Որոշումը չպետք է հիմնվի խտրականության վրա. ամերիկացի փորձագետը` Հայոց պատմություն առարկայի դասավանդման մասին

13/02/2020 schedule11:11

Աշխարհում կրոնական ազատությունների վերաբերյալ Միացյալ Նահանգների հանձնաժողովի հովանու ներքո ԱՄՆ Սենատում ընթացել է քննարկում կրոնական ազատությունների ու անվտանգության խնդիրների փոխկապակցվածության շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հայաստանին:

«Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ կրոնական ազատության ու անվտանգության փոխկապակցվածության մասին քննարկման բանախոս, ԵԱՀԿ-ն ներկայացնող ավագ խորհրդական Քիշան Մանոչը հնչեցրել է ԵԱՀԿ-ի անհանգստությունն այս առիթով:

«ԵԱՀԿ անդամ շատ երկրներ օգտագործում են անվտանգության փաստարկը՝ մարդու կրոնական ազատության կամ համայնքների ազատ դավանանքի իրավունքների սահմանափակման համար»,- հայտարարել է ԵԱՀԿ-ի կրոնական ազատությունների հարցով ավագ խորհրդական Քիշան Մանոչը:

Այս խնդրի շուրջ ԵԱՀԿ անցած տարվա զեկույցը տալիս է կազմակերպության միանշանակ դիրքորոշումը՝ իր անդամ երկրների անվտանգության հարցերով մտահոգությունները չպետք է առիթ դառնան մարդկանց կրոնական ազատությունների սահմանափակման համար:

ԱՄՆ պետքարտուղարությունը ևս կիսում է այս մոտեցումը: Ավելին՝ քննարկմանն այս գերատեսչության ներկայացուցիչ, Դուգլաս Փաթգեթը կոչ է արել բացառել կրոնական ազատության իրավունքների ու անվտանգության մտահոգությունների միջև հավասարակշռության պահպանման մոտեցումը:

«Այս իմաստով հավասարակշռության պահպանման մասին մոտեցումները ապակողմնորոշիչ են»,- ընդգծել է Փաթգեթը:

Նրա կարծիքով՝ կրոնական ազատությունների պաշտպանությունը զգալիորեն նպաստում է կայուն անվտանգության ապահովմանը:

«Մենք ցանկանում ենք երկխոսել, թե ինչպես հասնել կայուն անվտանգությանը կրոնական և այլ ազատությունների ապահովմամբ և պաշտպանությամբ, այլ ոչ թե դրանց հավասարակշռության միջոցով անվտանգության մտահոգությունների հետ»,- նշել է նա:

Քննարկմանն անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտի ու կրոնական ազատությունների հիմնախնդիրներին: Միջոցառման բանախոս, պրոֆեսոր Էլիզաբեթ Քլարկն անդրադարձել է նաև Հայաստանում վերջին շրջանում ծավալված Հայոց եկեղեցու պատմություն առարկայի՝ հանրային դպրոցներում դասավանդման հարցին: Բանախոսն ընդգծել է խտրականության բացառման կարևորությունը:

«Անկախ նրանից, թե ինչպիսի լուծում կտա համակարգն այս հարցին, կարևոր է, որ այն չունենա խտրականության հիմքեր: Հաճախ պետությունն անդրադառնում է հասարակության ամենամեծ խմբի կրթության ոլորտի կարիքներին՝ առանց հաշվի առնելու, թե ինչպես է դա անդրադառնալու կրոնական փոքրամասնությունների վրա կամ ինչպես է պաշտպանելու կրոնական ազատությունները դպրոցներում»,- նշել է Քլարկը:

Բանախոսները վստահ են, որ ընդհանուր առմամբ կրթությունը մեծ դեր ունի անվտանգության հարցում, ուստի երկրները պետք է բացառեն կրոնական ծայրահեղականության ու խտրականության դրսևորումները կրթական ոլորտներում ու դասագրքերում: Որպես լավ օրինակներ՝ այս առումով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հիշատակել է Իրաքի, Քրդստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի օրինակները, որտեղ ծայրահեղականության ու խտրականության բառապաշարի վերացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել:

Տպել
1051 դիտում

Ալիևը Պուտինից ներողություն է խնդրել

Չենք հավատում, որ աշխարհը միջոցներ չի գտնում կանխելու եղեռնագործությունը ԼՂ-ում․ Մայր Աթոռը հանդես է եկել կոչով

Մինսկին և Երևանին հաջողվեց կառուցել միջպետական ​​փոխգործակցության ամբողջական ճարտարապետություն. Լուկաշենկո

Բազմաթիվ միջազգային դերակատարներ ցեղասպանության հանցակից են. մեզ հարկավոր են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր. Թանկյան

Եվրոպական խորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր պահանջում է ԵՄ-ից պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի նկատմամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել ռուսական կողմին

Չինաստանի դեսպանը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Քիչ առաջ ավարտվել են Եվլախում ընթացող բանակցությունները

Հաթերքում քաղաքացիական անձ է սպանվել. Բեգլարյան

Ըստ ՌԴ-ի՝ դա Ադրբեջանի «ներքին գործն» է, չնայած խաղաղապահների ձևական մանդատին․ Լենկինի ինստիտուտը դատապարտող կոչ է արել

«Դու սրիկա ես, կներես», «սրիկան դու ես». Սեյրան Օհանյանի և զոհվածի հոր խոսակցությունը

Բոլորին հեռացրել են այն վայրից, որտեղ այս պահին ընթանում են բանակցություններ ԼՂ-ի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև

Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների մեքենայի գնդակոծության հետևանքով զոհվել է զորախմբի փոխհրամանատարը

Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով

Նավթալինոտ ծերուկը շատ վտանգավոր տեսակ է. Անի Խաչատրյանը՝ Վազգեն Մանուկյանի մասին

Փարիզը կշարունակի հանդես գալ հայ բնակչության իրավունքները երաշխավորելու համար. Կոլոննա

Ադրբեջանցիները չեն մտել Ստեփանակերտ. Դավիթ Բաբայան

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը սահմանային հատվածներում

Վճռորոշ այս իրավիճակում աններելի է ներքին անկայունություն ձևավորելու միտումներն ու փորձերը. ԵԿՄ

Առայժմ հնարավոր չէ ԼՂ-ում էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել

Հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին, ստեղծելու և արարելու կամքը. ՀՀ նախագահ

Ադրբեջանը հրաձգային տարբեր զինատեսակներով կրակում է Ստեփանակերտի ուղղությամբ (տեսանյութ)

Պետք է ապահովվեն ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. Իրանի ԱԳՆ

Այսօր մենք կրում ենք անասելի տառապանքներ, բայց կարևոր է հասկանալ՝ ինչու պիտի անցնենք այս ճանապարհը. վարչապետ

Հանրապետության հրապարակից երեկ բերման է ենթարկվել 30 քաղաքացի. ՆԳՆ

Ինձ ասում են՝ ինչո՞ւ Ասկերանում չեք կանգնած, բա Հայաստանի սահմանները ո՞վ պահի. Ռոմիկ Մխիթարյան

Եվլախում մեկնարկել է ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը (տեսանյութ)

Վերջին օրերին մեր հայրենակիցները անցնում են ծանրագույն ժամանակների միջով. Տիգրան Ավինյան

Եռաբլուրը մի՛ քաղաքականացրեք. Ռոմիկ Մխիթարյան

Կլինի՞ որևէ որոշում այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու իրավունքը վերականգնելու մասին. Մարուքյան

Միրզոյանը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարին ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված ծանր իրավիճակը

Հայտնի է՝ ովքեր են ներկայացնում Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը Եվլախի բանակցություններում (տեսանյութ)

Իրանը վերացրել է դեպի Ադրբեջան և Հայաստան թռիչքների արգելքը

Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած. հավատում եմ քեզ, իմ իմաստուն ժողովո՛ւրդ. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի պատճառով արդեն 35 ժամ է՝ ԼՂ կենսական նշանակության ենթակառուցվածքները չեն գործում

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին հասկացրել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ամենաչնչին փոփոխությանը. Ռաիսի

ԼՂ ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է (տեսանյութ)

Այսօր ծրագրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը չի կայանա

ԱԱԾ-ն Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշում է կայացրել

Ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության ստեղծման ջանքերին. Ջոն Քըրբի