Իմ երեխաների դասարանում կա մոտ 100% հաճախելիություն. Առողջապահության նախարար

Եղանակային իրավիճակով պայմանավորված՝ այս ձմեռ նույնպես ունենք մի փոքր լարվածություն, ինչպես բոլոր սեզոններին: Այս մասին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում համաճարակային իրավիճակին:

Նրա պնդմամբ՝ նախարարությունն անում է մի շարք կանխարգելիչ գործողություններ: Դրանցից առաջինն այն է, որ նախարարությունը լայն հանրային իրազեկում է անում, որպեսզի ավելորդ խուճապի առիթ չլինի:

«Կոչ ենք անում հատկապես ոչ մասնագիտական հանրույթից դասերը բոյկոտելու, խմբերով դասերի չհաճախելու կոչեր չանել, քանի որ դա ոչ միայն չի օգնում համաճարակի դեմ պայքարին, այլ՝ հակառակը, ավելորդ խուճապ է ստեղծում եւ դասապրոցեսն է խանգարվում»,- ասաց նախարարը:

Երկրորդ գործողությունն է, որ ամենօրյա ռեժիմով՝ գնահատելով թվերը, ԿԳՄՍ եւ Առողջապահության նախարարությունները որոշում են կայացնում՝ կա՞ կարիք դասերը դադարեցնելու, թե՞ չկա:

«Ես հայտարարում եմ, որ այսօրվա դրությամբ այդ կարիքը չկա, բացակայությունների մեծ մասն էլ պարզապես կանխարգելիչ բացակայություններ են: Այսինքն՝ երեխաները հիվանդ չեն, բայց դպրոց չեն գնում, որպեսզի չհիվանդանան: Մենք ինքներս ենք կոչ անում հիվանդ երեխաներին դպրոց չուղարկել: Նաեւ կատարում ենք ֆիլտրի գործողություն, երբ ամեն առավոտ հնարավոր բոլոր դպրոցների մուտքի մոտ կա՛մ բուժքույրերը, կա՛մ հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները ստուգում են բոլոր հաճախող երեխաներին, եւ նախանշաններ ունեցող երեխաներին միանգամից ուղարկում են տուն»,- ասաց Թորոսյանը:

Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ այսօր կա նվազում, հատկապես, պոլիկլինիկական հաստատություններ դիմելիության հետ կապված, հիվանդացության ցուցանիշն էլ երեկվա հետ համեմատած նվազել է 1.1 անգամ:

«Գրիպն ունի հարյուրավոր շտամեր եւ դրանցից մեկն էլ H1N1-ն է, կա նաեւ H3N2-ը, որոնք ավելի վախեցնող չեն, քան մեկ այլ շտամը: Դրանց դեմ պայքարի միջոցներն էլ նույնն են: Պետք չէ մրսել, ապահովել համապատասխան ջերմային պայմաններ բոլոր հաստատություններում, չշփվել հիվանդ քաղաքացիների հետ, հաճախ լվացվել, եւ դրա շրջանակներում սպասել ավելի լարված վիճակի նվազմանը, ինչպես ամեն տարի»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով նաեւ, որ քաղաքացիները հետեւեն պաշտոնական տեղեկատվությանը, քանի որ իրենք որեւէ թաքցնելու բան չունեն եւ ամեն օր օբյեկտիվ իրավիճակը ներկայացնում են:

«Այսօր 1032 երեխա մենք ենք ուղարկել տուն, նախադպրոցական ուսումնական հաստատություններում եւ դպրոցներում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը կազմում է 5.8%: Կարող են լինել դասարաններ, որտեղ լինեն 50%, 70% բացակայություն, բայց այդտեղ կան նաեւ առողջ երեխաներ: Օրինակ՝ իմ երեխաների դասարանում կա մոտ 100% հաճախելիություն»,- եզրափակեց նախարարը:

Տպել
2850 դիտում

Տավուշում կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա. ո՞վ է գոհ այս վիճակից

Բանակը ապաղաքականացված կառույց է, յուրաքանչյուր զինծառայող՝ ազատ իր ընտրության մեջ. հայտարարություն

Արցախի զորամասերից մեկում սննդի ապահովման նոր համակարգով ճաշարան է բացվել (լուսանկարներ)

Կառավարությունում քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության միջոցառումները

Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներն հիմնականում անցանելի են

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Վանաձորի, Սիսիանի, Արմավիրի, Գորիսի, Երեւանի մի շարք սուպերմարկետներ փակվել են 6 ժամով. ներկայացվում են պատճառները

Հրդեհ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. այրվել է մեքենայի շարժիչի հատվածը

Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը

Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար․ Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Այսօր 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ոստիկանություն

Այս մեկ շաբաթը փորձություն կլինի բոլորիս համար

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երեւան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին