Հնդկաստանի դեսպանատունն առաջարկում է Երեւանում տեղադրել հնդիկ քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ առաջարկելով Երեւան քաղաքում տեղադրել հնդիկ քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ Մահաթմա Գանդի արձանը նրա 150-ամյակի կապակցությամբ: Արձանի տեղադրման համար առաջարկվող վայրերն են Օղակաձեւ զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգին։

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԳ նախարարությունից դիմել են Երեւանի ավագանուն՝ փոխանցելով դեսպանատան առաջարկը:

Լեւոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հանրության կարծիքն է հարցրել: «Հանրային քննարկում: Կուզեի իմանալ մեր համաքաղաքացիների կարծիքը։ Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից, ըստ որի՝ առաջարկվում է Երեւան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը»,- մասնավորապես նշել էր նա:

Լեւոն Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե մոտակա նիստին այս հարցը լինելո՞ւ է օրակարգային հարցերի թվում: Նա նշեց, որ դեռեւս տեղեկություն չունի: Նկարներում արձանի առաջարկվող էսքիզային տարբերակը ներկայացրել է դեսպանատունը: «Ըստ ԱԳՆ-ի՝ ամբողջ աշխատանքը կատարվելու է Հնդկաստանի կառավարության ծախսերով: Նրանք բոլոր ծախսերը պատրաստ են վերցնել իրենց վրա»,- ասաց Երեւանի ավագանու անդամը:

Այսինքն՝ հնդկական կողմն է հոգալու արձանի ստեղծումը, ապա նաեւ պատվանդանի հետ մեկտեղ դրա տեղափոխումը: Նկատենք նաեւ, որ Լեւոն Զաքարյանի գրառման տակ մեկնաբանություններ թողած բազմաթիվ օգտատերերը դրական են արտահայտվել առաջարկի վերաբերյալ, անգամ մարդիկ են գտնվել, որոնք առաջարկել են արձանը տեղադրել Հայաստանի մեկ այլ քաղաքում, օրինակ՝ Վանաձորում:

Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ 2019 թվականի հոկտեմբերի 2-ից մեկնարկել է Դելիից մինչեւ Ժնև կազմակերպվող «Շարժվելով դեպի ազատություն եւ խաղաղություն խորագրով» մեկամյա քայլերթ: Քայլերթի երթուղում նախատեսվել է նաեւ Հայաստանն ու Արցախը: Քայլերթի մասնակիցներն այժմ գտնվում են Հայաստանում:

Արձանի առաջարկվող էսքիզային տարբերակն է դիմացից եւ կողքից:

Տպել
3344 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին