ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական 3 ձեռնարկությունների նկատմամբ

Միացյալ Նահանգները փետրվարի 3-ից սահմանափակումներ է մտցրել  3 ռուսական զինագործական ձեռնարկությունների նկատմամբ՝ նրանց ներառելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում:

Այս մասին ասվում է հինգշաբթի՝ փետրվարի 13-ին ԱՄՆ-ի Դաշնային ռեեստրում հրապարակված փաստաթղթում: Նշվում է, որ 3 ձեռնարկությունները խախտել են Զանգվածային ոչնչացման զենքի մասին ԱՄՆ-ի  ազգային օրենսդրությունը:

Խոսքը 3 ձեռնարկությունների մասին է՝ «NPO Մաշինստրոյենյե»-ի, Կոմերտաուսկի ավիացիոն արտադրության ձեռնարկության եւ Տուլայի շրջանում գործող Շիպունովի անվան գործիքների նախագծման բյուրոյի:

Սահմանափակումները գործում են Սիրիայից, Իրանից եւ ԿԺԴՀ-ից գնումների պատճառով:

ԱՄՆ-ի պատժամիջոցները արգելում են ամերիկյան դեպարտամենտներին, նախարարություններին եւ գործակալություններին ինչ-որ ապրանք կամ ծառայություն գնել կամ գնման շուրջ բանակցություններ վարել այս ձեռնարկությունների հետ: Ամերիկյան գերատեսչություններին նաեւ արգելվում է օգնություն տրամադրել այս կազմակերպություններին, ինչպես եւ հիշյալ 3 կազմակերպությունները չեն կարողանա մասնակցել ամերիկյան աջակցության պետական ծրագրերին: Պատժամիջոցների տակ ներառված ձեռնարկություններին արգելվում է զինտեխնիկա ձեռք բերել ԱՄՆ-ից:

Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը կարող է անհրաժեշտության դեպքում  բացառություններ անել հիշյալ կետերից որեւէ մեկով: Պատժամիջոցները կազմվել են առաջիկա 2 տարիների համար:

Միացյալ Նահանգների Դաշնային ռեեստրում Պետդեպարտամենտի կողմից հրապարակված փաստաթղթում նաեւ նշվում է, որ բացի հիշյալ 3 ընկերություններից, պատժամիջոցների ցանկում ներառվել են 5 չինական ձեռնարկություններ, ինչպես նաեւ 1-ական կազմակերպություններ Իրաքից եւ Թուրքիայից:

Փաստաթղթով նախատեսվում է արգելել Սիրիային, Իրանին եւ ԿԺԴՀ-ին փոխանցել տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել միջուկային, քիմիական, մանրէաբանական զենքի ստեղծմանը, ինչպես նաեւ դրա փոխանցմանն ու արտահանմանը:

Այժմ գործում է ԱՄՆ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների միանգամից մի քանի փաթեթ, որոնք Վաշինգտոնը անընդհատ մեծացնում եւ ընդլայնում է: Ընդ որում,  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս անվանել է նման սահմանափակումներն անիմաստ, իսկ «պատժամիջոցների լեզուն ընդդեմ Մոսկվայի» ՝ անարդյունավետ:

Տպել
2007 դիտում

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ