Թուրքիայի նախագահը սպառնում է ՌԴ-ին ու Սիրիային՝ աջակցություն սպասելով ԱՄՆ-ից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է խոցել բոլոր ինքնաթիռները, որոնք կարող են սպառնալ Իդլիբում թուրք զինվորականների անվտանգությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տեղանքում օդ են բարձրանում միայն ռուսական եւ սիրիական ինքնաթիռները, այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Մոսկվային ու Դամասկոսին ուղղված ուղիղ սպառնալիք: Իրականում Իդլիբում թուրքական զորքերի տեղակայումն այնպիսին է, որ Բաշար Ասադի զորքերը ցանկացած պահի կարող են առանց խոչընդոտների կործանիչ հարված հասցնել նրանց:

«Ինքնաթիռները, որոնք Իդլիբում տարիներ շարունակ գնդակոծել են խաղաղ բնակիչներին, այլեւս այդպես ազատ չեն թռչելու, ես թույլ չեմ տա»,-հայտարարել է Էրդողանը այսօր՝ փետրվարի 12-ին: Նա նշել է, որ առանց երկմտելու կտա հրաման այն օդանավերի վերացման համար, որոնք կարող են անգամ թեթեւ սպառնալիք լինել իր զինվորականների համար:

Իսկ մինչ այս  «անհասցե» հայտարարությունը, առավոտյան Էրդողանը Մոսկվային ու Դամասկոսին  մեղադրեց Իդլիբում խաղաղ բնակիչների ուղղությամբ հարվածներ հասցնելու մեջ:

Պաշտոնական Մոսկվան, Էրդողանի բարձրագոչ հայտարարություններին ի պատասխան հիշեցրել է. սիրիական կառավարական բանակը Իդլիբում հարվածներ է հասցնում ահաբեկիչների, այլ ոչ քաղաքացիական անձանց ուղղությամբ: Իսկ Կրեմլը նախկինի նման հավատարիմ է մնում Սիրիայի հարցով Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Առայժմ միայն Թուրքիան է գործում՝ միանձնյա որոշումներ կայացնելով եւ անտեսելով 2018-ի Սոչիի պայմանավորվածությունները: Daily Sabah-ը հայտնում է, որ Էրդողանը բառացի հայտարարել է, թե ՌԴ նախագահ Պուտինի հետ ձեռք բերված հիշյալ պայմանավորվածությունները այլեւս որեւէ ուժ չունեն: Թուրքիայի նախագահի խոսքով, Դամասկոսն ու հակամարտության մյուս կողմերը կոպիտ կերպով խախտել են այն, իսկ նախօրեին էլ նա սպառնացել էր, որ սիրիական կառավարությունը շատ թանկ գին է վճարելու թուրքական ուժերի դեմ գործողությունների համար: Վերջում Էրդողանը խոստացել է, որ Թուրքիան կստիպի սիրիական բանակին լքել Իդլիբի էսկալացիոն գոտին մինչեւ փետրվարի վերջ:

Նշենք, որ 2015 թվականի նոյեմբերին թուրք զինվորականների կողմից թիրախավորվել եւ խոցվել էր ռուսական Су-24 ինքնաթիռը, որը Անկարայի վստահեցմամբ, ներխուժել էր Թուրքիայի օդային տարածք: Անձնակազմը հասցրել էր լքել վնասված օդանավը, սակայն օդապարիկով վայրէջք կատարող օդաչու Օլեգ Պեշկովին զինյալները գնդակահարել էին օդում: Զոհված օդաչուին հետմահու շնորհվեց Ռուսաստանի հերոսի կոչում: 2016 թվականի հունիսին Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ներողություն խնդրեց ռուսական օդանավը կործանելու համար: Ներողությանը հաջորդեց Թուրքիայի նկատմամբ ՌԴ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները եւ Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների կտրուկ վատթարացումը:

Այժմ նկատելի է, որ ռուս-թուրքական հարաբերությունները կրկին սրվում են, բայց ոչ խզման աստիճան եւ այն լարվածության մակարդակի, որը եղել էր Су-24-ը խոցելուց հետո:

Նախքան Էրդողանի այսօրվա հայտարարությունները, նա առավոտյան հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թեման եղել է Իդլիբում ստեղծված իրավիճակը, բովանդակությունը՝ անհայտ է:

ВЗГЛЯД-ը գրում է, որ մի կողմից, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարում է, թե մոտակա ժամանակահատվածում թուրքական պատվիրակություն կմեկնի Մոսկվա եւ շեշտում է, որ իրենք ձգտում են Իդլիբում մշտական հրադադարի հասնել, մյուս կողմից Թուրքիան ակնհայտորեն փորձում է Մոսկվայի ու Դամասկոսի վրա բարդել Սոչիի պայմանավորվածությունները խախտելու իր իսկ  փորձերը:

Ըստ թերթի, սա կարող է նշանակել, որ Չավուշօղլուն զգուշացնում է՝ եթե Ռուսաստանի հետ բանակցություններն անարդյունք անցնեն, ապա իրենք «վճռական են տրամադրված»:

Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի օրերի ռազմական գործողությունների արդյունքում, Թուրքիայի ՊՆ-ի հայտարարությունների համաձայն, ավելի քան 150 սիրիացի զինվորական է սպանվել:

Փորձագետները գտնում են, որ չնայած թուրքական իշխանությունների ամպագոռգոռ հայտարարություններին, դեռեւս վճռական քայլեր կամ կտրուկ գործողություններ չեն արվում: Սիրիայի բանակի կողմից վերահսկվող տարածքում 4 թուրքական դիտակետ կա եւ 2 ռազմական դիրք Իդլիբում, այս մասին այսօր՝ չորեքշաբթի, խոստովանել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ մի քանի հազար զինվորականից բաղկացած զորք է տեղակայվել, մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա բերվել Իդլիբի մոտ:

Թուրքիայի վճռականությունը կարող է ավելանալ միայն Միացյալ Նահանգների աջակցության դեպքում: Այդ աջակցությունը, կարծես թե նշվարվում է, քանի որ օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ավիացիան հարվածներ է հասցնում քուրդ-սիրիական Էլ-Ղամիշլի քաղաքի հյուսիսային հատվածում եւ գործողություններ է սկսել այնտեղ: Այդ տարածքը մասմաբ վերահսկվում է սիրիական կառավարական զորքերի կողմից, մի մասն էլ Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ է:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն էլ հայտնել է, որ Թուրքիա կուղեւորվի Սիրիայի հարցով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: Միաժամանակ Փոմփեոն նշել է, որ Իդլիբի հարցում իրենք աջակցում են ՆԱՏՕ-ում իրենց դաշնակից Թուրքիային:

Տպել
2108 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն