Բանկն առանց ընձի տեղյակ պահելու տունս կծախե, վարչապետին եմ գրել, նամակներս տեղ չեն հասնի. զինհաշմանդամ Գառնիկ Կակոյան

17/02/2020 schedule12:43

Արցախյան պատերազմի մասնակից, երկրորդ խմբի զինհաշմանդամություն ունեցող Գառնիկ Կակոյանի ընտանիքը կանգնած է բնակարանից զրկվելու վտանգի առաջ: Ունեցած բանկային պարտավորությունները չկատարելու հետեւանքով վարկառուի բնակարանը, որը գրավադրված է, վաճառելու որոշում է կայացվել:

2016 թվականից է սկսվում այս պատմությունը: ՀԺ-ի հետ զրույցում Կակոյանը պատմեց, որ տուն չի ունեցել, մի կիսակառույց է ունեցել ընդամենը, որի շինարարությունն ավարտին հասցնելու համար տարբեր խանութներից շինանյութ է վերցրել, նաեւ այլ պարտքեր է ունեցել: Հետո, երբ տունը կառուցել, ավարտել է, այն գրավադրել է, որպեսզի այդ պարտքերը կարողանա վերադարձնել:

Տունը գրավադրվել է Գառնիկի հարսի՝ Ձյունիկ Երիցյանի անունով: 2016 թվականին տան գրավի դիմաց «Արդշինբանկ»-ից 11.000 ԱՄՆ դոլար է վերցրել ընտանիքը, մեկ տարում՝ վճարել 3654 դոլար: Հաշվարկներից հետո ասել են, որ Կակոյանները բանկին պարտք են մնացել 9984 դոլար: Գումարը, սակայն, վարկառուն չի կարողացել ժամանակին վերադարձնել: «Տարբեր հանգամանքներ եղան, կինս քաղցկեղ ունեցավ, ահագին բուժումներ արեցինք, անօգուտ եղավ, կինս մահացավ, ես եմ հիվանդ, անընդհատ դեղեր ու բուժումներ»,- պատմեց զինհաշմանդամը:

Հարսը, որի անունով էլ գրավադրված է տունը, վահանաձեւ գեղձի քաղցկեղ ունի, վիրահատվել է, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով հետվիրահատական անհրաժեշտ բուժումները շարունակել չի կարող: Ընտանիքի այս վիճակին էլ գումարվել է օրեր առաջ ԴԱՀԿ-ից ստացված հեռախոսազանգը, համաձայն որի՝ Կակոյանների բնակարանը ենթակա է վաճառքի:

Բնակարանատերը պնդում է, որ այդ մասին իրեն նախապես որեւէ մեկը տեղյակ չի պահել: «Դատարանն իրանք իրանց որոշում կայացրել, ղրկել են, առանց մեր գիտության, մեզ տեղյակ չեն պահել: Բանկն առանց մեզի տեղյակ պահելու մեր տունը կծախե: 5 թոռ ունիմ, երկու տղա, երկու հարս: Էդ տան մեջը կապրինք, ուրիշ տուն կամ էրտալու տեղ չունինք»,- ՀԺ-ին պատմեց Գառնիկը:

Կակոյանն ասաց՝ այս խնդիրների մասին պատմող բազմաթիվ նամակներ է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վստահ պնդում է՝ դրանցից որեւէ մեկը հասցեատիրոջը չի հասել, այլապես նման խնդիրների առաջ կանգնած չէր լինի հիմա:

Ի՞նչ է գրել վարչապետին Արցախյան պատերազմի մասնակից, երկրորդ խմբի զինհաշմանդամություն ունեցող Գառնիկ Կակոյանը. «Գրել եմ, որ ես իմ ուժերով իմ կիսակառույցն ավարտին եմ հասցրել, տուն եմ սարքել ինչքան կարողացել եմ: Արցախյան պատերազմի ժամանակ ես եմ Թալիշը վերցրել, երկրորդ հրամանատար գոյություն չի ունեցել, ծանր վիրավորվել եմ: Սնայպերն է զարգել, հաշմանդամություն ունիմ, կարգ ունիմ: Էս երկիրն էլ օրենք ունի, որ կարգ ունեցող զինհաշմանդամներին պետությունը պարտավոր է տուն տա: Ես օրենք եմ պահանջում: Պետությունն ընձի տնով չի ապահովել, բայց ես կյանքս տուրն եմ տվել պետության համար: Էսօրվա օրը ԴԱՀԿ-ը զանգում, ասում է գալիս ենք»:

Գառնիկ Կակոյանը՝ որպես երկրորդ խմբի զինհաշմանդամություն ունեցող անձ, ընդգրկված է Շիրակի մարզպետարանի կողմից ՀՀ ՊՆ ուղարկված բնակարանի կարիքավորների ցուցակում: Դեռ սպասում է:

Ի՞նչ օրենք է խախտվել Կակոյանի բնակապահովման ճանապարհին: 

ՀՀ ՊՆ համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 947 որոշման մասին է խոսքը: Համաձայն դրա՝ բնակարանային ապահովության իրավունք ունեն զինծառայողի հաշմանդամություն ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, եթե՝

1) ՀՀ տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, բացառությամբ՝ սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերի, կամ

2) Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա: Ընդ որում, սույն կետի համաձայն՝ բնակարանային ապահովության իրավունքից չեն օգտվում այն անձինք, ովքեր զինծառայողի՝ զինվորական հաշմանդամություն ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվանից առաջ 5 տարվա ընթացքում օտարել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունները կամ փոխել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունների օգտագործման նպատակային նշանակությունը, կամ զինծառայողի՝ զինվորական հաշմանդամություն ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ բնակվում են օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չստացած բնակելի տարածությունում կամ օրենքով սահմանված կարգով ժառանգության բացումից հետո բնակելի տարածության նկատմամբ ունեն ժառանգական իրավունք, սակայն չեն հրաժարվել իրենց հասանելիք բնակելի տարածության նկատմամբ ժառանգության իրավունքից:

Գագիկ Կակոյանն ասում է՝ պետությունն  իրեն բնակարանով չի ապահովել, հիմա իր կառուցածն է ձեռքից խլում: Ճիշտ է, վարկն ինքն է վերցրել, տունը գրավադրել, բայց այլ ելք չի ունեցել: «Դուրսը խոմ չբդի մնայինք: Էդ հիվանդություններն ու դժբախտությունը, որ չեղնիին, փակած, պրծած կեղնեի ես էդ վարկը: Բայց հմի քանի որ պետությունը պարտավոր է ընձի բնակարան տա, գոնե էդ տարբերակը հաշվի առնին, էդ գումարը, որ ընձի տան հմար բդի տան, թող բանկին տան, հաշվեն էդ վարկի տեղը»:

Գառնիկն ասում է՝ ԴԱՀԿ-ին թույլ չի տա՝ իր քրտնքով կառուցած տունը վաճառի: Թե ինչպես՝ չգիտի: Ասում է, որ իր նամակը վարչապետին տեղ հասնի, կամ գոնե ինքը կարողանա հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, կկարողանա ամեն ինչ բացատրել, թե չէ ստացվում է՝ ինքը տանը նստած, իր տունն էժան գնով վաճառում, ընտանիքին թողնում են փողոցում: «Իմ սեփական տունն արժի 500.000 դոլարից ոչ պակաս, 9984 դոլար եմ ես պարտք բանկին: Իրանք ըդքան գումարի դիմաց են իմ տունը վերցնում»,- ասաց Գառնիկ Կակոյանը:

Գառնիկ Կակոյանը գուցե չի իմացել, որ տունն արդեն վաճառվում է, բայց ունի փաստաթղթեր, որոնք արձանագրում են՝ դատարանի վճռով նման որոշում է կայացվել:

2019 թվականի փետրվարի 14-ին Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալը, նախագահությամբ արբիտրներ Վահան Վերմիշյանի, Արգամ Նազանյանի եւ Մարո Մինասյանի, վճռել է բավարարել Երեւանի առաջին ատյանի դատարանի՝ գումարի բռնագանձման եւ բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջն ու տրամադրել վճռի կատարողական թերթ:

Տպել
5419 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև