Առաջարկվում է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու ինստիտուտ ներդնել

18/02/2020 schedule13:49

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է 4000-ից ավելի ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում անցում կատարել համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի: Իսկ մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրությունների:

4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ղեկավարների համար կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության, այն՝ է համայնքի ավագանու կողմից վերջինիս անվստահություն հայտնելու ինստիտուտը:

Նախարարությունը կարծում է, որ դա ոչ միայն կհանդիսանա որպես փոխզսպման մեխանիզմ ավագանու եւ համայնքի ղեկավարի փոխհարաբերություններում, այլեւ հնարավորություն կընձեռի լիարժեքորեն ապահովելու սահմանադրական նորմի իրացումը, ըստ որի՝ «Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջեւ»:

Սա լրացուցիչ խթան կհանդիսանա ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում՝ համայնքի ավագանու ինստիտուտի զարգացման մասով: Հնարավորություն կստեղծվի ներդնելու համայնքի ղեկավարի ընտրության անուղղակի ընտրակարգը, որով համայնքի ավագանին իր կազմից կընտրի եւ կնշանակի համայնքի ղեկավարին, հետեւաբար՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի համայնքի ավագանու առջեւ:

Ներկայումս համամասնական ընտրակարգը վերաբերում է միայն Երեւան քաղաքի եւ Գյումրի, Վանաձոր համայնքների ավագանիներին: Իսկ մեծամասնական ընտրակարգը վերաբերում է ՀՀ մնացած բոլոր համայնքներին:

Նախագծով առաջարկվում է նաեւ ըստ ընտրողների քանակի սահմանել ավագանու անդամների թիվը:

1) 5 անդամից՝ մինչեւ 1000 ընտրող ունեցող համայնքում.

2) 7 անդամից՝ 1000-ից մինչեւ 2 000 ընտրող ունեցող համայնքում.

3) 9 անդամից՝ 2000-ից 4000 ընտրող ունեցող համայնքներում.

4) 15 անդամից՝ 4000-ից մինչեւ 10000 ընտրող ունեցող համայնքում. (գործող 9-ի եւ 11-ի փոխարեն).

5) 21 անդամից՝ 10000-ից մինչեւ 25000 ընտրող ունեցող համայնքում (գործող 15-ի փոխարեն)

6) 3 անդամից՝ 25000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում (գործող 15-ի փոխարեն, բացառությամբ Գյումրու եւ Վանաձորի, որտեղ ավագանու անդամների թիվը 33 է).

7) 65 անդամից՝ Երեւան քաղաքում:

Ընտրական գրավի չափը մեծամասնական ընտրության դեպքում՝ մինչեւ 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը՝ 10-ապատիկի, 1000-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն՝ 100-ապատիկի, ավագանու անդամ՝ 15-ապատիկի չափով ընտրական գրավ:

Համամասնական ընտրակարգի դեպքում՝ Երևանի ավագանու անդամի ընտրական գրավը նախատեսված է՝ նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով: 25000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում՝ 1000-ապատիկի չափով է նախատեսված: 10000-ից 25000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում ընտրական գրավը նախատեսված է նվազագույն աշխատավարձի՝ 500-ապատիկի չափով, իսկ մինչեւ 10000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում՝ 200-ապատիկի չափով: Նշենք, որ 4 հազարից ավելի ընտրող ունեն գրեթե բոլոր քաղաքները, որոնք արդեն համայնքի կարգավիճակ: Օրինակ՝ Իջեւանը, Ալավերդին, Կապանը, Էջմիածինը:

Տպել
1918 դիտում

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն