Կոտայքի մարզում կառուցվում եւ վերակառուցվում է շուրջ 15 մանկապարտեզ

13/02/2020 schedule22:58

Կոտայքի մարզի բոլոր բնակավայրերը ամենակարճ ժամանակահատվածում նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովելը մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից է:

Նախադպրոցական կրթական հաստատությունները (նաև նախակրթարաններ) որպես քաղաքացիական հասարակության ձևավորման հարթակ և համայնքներում կյանքի որակի բարձացման կարևորագույն բաղադրիչ` մշտապես եղել և մնում են մարզպետի գործունեության առանցքում:

Նշվում է, որ միայն 2019 թվականին Կոտայքի մարզում ամենատարբեր ծրագրերով մեկնարկեցին միանգամից 10 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման աշխատանքներ, ընդ որում, վերոնշյալ 10 մանկապարտեզներից 3-ը կառուցվում են հիմքից (Արամուս, Գեղաշեն, Վերին Պտղնի համայնքներ), ինչպես նաև 2 համայնքներում բացվել են 2 նախակրթարաններ (Կարենիս համայնք և Հրազդան համայնքի Կաքավաձոր թաղամաս), հասարակական սեկտորի հետ համագործակցության արդյունքում էլ Չարենցավանի Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերում հիմնադրվել են 2 մոբիլ մանկապարտեզներ:

Իսկ այս տարի նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքներ կմեկնարկեն Ակունքի Նոր Գյուղ բնակավայրում, Բալահովիտում, Ջրվեժում և Գառնիում:

Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը ավելացնում է, որ Կոտայքի մարզպետի առաջարկությամբ Մայակովսկի համայնքի մանկապարտեզի երկհարկանի խմբային մեկ մասնաշենքի հիմնանորոգման ծրագիրը ներառվել էր կառավարության 2018թ-ի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի ցանկում, աշխատանքներն արդեն ավարտված են:

2019-2020թթ. ընթացքում Կոտայքի մարզի համայնքներում և բնակավայրերում ՀՀ Կառավարության սուբվենցիոն և առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի միջոցով 15 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման արդյունքում ավելի քան 1500 փոքրիկների համար հնարավորություն կստեղծվի սեփական համայնքներում հաճախելու նորակառույց, բարեկարգ ու լուսավոր մանկապարտեզներ՝ այդով իրացնելու նախադպրոցական կրթություն ստանալու իրենց անքակտելի իրավունքը:

Հատկանշական է նաև, որ 15 մանկապարտեզների գործունեությամբ Կոտայքի հեռավոր ու բարձր լեռնային համայնքներում ստեղծվում են նաև ավելի քան 200 նոր աշխատատեղեր՝ երաշխավորված համայնքների սեփական եկամուտներով ու ՀՀ կառավարության կողմից տրամադրվող դոտացիաներով:

Տպել
2060 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում