ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը կընկալենք հարձակում ՀՀ-ի վրա. Նիկոլ Փաշինյան

Գերմանիայում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անցկացվող քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց նաեւ Գերմանիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը: Հարցը վերաբերում էր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանին համարեց մեծ ժողովրդավար:

«Ես Ձեզ համարում եմ մեծ ժողովրդավար եւ ուզում եմ հարցնել մեր կոնֆլիկտի մասին: Երբ Դուք եկաք իշխանության, շատերն Ադրբեջանում այն կարծիքին էին, որ Դուք այեւս Ղարաբաղը չեք ներկայացնում, շատերը հույս ունեին, որ կարեւոր  քայլեր կձեռնարկեք խաղաղության ուղղությամբ, ասենք Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական զորքերի հետ քաշման ուղղությամբ: Ցավոք նման բան տեղի չունեցավ, իսկ դրանից հետո հնչեց Ձեր այն արտահայտությունը, որ Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ: Պարոն Փաշինյան, ինչ պիտի անենք այդ մեծ հույսի հետ կապված»,-հարցրեց Գերմանիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, բանաձեւի մասին արդեն խոսել է: Մեկ անգամ էլ է կրկնում. միակողմանի գործողություններով հնարավոր չէ հարցը լուծել: «Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որեւէ իշխանություն միակողմանի որեւէ գործողություն կձեռնարկի, դրանով ոչ թե հարցը կլուծի, այլ հակառակը՝ խնդիրը կխորացնի: Դուք ասում եք տարածքներ: Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին: Բայց շատ կարեւոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին: Մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի: Անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել, որովհետեւ, երբ որ խաղաղ բնակավայրերը ռմբվակոծվում էին Ադրբեջանի կողմից, տարիներով խաղաղ բնակչությունը, երեխաները չեն կարողացել նկուղներից դուրս գալ: Եվ, երբ որ ասում են տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն:

Նախ, ոչ թե Հայաստանի Հանրապետությունն, այլ Արցախի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունն այնպես, ինչպես որեւէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը: Այս  իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան, եւ չեն եղել, հենց դրանց բացակայությունն է բերել այսօրվա իրավիճակին:

Ինչ վերաբերում է իմ արտահայտությանը՝ Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ, ունի շատ բարդ եւ կոնկրետ բացատրություն: Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում ՀՀ-ի վրա: Նաեւ ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Սրանով ամեն ինչ ասված է: Ուզում եմ հստակ ասել, որ մենք որեւէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից վերջին 1.5 տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք, տեսել: Բայց նաեւ ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որին մենք հասել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ 2018 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ առաջին անգամ հանդիպել ենք: Դրանից հետո վերջին 1.5 տարվա ընթացքում շփման գծում լարվածությունն աննախպադեպ ցածր մակարդակի վրա է, եւ ես հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում ոչ միայն կհաջողվի պահպանել այս համեմատաբար կայունությունը, այլ առաջ շարժվել դեպի իրական կարգավորում»,-ասաց վարչապետը:

Գերմանիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հարցին պատասխանելու ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկաներին պատմել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու, Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտվելու, այնուհետ արտահանձնման եւ Ադրբեջանում Սաֆարովի հերոսացման մասին:

Տպել
17145 դիտում

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով