Արձանագրվել են դեպքեր, երբ մանկապարտեզներին մատակարարվել է ոչ պատշաճ որակի սննդամթերք

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունների ներկայացուցիչներին: Փոխքաղաքապետը նշել է, որ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ մանկապարտեզներին մատակարարվել է ոչ պատշաճ որակի սննդամթերք: 

«Մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակը, փաթեթավորումը, մատակարարման ճիշտ ժամանակացույցը և մթերքի տեխնիկական բնութագրերին համապատասխանությունը խիստ ուշադրության կենտրոնում է, և ցանկացած ապրանք, որը չի համապատասխանի սահմանված չափորոշիչներին՝ չի ընդունվելու: 2019թ. ունեցանք մի շարք խնդիրներ, որոնք լուծվեցին՝ փոխելով մատակարարներին: Եթե հիմա էլ որևէ մեկը մանկապարտեզին անորակ սնունդ մատակարարի, ապա մենք այդ ընկերության հետ այլևս անելիք չունենք»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ դեպքեր են արձանագրվել, երբ մատակարարները չեն ապահովել մատակարարվելիք մթերքները (միրգ և բանջարեղեն)` պատճառաբանելով ապրանքների շուկայական թանկացումը: Իսկ մատակարարելիս էլ դրանց մեծ մասը եղել է օգտագործման ոչ ենթակա:

«Հայտարարված են եղել բաց մրցույթներ, որոնց պայմաններին ծանոթանալով են ընկերությունները տվել իրենց գնառաջարկները, մասնակցել ու հաղթել՝ պարտավորվելով ապահովել տվյալ ապրանքատեսակը: Մեր երեխաներն ամեն օր պետք է սնվեն սահմանված սննդակարգով և, եթե ունենանք ևս մեկ նման դեպք՝ ստիպված կլինենք կիրառել վարչական տույժեր և խզել պայմանագրերը»,-ասել է Տիգրան Վիրաբյանը:

Փոխքաղաքապետն անդարադարձել է մատակարարման ընթացքում առաջացող մի շարք այլ խնդիրների, մասնավորապես՝ մատակարարների աշխատանքին:
Հանդիպման ընթացքում Տիգրան Վիրաբյանը նաև շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ընկերություններին՝ պատշաճ համագործակցության համար:

Տպել
860 դիտում

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է

Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»

Մենք պետք է կարողանանք վերականգնել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը. Ա. Սարգսյանի կոչը

Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռից դուրս գալու փորձերը

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել