտում

Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ. Լեւոն Տեր-Պետրոսյան

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել. ՊՆ

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան

Րոպեներ առաջ ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը. Շուշան Ստեփանյան

Մոսկվա-Երեւան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36%. Ռուստամ Բադասյան

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում