Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Ոստիկանի սպանության համար մեղադրվող պատանու՝ 16-ամյա Հ. Գալստյանի կալանավորման ժամկետը  երկարաձգվել է եւս երկու ամսով:

ՀԺ-ի հետ զրույցում հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ փետրվարի 12-ին քննիչը կալանավորման երկարաձգման միջնորդություն է ներկայացրել, որը բավարարել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը: Դրանից հետո Գալստյանը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Հ. Գալստյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2019 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության համար:

Արդեն 3 ամիս էր, ինչ նա գտնվում էր «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում: Նոյեմբերի 21-ին Գալստյանը տեղափոխվել էր այնտեղ՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն անցնելու: Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ ստացվել է նշված փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ Գալստյանը ճանաչվել է մեղսունակ:

- Պարոն Հարությունյան, ի՞նչ հիմնավորումներ է նշել քննիչը կալանավորման երկարաձգման համար:

- Ընդհանուր բնույթի հիմնավորումներ էին, որ կխուսափի քննությունից,  հանցագործություն կկատարի եւ այլն: Դա մտնում է նախաքննական գաղտնիքի մեջ, որը ես այս պահին չեմ կարող հրապարակել: Ամեն դեպքում, որոշումը ստանալուց հետո բողոքարկելու եմ Վերաքննիչ դատարան:

- Հ. Գալստյանը նիստին մասնակցե՞լ է, դիրքորոշում հայտնե՞լ է:

- Այո, ելույթ ունեցել է այնքանով, որքանով դատարանը նրա կարծիքն է հարցրել միջնորդության վերաբերյալ:

- Ձեր գնահատմամբ՝ նա ի՞նչ հոգեվիճակում էր:

- Նորմալ, ադեկվատ մարդու տպավորություն է թողել, հոգեկան շեղում ունեցող անձի տպավորություն չթողեց:

- Նախկինում նա նշել էր, որ առերեւույթ ընդունում է մեղադրանքը: Հիմա ի՞նչ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ:

- Հ. Գալստյանը հայտարարում է, որ ընդունում է մեղադրանքը՝ միաժամանակ ասելով, որ չի ունեցել դիտավորություն՝ որեւէ մեկին կյանքից ապօրինի զրկելու: Այսինքն՝ դիտավորության ֆակտորը բացակայում է, գործ ունենք քրեաիրավական սխալ գնահատման հետ, որը նախաքննության ընթացքում համապատասխան գործողություններով վեր կհանվի:

- Այսինքն՝ միջնորդությո՞ւն կներկայացնեք արարքի վերաորակման համար:

- Դա պաշտպանական գործունեության մարտավարություն է, որն այժմ չեմ գաղտնազերծի:

- Իսկ մյուս մեղադրանքների վերաբերյալ առարկություն չունե՞ք:

- Գիտեք՝ նախաքննություն է ընթանում, եւ այս պահին նպատակահարմար չեմ գտնում վերջնական գնահատական տալ այս կամ այն արարքին:

- Նախաքննությունն ընդհանուր առմամբ ի՞նչ փուլում է:

- Ինչպես ձեզ, այնպես էլ ինձ համար նախաքննությունը մասամբ գաղտնի է,  ճիշտ է, նախաքննական մարմնի կողմից տեղեկություններ են ներկայացվում, որոնք, ըստ իրենց, դեռեւս պետք է քննության ենթարկվեն, սակայն այդ հարցին ավելի կոնկրետ նախաքննական մարմինն է կարող պատասխանել:

- Հ. Գալստյանի մասնակցությամբ քննչական գործողություններ արվո՞ւմ են:

- Առայժմ ինձ իրազեկում չի ներկայացվել քննչական գործողության մասնակցության համար, քննիչը տեղեկացրել է միայն, որ ծանուցում է ուղարկել, որպեսզի ծանոթացնեն վերոնշյալ փորձաքննության եզրակացությանը, այն, որպես այդպիսին, մեզ դեռեւս չի տրամադրվել, պարզապես քննիչն է հեռախոսակապի միջոցով հայտնել դրա եզրափակիչ մասը:

- Մեկ այլ փորձաքննություն էլ նշանակվել էր գողության դրվագով: Դրա եզրակացությունը եւս ստացվե՞լ է:

- Այո, համեմատություն էր արվել եղբայրների մատնահետքերի եւ այն հետքերի միջեւ, որ հայտնաբերվել էին գեղեցկության սրահում, որից մինչ դեպքը տեղի ունենալը նրանք գողություն էին կատարել: Ստացված եզրակացության համաձայն՝ հետքերի մի մասը համընկել է Հ. Գալստյանի, մյուս մասը՝ եղբոր մատնահետքերի հետ:

Հիշեցնենք` միջադեպը տեղի էր ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում: Տեսնելով պարեկային մեքենան՝ եղբայրները դիմել էին փախուստի, իսկ Ոստիկանության ծառայողները հետապնդել էին նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները դիմադրել էին, ինչի ժամանակ նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, կրակել նրանցից մեկի վրա, ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին, ապա դիմել փախուստի։ Ձախ բազկի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել էր։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ առերեւույթ հանցագործություն կատարած եղբայրները դեպքից ժամեր առաջ նաեւ գողություն էին կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահից:

16-ամյա Հ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անձի ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանությունը), 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք-զինամթերք հափշտակելը կամ շորթելը) եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (շինություն ապօրինի մուտք գործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողությունը):

18-ամյա Ս. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (շինություն ապօրինի մուտք գործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողությունը):

Պաշտպան Աննա Ջուվանովան մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ Ս. Գալստյանի կալանավորման ժամկետը եւս երկարաձգվել է:

Տպել
2677 դիտում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Հռոմի պապը դիմել է ՌԴ-ին և Ուկրաինային հակամարտությունը դադարեցնելու կոչով

Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում գործող գիշերային ակումբում, հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը, տեղանքն արդեն նույնականացված է. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը. իսպանացի պատգամավորը՝ հայ գերիների գնդակահարության մասին

Միրզոյանը Կլաարի հետ հանդիպմանը դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 03-05-ը կբարձրանա 2-4 աստիճանով

Սև օր է նրանց համար, ով կապ ունի ֆուտբոլի հետ. ՖԻՖԱ-ի նախագահը՝ Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղից հետո միջադեպի մասին

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ «ԿամԱԶ»-ի թափքից վայր ընկնելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Թող ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված լինեն խաղաղ հայրենիքում. Ռուստամ Բաքոյանի շնորհավորական ուղերձը

Հայաստանը պետք է օգտվի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունից. Էրդողան

Մենք գնահատում և հիշում ենք ձեր պապերի, զավակների սխրանքները. Ալեն Սիմոնյանը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ հայ գերիներին գնդակահարելու տեսանյութը նոր է՝ սեպտեմբերի 13-ի

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին մեքենաների բախման հետևանքով կա 5 վիրավոր

Այսօր Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Ռոզա Լինի «SNAP»-ը դարձել է Եվրատեսիլի պատմության ամենաշատ լսելի 5 երգից մեկը «Spotify»-ում

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ-ի իրականացրած աղաղակող պատերազմական հանցագործություններին. ԱԳՆ

Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացվեն Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ

Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետք է պատասխան տա այս վայրագությունների համար. Մարուքյան

Հրշեջները մարել են Երևանի Մինսկի փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը ստուգվում է. «Le Figaro»-ի փոխտնօրեն

«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել

Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներին

Ազգային փոքրամասնությունները ՀՀ-ի բնակչության անքակտելի մասն են կազմում. ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը

Հրազդանի «Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է 15 հա խոտածածկ տարածք

165 ավտոբուս, որոնք Երևանում կլինեն դեկտեմբերին. Երևանի քաղաքապետ (տեսանյութ)

Իսկության մասով կասկած չկա. ՊՆ մամուլի քարտուղարը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին

Սա ռազմական հանցագործություն է. Տոյվո Կլաարն արձագանքել է հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութին

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ վարորդը վրաերթի է ենթարկել փողոցի չթույլատրելի հատվածն անցնող հետիոտնին

127 զոհ. Ինդոնեզիայում ֆուտբոլային հանդիպումը ավարտվել է ծեծկռտուքով

Պատերազմից հետո արտերկիր բուժման մեկնած տղաները վերադարձել են հայրենիք՝ «Զինվորի տուն» (տեսանյութ)

Ազատությունը կամովին չի տրվում կեղեքողի կողմից. Ուկրաինայի ԶՈՒ գերագույն հրամանատարը հայերենով գրառում է կատարել

Ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10-ամյա երեխա. նա տուժել է ինքնագլորից ընկնելու հետևանքով

Մայրն ասաց՝ աղջիկը կրկին սկսել է երազել․ «UPSHIFT Իջևան»-ն ամփոփեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Գյումրու ԵՆԿ-ն

Ոտնաձայներ լսելով՝ մտածել է, թե մոտեցողը հակառակորդն է և ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ․ ՔԿ

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հարցը

Արցախում կապի տարբեր միջոցների օգտագործմամբ խարդախությամբ քաղաքացիներից հափշտակվել է ավելի քան 31մլն դրամ

«Նորքի տուն-ինտերնատ»-ն առաջիկայում կունենա նոր վերանորոգված մասնաշենք