ԱԺ-ն օրինագիծ է մշակել՝ քաղաքապետարանին նվիրած «կամազների գործի» հիման վրա

Այսօր ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ այս օրենքի նախապատմությունը գալիս է «կամազների գործով» աղմուկից:

Նա մեջբերեց դեպքը, երբ մի քանի ամիս առաջ մի ընկերություն քաղաքապետարանին կամազ եւ աղբատար մեքենաներ էր նվիրել, սակայն դրա մասին քաղաքապետարանը չէր հրապարակել, ինչի արդյունքում էլ մեծ աղմուկ բարձրացավ: «Մենք խոստացանք, որ կներկայացնենք նախագիծ՝ փարատելու հանրության մտահոգություններն ու կասկածները»,- ասաց պատգամավորը: 

«Մտահոգությունը, թե նվերները գաղտնի են պահվում եւ կարող են կոռուպցիայի վտանգ ներկայացնել, այս նախագծով կվերանան: Նախագծով սահմանվում է, որ նվիրատվություն ստանալու դեպքում համայնքները պարտավոր են 1 շաբաթվա ընթացքում նվիրատվության մասին տեղեկատվությունը տեղադրել կայքում, եթե կան փոքրիկ համայնքներ, որոնք դեռեւս կայք չունեն, ցուցանակների վրա փակցնեն»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով՝ սա նաեւ կնպաստի, որ նվեր տվող կազմակերպությունն անբարո համարի դրանից հետո որեւէ արտոնություն ստանալ համայնքից:

Այս մտքին էլ ի պատասխան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խնդրեց բացատրել այդ երկու երեւույթների կապը. «Մարդ կա, որ իր համար միեւնույն է՝ որտեղ ուզում ես, հրապարակիր: Եթե նա դա արել է, որ հետագայում ակնկալի արտոնություն, միեւնույն է, այդ արտոնությունն ստանալու է: Դա պետք է կարգավորել, որ նվիրատվություն տվողը տեսանելի ժամանակում շինության թույլտվություն կամ հող չստանա»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ արձագանքեց, որ, միջազգային կառույցների կարծիքով, կոռուպցիոն դրսեւորում տեղի չի ունեցել կամազների նվիրատվության ընթացքում, պարզապես այս օրինագծով գործընթացն ավելի թափանցիկ են ուզում դարձնել:

Տպել
781 դիտում

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է

ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետական մաղթանք է կատարվում. դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը (ուղիղ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Մոտ կես միլիոն դրամի հագուստի գողության դեպքը բացահայտվել է. (տեսանյութ)

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Ոստիկանները վարդերի փնջերը ձեռքերին գողերի են բռնել

Մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունը 361 արձանագրություն է կազմել

Ալաշկերտում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Վաղն Արցախում ըտրարշավի վերջին օրն է. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

ԱԻՆ-ը վարակազերծման միջոցառումներ է իրականացրել հանրապետության 666 հանրային վայրերում (տեսանյութ)

Հայ խաղաղապահները ներկայացնում են զորախմբերի ներկա վիճակն ու կորոնավիրուսի հետ կապված առկա տվյալները (ուղիղ)

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)