«Ոչ»-ի քարոզչություն գուցե չլինի, բայց փոխարենը կլինի «հակաայո»-ի քարոզչություն

Հանրաքվեից առաջ քաղհասարակության կառույցների մոտեցումները դիտարկելու համար բանավեճ-քննարկում էր հրավիրել «Հոդված 3» ակումբը:

«Լինելու է գուցե ոչ «ոչ»-ի, բայց «հակաայո»-ի քարոզչություն»,- նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը: Նրա կարծիքով՝ ոմանք պաշտոնապես չեն մտնի ոչ-ի քարոզչության դաշտ՝ ինքնակամ հրաժարվելով քարոզչության համար տրվող արտոնություններից՝ բայցեւ, փաստորեն, չստանձնելով քարոզչության համար սահմանված պարտականությունները:

Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիների համարր, իրենց կազմակերպության անցկացրած հարցումների արդյունքների համաձայն, ամենակոռումպացված համակարգերից մեկը դատական համակարգն է. «Ուստի ակնկալում ենք, որ իշխանություններն արագ քայլեր պետք է իրականացնեն այդ կառույցում փոփոխությունների համար»:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ քարոզչության պատրաստվողները պիտի զգույշ լինեն, որ իրենց խոսքն անձի դեմ պայքար չընկալվի: «Ստեղծվում է նախադեպ, երբ նոր իշխանությունները փոխում են Սահմանադրական դատարանի դատավորներին: Մենք պետք է չմտածենք, թե ուղղակի մարդկանց հետեւից ենք ընկած: Ես չեմ ուզում, որ «այո» եւ «ոչ» ասողներն անձնավորեն այդ փոփոխությունները, քանի որ այդ փոփոխություններն իրականում անձերին չի վերաբերում»,- ասաց նա:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հավաստեց, որ քարոզչություն են ինչպես «այո-ոչ» քվեարկելու կոչերը, այնպես էլ՝ հանրաքվեին մասնակցելու-չմասնակցելու կոչերը։ «Հանրաքվեն շատ հարցերի վերջնական լուծման լավագույն մեխանիզմն է, եւ կարեւոր է, որ հանրաքվեի դրվեն հարցեր, որոնց հետ կապված իշխանության ու քաղաքացիների կարծիքը կարող է տարբերվել»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ հանրաքվեի ժամանակ պետք է ընտրողների ընդհանուր ցուցակի մեկ քառորդը (մասնակիցների կեսից ավելին) կողմ քվեարկի:

Իոաննիսյանի կարծիքով՝ հանրաքվեն լավ մեխանիզմ է որոշ հարցերին լուծում տալու համար, սակայն հարկ է զգույշ լինել, որ իշխանության եւ հանրության տարակարծությունների պարագայում այն չվերածվի հայտնի անեկդոտին. «Մեր ընտանիքում ժողովրդավարություն է: Երբ ես ու կինս համակարծիք ենք, անում ենք այն, ինչ կինս է ասում, երբ տարակարծիք ենք, անում ենք այն, ինչ ես եմ ասում»:

Փաստաբան Կարապետ Բադալյանի դիտարկմամբ՝ Սահմանադրության՝ թեկուզեւ անցումային դրույթի փոփոխություն իրականացնելու համար դրվող հանրաքվեն միայն իրավական հարթության նյութ լինել չի կարող, այն, իհարկե, միախառնված է քաղաքական բաղադրիչի հետ: «Սա նոր մշակույթի սկիզբ է. մենք ունեցել ենք տարբեր հանրաքվեներ՝ 1991 թվականից սկսած, եւ միայն 1991 թ. հանրաքվեն էր, որ արդարության հարց չի առաջացրել, մյուսները վեճի առարկա են դարձել, եւ նրանց օրինականությունը հարցականի տակ է եղել: Ինստիտուտը վարկաբեկման մեծ ճանապարհ է անցել, այն դեպքում, երբ ինքը ժողովրդավարության իրականացման կարեւոր եղանակներից մեկն է»,- ասաց նա:

Բանախոսներն օրինակներ բերեցին, թե ինչու Սահմանադրական դատարանի արդյունավետ աշխատելու խնդիրը պիտի լուծվի որքան հնարավոր է շուտ: Հիշեցին, որ ՍԴ-ի անդամները որոշակի ազդեցություն ունեն նախատեսված Սահմանադրական փոփոխությունների վրա, ինչպես նաեւ ՍԴ-ն արգելակել է ԲԴԽ-ի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու իրավասությունը: Նրանց կարծիքով՝ ՍԴ-ի՝ այս ազդեցությունը պետք է չեզոքացնել:

Հարց հնչեց, թե ինչ կլինի, եթե հանրաքվեով հեռացված դատավորները դիմեն Եվրոպական դատարան, եւ ՄԻԵԴ-ը վերականգնի պաշտոնավարելու իրենց իրավունքը: «Նման բան հնարավոր չէ,- արձագանքեց Իոաննիսյանը,- առավելագույնը, որ կարող են իրենք հուսալ, աշխատավարձի իրավունքն է, որի հնարավորությունը հիմա իրենց տրված է: ՄԻԵԴ-ն իրավասություն չունի որոշել, թե հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվում, եւ դատավորը վերստին նշանակվում է իր պաշտոնին»:

Տպել
1338 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին