Եղեգնաձորում շինաշխատանքների ընթացքում կատարված կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

12/02/2020 schedule16:33

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա են դարձվել  ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շինարարական-վերանորոգման ծրագրերով, կնքած պայմանագրերով կատարված աշխատանքների ստուգման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը:  Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Եղեգնաձորի համայնքապետարանը 2016-2017թթ. ընթացքում տարբեր ընկերությունների հետ կնքել է համայնքում տարբեր փողոցներում լուսավորության ցանցերի հիմնանորոգման, «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, թիվ 1 և թիվ 5 մանկապարտեզների խոհանոցի, տանիքի, առանձին բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման պայմանագրեր: Սակայն պայմանագրերով կատարված աշխատանքների տեղազննությունների, հսկիչ չափագրումների արդյունքում պարզվել է, որ աշխատանքներն իրականացրած ընկերությունների կողմից ներկայացված և համայնքի ղեկավարի կողմից ընդունված կատարողական ակտերով, հանձնման-ընդունման փաստաթղթերով արձանագրվել են տարբեր չափերի փաստացի պակաս կատարված աշխատանքներ։

Այսինքն Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կազմված նշված պայմանագրերի կատարողական ակտերում և հանձնման-ընդունման արձանագրություններում գրառված տեղեկությունները շուրջ 3.3մլն դրամի  կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանել։

Բացի այդ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակներում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի կողմից տեղում իրականացվել են 2 տարբեր ընկերությունների հետ կնքված պայմանագրերով  2018-2019թթ. Եղեգնաձորի տարբեր փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընթացքում կատարված ասֆալտբետոնի վերին շերտի հանուկների նմուշառումներ և 5 հիմնական պարամետրերով (հաստություն, միջին խտություն, խտացման գործակից, ջրահագեցման տոկոս, ծակոտկենությունների տոկոս) կատարվել են դրանց լաբորատոր փորձարկումներ: Դրանց արդյունքում պարզվել է, որ նմուշառված հանուկները 3 կամ 4 պարամետրերով չեն համապատասխանել գործող նորմերով ներկայացվող պահանջներին և ըստ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների՝ այդ անհամապատասխանությունների պայմաններում հնարավոր չի լինի ասֆալտը շահագործել նախագծով նախատեսված նորմատիվային ժամանակահատվածի ամբողջ ընթացքում՝ առանց հետագա լրացուցիչ միջոցառումների։ Այսինքն պարզվել է, որ շուրջ 41 մլն դրամի չափով կատարվել է անարդյունավետ ծախս:

Այսպիսով, ՀՀ պետական վերահսկողական ծառայության  և ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությունների արդյունքում ստացվել են ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019թթ., պաշտոնական փաստաթղթերում՝ կատարողական ակտերում, հանձնման և ընդունման արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.3մլն դրամի վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով շուրջ 41 մլն դրամի գործող նորմատիվների հիմնական պահանջներին չհամապատասխանող աշխատանքներն ընդունելու և ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ։

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ծանր հետևանքներ առաջացնելու և 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
4307 դիտում

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան