Մեկ վարդ, տուփով քաղցրավենիք, գարեջուր ու պանիր. սիրո տոնին փափուկ խաղալիքները էլ պահանջարկ չունեն

Այսօր առավոտից մայրաքաղաքում սովորականից ավելի աշխույժ ու տոնական էր: Եռուզեռ, ծաղիկներ, կարմիր սրտաձեւ փուչիկներ, նվերների տոպրակները ձեռքերին սիրահար զույգեր եւ բազում ժպտացող դեմքեր: Այս ամենի «մեղավորը» փետրվարի 14-ի տոնն է՝ աշխարհի շատ երկրներում նշվող Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրը:

Վերջին տասնամյակում Հայաստանում հատկապես Երեւանում այս տոնը նշում են առավել մեծ ոգեւորությամբ ու սպասումով: Չնայած եկեղեցականները շարունակում են պնդել, որ մենք այս տոնի սեփական տարբերակն ունենք` Սուրբ Սարգսի օրը, միեւնույն է՝ այն տարեցտարի ավելի լայն թափով է նշվում:

Կոնֆետներ, ծաղիկներ, անվանական բաժակներ ու շապիկներ, կարմիր սրտաձեւ փուչիկներ ու բացիկ. Սուրբ Վալենտինի օրվա ամենատարածված նվերները շարունակում են մնալ հիմնականում սրանք: Այս օրը նվերների խանութներում գերակշռում է կարմիր գույնը եւ ինչպես ծաղկավաճառներից մեկը կեսկատակ ասաց՝ այսօրվա գույնը կարմիրն է, եթե ոչ մի ծաղկի գին չբարձրանա, կարմիր վարդը, միեւնույն է, թանկացնում են:

«Հայկական ժամանակի» այցելած խանութներում հայտնեցին, որ այս տարի ե՛ւ իգական ե՛ւ արական սեռի ներկայացուցիչները հիմնակնում տուփեր են գնել՝ դրանք զանազան կոնֆետներով լցնելու նպատակով: «Բոլոր դեպքերում նախընտրում են համեմատաբար մատչելի բաներ, անգամ տուփեր առնելիս են մի քանի հարյուր դրամի մեջ են տատանվում»,- ասաց խանութի աշխատողը:

«Նախորդ տարիներին, եթե փափուկ խաղալիքներ սրտիկ բարձեր եւ նմանատիպ բաներ էին առնում, հիմա անգամ զեղջերի դեպքում չեն վերցնում: Գնալով մոտեցումը, նախասիրությունները փոխվում են, մարդիկ ավելի թեթեւ, բայց օրիգինալ բաներ են նախընտրում: Հիմա շատ նորաձեւ են տուփի մեջ հավաքած նվերները՝ փոքր խմիչք է՝ կողքին որեւէ հուշանվեր ու քաղցրավենիք: Մեկը կար, եկավ գարեջրի համար տուփ վերցրեց, կողքերը երիշկեղեն ու պանրի տեսականի էր լցնելու»,- ասաց նվերների խանութի աշխատակցուհին:

Մեծ խանութներից մի քանիում վստահաբար հայտնեցին, որ երեկ եւ այսօր ավելի լավ առեւտուր են ունեցել: Բացի միմյանց նվերներ տալուց, մարդիկ սովարականից ավելի ճոխ առեւտուր են արել, որպեսզի տոնեն Վալենտինի օրը: 

Խանութներում նվերներ գնելու համար հերթ կանգնողները շատացել են, ծաղիկների դեպքում՝ ո՛չ: Շատ հետաքրքրիր ու բազմաշերտ պատկեր էր ծաղկի խանութներում: Երեւանի փոքր կենտրոնում գտնվող ծաղկի խանութներից մեկում հայտնեցին, որ նախորդ տարիների համեմատ աննկարագրելի փոքր է ծաղիկ առնողների թիվը: «Հիմնականում վերցնում են հատիկով: Մեկ հատ բոյով վարդ: Կամ մի քանի վարդից փունջ են կապել տալիս: Հիմնականում հատով են նախընտրում: Մարդկանց ձեռքին փող չկա, գալիս ասում են 3 հազար դրամ ունեմ, ինչ կառաջարկեք, կամ սրա մեջ պետք է տեղավորվեմ: Շատ քիչ է պատահում, որ գան միանգամից մի 25 հատ հոլանդական թանկ վարդ վերցնեն ու տանեն»,- ասաց ծաղկավաճառը:

Նա նաեւ նկատեց՝ փնջով ծաղիկներ մարդիկ չեն առնում, մտածում են՝ թարմ չեն, իրենց համար էլ հատով վաճառելն ավելի արդյունավետ է, քանի որ փունջը մի քանի օր մնալով սկսում է տեսքից ընկնել: Իսկ սիրո տոնին հիմնականում նախընտրում են վարդեր ու կակաչներ նվիրել:

Տպել
1241 դիտում

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. Գյումրիում տոնվեց Բուն Բարեկենդանը (լուսանկարներ, տեսանյութ)

Երկրաշարժ է եղել Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Շիրակի մարզում

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում է. արգելվում է նաեւ Մեղրիով մուտքը Հայաստան. վարչապետ

Թուրքիան ու Աֆղանստանը փակել են Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին

Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման առնչությամբ

Հրդեհ Տաշիր քաղաքում. այրվել է կուտակված անասնակեր

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համար

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր