Ձեր հետեւից պիտի մարդ ուղարկե՞մ․ ուղարկողների առաջ պարտադիր ժպիտի մեղմ դոզայով եք խոսել․ Փաշինյանը՝ Մարուքյանին

Ինձ համար անհասկանալի է, եթե պետք է գաք էստեղ ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին ասեք՝ մի հատ հարց կտաս, գամ ելույթս սրբագրեմ, արդարանամ։ Իմաստը ո՞րն էր դրա։ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Էդմոն Մարուքյանը։

«Դա ամբողջատիրական բնույթի մտածողության ելույթ էր առ այն, որ իրավական պաշտպանության որեւէ միջոց ձեռնարկողը կհամարվի հակապետական ուժ։ Իսկ իրավական պետությունում ո՞նց կարող է իրավական պաշտպանության միջոց կիրառողը համարվել հակապետական ուժ։ Այլակարծության հանդեպ տարրական հարգանք չկա»,- հայտարարեց Մարուքյանը՝ հավելելով, որ վարչապետի՝ հանրաքվեի հարցի քննարկման ժամանակ ելույթից հետո Վանաձորի քաղաքապետարանում կառավարության աուդիտի հարցերի մեջ ներառված է ԼՀԿ-ական աշխատակիցների վերաբերյալ հարց․ «Խնդրում եմ պարզաբանել՝ Էդ ո՞վ ա առաջարկել ԼՀԿ աշխատակիցների փնտրել»։

Փաշինյանն ասաց, որ իրեն միշտ թվացել է՝ ինքն ու Մարուքյանը նույն դաշտում են եղել ու այն ուժերին, որոնք ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտել են, համարել են հակապետական․

«Հիմա նայում եմ՝ դուք հեղափոխությունից հետո ոնց եք ելույթ ունենում։ Եկեք նայենք ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ ինքը նստած է եղել, նայենք ձեր տոնը, ձեր բառապաշարը եւ համեմատենք հիմիկվա հետ։ Այո, վայելեք այդ ազատությունը, որ հեղափոխությունը ձեզ բերել է։ Բայց գոնե ընդունեք դա, դուք կարող էիք Սերժ Սարգսյանի հետ էդպես խոսե՞լ, որեւէ վարչապետի ներկայությամբ, Հովիկ Աբրահամյանի, մյուսների ներկայությամբ, ու հիմա։ Ես հասկանում եմ, կարող է ձեր աթոռից է, որտեղ նստած եք, ոգեշնչում է առաջանում (Մարուքյանը նստում է այն աթոռին, որին նախորդ գումարման ԱԺ-ում նստել է Փաշինյանը,- հեղ․)»։

Փաշինյանը Մարուքյանին կոչ արեց իրեն տրամադրել աուդիտի վերաբերյալ տվյալները, ինչը հանձնարարողի հարցերը կլուծի․

«Ուրեմն դուք մտածում եք, որ մենք կարող ենք էսօր ԼՀԿ-ի դեմ որեւէ մեկին հանձնարարություն տա՞լ։ Տվեք, գնանք բռնենք, պատժենք։ Դուք մտածում եք ձեր ավտոն պիտի վառե՞մ, ձեր հետեւից մարդ ուղարկե՞մ, այ ուղարկողների առաջ պարտադիր ժպիտի մեղմ դոզայով եք խոսել։ Ես դեմ չեմ, վայելեք էս հնարավորությունը, հարձակվեք մեզ վրա՝ նկատի ունեմ քաղաքական իմաստով, նենց չենք թողնի, դուք չեք էլ հարձակվի, ես համոզված եմ, ես ձեզ գիտեմ»,- ասաց Փաշինյանը։

Մարուքյանն էլ արձագանքեց, որ 7 տարի եղել է պատգամավոր, Սերժ Սարգսյանն այդ ընթացքում մի անգամ է եկել  ԱԺ՝ ապրիլի 17-ին, վարչապետ ընտրվելու նպատակով, ինքն էլ երկու ելույթ է ունեցել՝ Սարգսյանի աչքերի մեջ նայելով, ասել այն՝ ինչ մտածում է․

«Կարեն Կարապետյանն ա եղել, Հովիկ Աբրահամյանը՝ նույնը, Տիգրան Սարգսյանը՝ նույնը։ Կարող ա՞ իշխանությունը պրոբլեմ ունի հիշողության հետ, էդ որտե՞ղ էի սփրթնած, որ իրավապաշտպա՞ն էի, թե՞ որ անկախ պատգամավոր էի։ Ինչ տոնով սպառնում էիք, էդ տոնով էլ պատասխանել եմ»։

Վարչապետն էլ, դիմելով Մարուքյանին, ասաց՝ հիշողության կարիք չկա․

«Ես հղում եմ անում «Յութբին», դուք հղում արեք հիշողությանը»։

Տպել
2405 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն