Առաջ շունչներս պահած սպասում էինք՝ Սերժ Սարգսյանը վտանգավոր մի բան չասի, Փաշինյանի դեպքում ախորժակը մեծացել է. քաղաքագետ

Արդեն մի քանի օր է՝ սոցիալական հարթակներում, լրատվամիջոցների տաղավարներում քննարկման թիվ մեկ թեման ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մյունխենյան բանավեճն է:

Կան տեսակետներ, որ Փաշինյանը շահած դուրս եկավ այդ բանավեճից, կան հակառակ տեսակետներ, սակայն էականը, ըստ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի՝ այն նշաձողն է, որ Փաշինյանը սահմանեց այդ բանավեճի ընթացքում:

- Պարոն Սաֆարյան, որպես քաղաքագետ Մյունխենում հետեւում էիք բանավեճին: Ինչպիսի՞նն էր մթնոլորտը. կա՞ր հաղթող եւ պարտվող այդ բանավեճում:

- Նախ, պետք է մի բան հասկանալ, որ Մյունխենի կոնֆերանսը պատմության դասերի ստուտագետես չէր: Այնտեղ հավաքված մարդիկ ամենեւին չէին եկել լսելու պատմության դաս, առավելեւս Ալիեւի հորինած պատմության մասին: Այդտեղ նստած մարդիկ շատ պրոֆեսիոնալ էին եւ գիտեին հակամարտության ամբողջ պատմությունը, նրանք ուզում էին լսել լուծման հնարավորությունների մասին: Երկրորդ, քննադատող ՀՀԿ-ականները պետք է հիշեն, որ նախորդ տարիներին փորձել են նման բանավեճի հրավիրել Սերժ Սարգսյանին, բայց նա չի եկել: Գերմանական մամուլը եւս ընդգծում է, որ տարիներ շարունակ իրենց չի հաջողվել հրավիրել նման բանավեճ: Դա հնարավոր դարձավ Փաշինյանի շնորհիվ: Եվ երրորդ կարեւոր հանգամանքը՝ Փաշինյանը չտրվեց Ալիեւի սադրանքին, չխորացավ պատմության խորխորատներում եւ շատ բարձր պահեց նշաձողը: Եթե ոմանց թվում է, թե Ալիեւը շահած հեռացավ իրենց հորինած պատմությունը ներկայացնելով՝ չարաչար սխալվում են: Դա ռինգ չէր, որ մտածեիր մեկամյա մարտավարության, ամեն գնով հաղթելու մասին. Փաշինյանի խոսքը կառուցված էր այնպես, որ տեղ մնար հետագայում բանակցելու համար:

- Դուք նշում եք, որ ՀՀ վարչապետը նշաձող սահմանեց: Եվ ո՞րն էր այդ նշաձողը:

- Ի՞նչ ասաց Փաշինյանը. ասաց, որ Ղարաբաղը եւ Հայաստանը գիտակցում են, որ խաղաղությունը ոչ միայն ազգային օրակարգի մաս է, այլեւ տարածաշրջանային անվտանգության մաս. սա չափազանց կարեւոր ուղերձ էր մեր հարեւան երկրներին: Փաշինյանը ընդգծեց, որ Արցախի բանակցությունները այն վիճակին են հասել, որ մինիհեղափոխություն է անհրաժեշտ այդ գործընթացում ճեղքում ապահովելու համար: Ասաց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, ինչպես որ դա եղել է 1992 թվականին, մինչեւ 1994 թվականը, երբ երկու փաստաթուղթ է ստորագրվել Արցախի պաշտպանության նախարարի հետ եւ երկու անգամ էլ նստել են դեմ դիմաց՝ որպես հակամարտության լիարժեք կողմ: Ի պատասխան Ալիեւի, որը հայտարարեց, թե Ղարաբաղը Ադրբեջան է, Փաշինյանը ընդգծեց, որ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի: Չափազանց ազդեցիկ էր ձեւակերպումը, երբ Ալիեւին ակնարկելով ասաց, որ եթե այդ դահլիճում կա մեկը, որը կարծում է, թե խնդիրը ռազմական լուծում ունի, ուրեմն հայ ժողովուրդը կասի, որ այդ խնդիրը լուծված է:

- Կա՞ն արգումենտներ, որ Փաշինյանը կարող էր բերել, բայց չբերեց:

- էնքան բան կարելի էր ասել, բայց արդյոք տեղի՞ն էր: Պատմական հատվածին կարելի էր շատ հատու ու կարճ արձագանքել մի նախադասությամբ, որ 2007 թվականին դուք Գիտությունների ազգային ակադեմիայի հոբելյանի ժամանակ հանձնարարեցիք ձեր պատմաբաններին Արցախի վերաբերյալ պատմություն հորինել, հիմա էլ այստեղ պատմում եք այդ հորինվածքը, իսկ այս դահլիճում հավաքվածները վստահաբար ձեր պատմածից չեն պատմություն իմանալու: Պետք էր նաեւ ասել, թե 2016-ին ինչպես Ալիեւը երկարաժամկետ փակուղու առաջ դրեց ղարաբաղյան հարցը, փակեց բոլոր տեսակի կարգավորման քննարկումները՝ ապրիլյան պատերազմ սանձազերծելով:

- Կարելի՞ է դրանք բացթողումներ համարել:

- Իհարկե ոչ: Նա այլ կերպ է մոտեցել խնդրին: Կարեւորը, որ Փաշինյանը որեւէ պատմական վրիպում թույլ չտվեց: Նախկինում մենք շունչներս պահած սպասում էինք, որ Սերժ Սարգսյանը հանկարծ մի վտանգավոր բան չասի, հիմա մեր ախորժակն այնքան է ավելացել, որ ուզում ենք Փաշինյանը մեր ամբողջ բազմահազարամյա պատմության բոլոր էջերի մասին խոսի 45 րոպեանոց հանդիպմանը, որն ամբողջովին իրենն էլ չէր: Քննադատողները, որոնք նախկին իշխանության ներկայացուցիչներ են, մոռանում են, որ իրենց իշխանության տարիներին Հելսինկյան եզրափակիչ ակտով Արցախին վերապահված իրավունքի իրացումը թողել են պատանդ, որ Ադրբեջանը երբ որ ցանկանա հանրաքվե անցկացնել: Եվ դրա դիմաց պատրաստ էին 7 շրջաններ հետ տալ: Իսկ հիմա նեղվում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կրկնում այդ հիմարությունը, տեր չի կանգնում նրանց նախկին պայմանավորվածություններին՝ տարածքներ կարգավիճակի դիմաց: Ինչպես տեսաք՝ ամեն հնարք գործարկվում էր, որ Փաշինյանը ցիտի Ռոբերտ Քոչարյանի բանակցած եւ Սերժ Սարգսյանի որդեգրած Մադրիդյան սկզբունքները, որտեղ Արցախի կարգավիճակը պատանդ էր թողնված Ադրբեջանի կամքին: Փոխարենը՝ Փաշինյանի հայտարարությունները թարմություն են պրոցեսի համար: Իսկ քննադատները, քննարկելու այլ նյութ չունենալով խոսում են, թե լեզուն վատն էր, ինչու հայերեն չխոսեց, ինչու Խոջալուի դեպքերի հիշատակմանն ի պատասխան Սումգայիթն ու Բաքուն չշեշտեց: Դրանից էլ խոսեր՝ ասելու էին բա Մարաղայի դեպքերի մասի՞ն ինչու չխոսեց: Ակնհայտ է մի բան՝ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներին ցիտում է Բաքուն, նրանք՝ Բաքվի ներկայացուցչին:

- Ի դեպ, Փաշինյանն իրո՞ք լեզվի խնդիր ուներ ըստ ձեզ: Շատ է խոսվում, որ եթե հայերեն լիներ խոսքը, ավելի սուր եւ դիպուկ կլիներ:

- Ասել, թե Փաշինյանի անգլերենը կատարյալ բրիտանական անգլերեն էր, սուտ կլինի, բայց Արեւմուտքում շատ նորմալ են ընդունում, որ մարդը ընդամենը կարողանում է իր մտքերը հասկանալի կերպով արտահայտել: Այն, ինչ ես լսել եմ, լսել եմ անգլերեն եւ եթե հասկանալի չլիներ, չէի հասկանա: Կարող եմ ասել, որ Փաշինյանը շատ լավ խոսում էր, տիրապետում էր պատմագիտական բառաֆոնդին: Պարզ է, որ չէր կարող նույն  ճկունությամբ խոսել անգլերեն, ինչ խոսում է հայերեն, բայց դուք ուշադրություն դարձրեք, թե ինչի վրա են ֆիքսվում: Այս աստիճան մանրուքներին անդրադառնալը ցույց է տալիս, որ Մյունխենի անվտանգության կոնֆերանսը հասավ իր նպատակին՝ կազմակերպելով նման հանդիպում, իսկ Փաշինյանը շահեկանորեն տարբերվեց՝ ի տարբերություն Ալիեւի արդեն ձանձրալի դարձած ձայնապնակի, հնչեցնելով նոր ու թարմ մոտեցումներ: Ակնհայտ էր, որ Ալիեւը հանդես է գալիս պաշտպանական ստրատեգիայով՝ ակնհայտորեն դառնալով իր իսկ խաղի զոհը:

- Պարոն Սաֆարյան, եւ քանի որ դուք եւս Մյունխենում էիք՝ կարո՞ղ եք ասել, հանդիպումից առաջ Ալիեւին սպասեցնելը Փաշինյանի կողմից հատո՞ւկ էր մտածված, թե՞ այդպես ստացվեց:

- Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ. երկու կողմերն էլ ունեին արարողակարգային հանդիպումներ եւ չգիտեմ, թե նախորդը երբ էր նախատեսված: Բայց մի բան ակնհայտ էր, որ դրանից շատ անհանգստացած էր Ալիեւը:

Տպել
15338 դիտում

Ես չեմ սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի․ Աննա Գրիգորյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության 2 նախագծերը չընդգրկեցին ԱԺ նստաշրջանի օրակարգում

Երեկ կատարված 842 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում

Նավալնիի ձերբակալումից հետո նրա ազատ արձակումն են պահանջում Եվրոպայի երկրներն ու ԱՄՆ-ը

Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք․ ԱԻՊԾ

«Լուսավոր Հայաստանի» նախագիծը կրկին մերժվեց. «Ուզում եք սահմանադրական հունից հանե՞լ պրոցեսները»՝ «սպառնաց» Մարուքյանը

Պատերազմը ծանր հետևանքներ է թողել բուսական ու կենդանական աշխարհի վրա՝ թունավորումից մինչև հրդեհներ

Առաջարկվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի դրոշմանիշային վճարի չափը մեղմացնել ցածր վարձատրվողների համար

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով մանդատ ստացած, բայց խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարած սյունեցի պատգամավորը երդվեց

«Սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների կանխարգելման վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել ԲԸՏՄ-ում

Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է. ՀՀ մի մասում ձյան առատ տեղումներ են

Մեկնարկեց Ազգային ժողովի նոր նստաշրջանը. ուղիղ

Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Վաճառքի է հանվել Բուրսայի հայկական եկեղեցին. Կարո Փայլանն ահազանգում է

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5.3 հա տարածքում բռնկված հրդեհներ Սյունքիում ու Տավուշում

Փրկարարները ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Եվս մեկ հայազգի պաշտոնյա՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմում

Հայերի նկատմամբ ադրբեջանական ատելության խոսքի հիմքում է էթնիկ, առանձին դեպքերում՝ նաև կրոնական պատկանելիությունը. ՄԻՊ

Նավալնիին Ռուսաստան վերադառնալուն պես ձերբակալել են հենց օդանավակայանից

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով

ԱՄՆ-ում պատրաստվում են Բայդենի երդմնակալությանը. անվտանգության խիստ միջոցառումներ են ամենուր (լուսանկարներ)

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ

Մոսկվայի օդանավակայաններում եղանակի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է 40 թռիչք

Վրաստանում տրանսպորտը դեռ չի գործի. կաշխատեն կորոնավիրուսի 5%-ից ցածր ցուցանիշի դեպքում

Վթարի հետևանքով մահացել է ՌԴ սպորտի վարպետ Արտեմ Միքայելյանը

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն

Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ.Տեղեկատվության ստուգման կենտրոն

Կարբի գյուղի ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել. նա Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակված 450 մեքենա է սպասում

«Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը». «Անիտեքս» ընկերության փոխտնօրեն

Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհվել է անձնակազմի 2 անդամ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ևս 177 փախստական

Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. ԱՀ նախագահ

Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ

Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ ցրտելու է 17-20 աստիճանով, սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն

ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ