Ունենք տարօրինակ փաստ, որ Իլհամ Ալիեւը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ. Նիկոլ Փաշինյան

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ընթացող  Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի   քննարկման ժամանակ  հակամարտության կարգավորման ելքերի հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրենց տեսակետներն են արտահայտել:  «Ես փորձել եմ ուղղակիորեն դիմել, խոսք ուղղել Ադրբեջանի ժողովրդին, եթե նախագահ Ալիեւը դեմ չի լինի: Ես  դեմ չեմ լինի, եթե նախագահ Ալիեւը խոսի հայ ժողովրդի հետ: Բայց մենք շատ տարօրինակ մի փաստ ունենք: Նախագահ Ալիեւը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Եվ դա շատ տարօրինակ փաստ է: Ինչպե՞ս է հնարավոր լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չխոսելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Ի միջիայլոց, ԼՂ-ն ճանաչվել է որպես հակամարտության կողմ եւ բանակցությունների կողմ ԵԱՀԿ-ի կողմից: Դա երկու անգամ է տեղի ունեցել 1992 թվականի մարտի 24-ին եւ 1994 թվականին Բուդապեշտում՝ ԵԱՀԿ գագաթաժողովում»,-հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իլհամ Ալիեւն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին նախորդած երկու պաշտոնատար անձանց հետ բանակցությունների փորձ ունի, սակայն նրանք բանակցությունների վճռորոշ պահին ինչ-որ արդարացում են գտել բանակցությունները չշարունակելու համար: «Այլ կերպ ասեմ, բոլորը ցանկանում էին ստատուս քվոն անփոփոխ պահել, եւ դա փորձել են անել տարբեր  ձեւերով:  Իսկ հիմա, երբ վարչապետ Փաշինյանը խոսում է իր առաջարկի մասին, որ լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդին ես պատասխանել եմ դրան եւ ասել. ի՞նչն է ընդունելի Ադրբեջանի ժողովրդի համար: Ադրբեջանի ժողովուրդը նրանք են, ովքեր հայկական ագրեսիայից տուժել են,  ուզում են վերադառնալ իրենց տները: Դա իրենց հիմնարար իրավունքն է: Իրենք զրկված են այդ իրավունքից արդեն  մոտ 30 տարի:  Երբ որ վարչապետը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի մասին,  ոչ ճիշտ բան ասեց: Նա շատ լավ գիտի, եւ ես գիտեմ, որ այսպես կոչված ԼՂ բանակի ավելի քան 80 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են: Եվ դա ճշմարտություն է: Ուստի չկա ԼՂ բանակ, չկա ԼՂ հանրապետություն: Ընդամենը հակամարտության երկու կողմերը կան՝ Ադրբեջանը եւ Հայաստանը: Հարցրեք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, իրենք կասեն նույնը: Լեռնային Ղարաբաղը կողմ չէ, եւ չենք պատրաստվում խոսել ԼՂ-ի հետ: Մենք խոսում ենք ագրեսորի հետ: Մենք պատրաստ ենք ԼՂ-ի հետ խոսել, պայմանով. եթե Հայաստանը դադարեցնի ֆինանսավորել այդ ապօրինի սուբյեկտին, ՀՀ-ն ետ քաշի ամբողջ զորքը Լեռնային Ղարաբաղից եւ ամբողջովին դուրս գա մեր տարածքներից: Այդ ժամանակ մենք կխոսենք: Բայց քանի դեռ իրենք այնտեղ են, ոչ, բացառվում է: Իրենք ուզում են ստատուս քվոն անփոփոխ պահել, կարծում են, որ կարող են այդ տարածքները պահել օկուպացված հավերժ: Կարծում եմ, որ այդպես չի լինելու եւ մեր տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»,-ասաց Ալիեւը:

«Իլհամ Ալիեւը խոսում է տարածքներից: Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, իսկ Ղարաբաղի համար դա անվտանգություն է: Նախ պետք է հասկանալ, թե ինչու է ձեւավորվել այսօրվա ստատուս քվոն, որովհետեւ, երբ որ Ղարաբաղը փորձել է ինքնորոշման իր իրավունքից օգտվել, ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, եւ նրանք ստիպված եղան ինքնապաշտպանական գործողություններ ձեռնարկել: Նախագահ Ալիեւը Շուշիի մասին խոսեց, ԼՂՀ  մայրաքաղաք Ստեփանակերտի մասին: Տարիներ շարունակ այն Շուշիից ռմբակոծվում էր, խաղաղ քաղաքացիներն ապրում էին ստորգետնյա կացարաններում երկար ժամանակ, եւ դա է ճշմարտությունը: Ես արդեն ասացի Շահումյանի շրջանի մասին, որտեղ բնակչությունը հայկական էր, այժմ սակայն, 1 հայ չի ապրում, Նախիջեւանի դեպքը, որտեղ մեծ հայկական բնակչություն կար, եւ հիմա չկա մեկ հայ: Նախագահ Ալիեւն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ չէ, բայց Ադրբեջանը 2  անգամ համաձայնագրեր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի  հետ: Առաջին անգամ 1994 թվականին եւ դա հրադադարի համաձայնագիրն էր ՀՀ-ի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղը: Դրանից  3 ամիս անց, 1994 թվականի հուլիսին իրենք վերահաստատել են հրադադարի պահպանման ռեժիմն այնքան ժամանակ, մինչեւ կոնֆլիկտը ստանա քաղաքական լուծում»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

Տպել
11317 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան