Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: 

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի ու Ֆրանսիայի կողմից Եվրոպական միության շրջանակում Հայաստանին ցուցաբերվող մեծ աջակցության համար և կարևորել նախորդ տարվա հոկտեմբերին Ստրասբուրգում Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների հիման վրա իրավական համագործակցության ոլորտում արձանագրվող հաջողությունները:

Ֆրանսիայի դեսպանը փոխգործակցության զարգացման պատրաստակամություն է հայտնել և նախարարից հետաքրքրվել դատաիրավական ոլորտի առաջնահերթություններով:

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված դատավորների բարեվարքության ստուգման անհրաժեշտությանը, այդ հարցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին, նոր դատավորների նշանակման ընթացակարգերին  և մի շարք այլ հարցերի:

Նշվում է, որ հանդիպման ավարտին համագործակցությունը մի շարք ուղղություններով զարգացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Տպել
348 դիտում

Դատախազությունը դարձյալ բողոքարկել է Մարտի 1-ի գործով Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշումը

Թեստավորման հզորությունները շուտով կհասցնենք օրը 400-500-ի. նմուշառում կատարվում է նաեւ տներից. Թորոսյան

Արհեստական շնչառության 75 սարք ունենք, ճանապարհին է ավելի քան 100-ը, պատվիրված՝ եւս 50-ը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պացիենտները տեղափոխվում են «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններ

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը փլուզման եզրին է. The Mirror

Ոչ միայն Համալիրը, այլեւ մարզերում տարբեր դահլիճներ, մարզադահլիճներ առաձնացվել են՝ հոսպիտալ դարձվելու համար․ նախարար

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան եւս մեկ դեպք

Շարունակվում են վարակազերծման աշխատանքները հանրապետության ողջ տարածքում. ընդհանուր 1899 հանրային վայրերում

Կորոնավիրուսի տարածման օջախներն արդեն շատ են, կոչ եմ անում այս ամենին վերաբերվել շատ լուրջ. Արսեն Թորոսյան

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի եւ մահերի շեշտակի աճ է գրանցվել. Պուտինը նոր ուղերձով կդիմի ժողովրդին. РИА

Դատախազությունը չի բողոքարկի Ջոն Ֆարխոյանի ազատ արձակման որոշումը

Հայբիզնեսբանկը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ կարող եք օգտվել հեռահար ծառայությունների ուղիներից

Առողջապահական համակարգը շատ արագ է ծավալվում. կարծես պատերազմական դրության մեջ. Արսեն Թորոսյան

Արմեն Սարգսյանը զրուցել է Կալիֆոռնիայի համալսարանի դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ

Շփվիր և ծանոթացիր առցանց՝ «#LikeU» հավելվածով. ստացիր 30 օր՝ փորձնական

ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից

Մահացած երգչուհին պատրաստվում էր կորոնավիրուսի թեստավորում անցնել. քույրը վատառողջ է, նրանց շփման շրջանակը պարզվում է

IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև մայիսի 17-ը և հայտարարում հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին

Անցած 1 օրում Հայաստանում գրանցվել է 3 տրանսպորտային պատահար, կա 3 վիրավոր

«Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից 5-ի մոտ ախտորոշվել է COVID-19