Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը:

Նիստի մեկնարկին դատավորը հայտնեց, որ նախորդ նիստից հետո պաշտպան Նիկոլայ Հակոբյանը գրություն է ուղարկել դատարան՝ նշելով, որ ամբաստանյալներից Հրայր Հովսեփյանը 2019 թվականի դեկտեմբերի 30-ին ցանկացել է ընտանիքով մեկնել Վրաստան՝ հանգստանալու, սակայն ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշենի ծառայությունը չի թույլատրել դուրս գալ ՀՀ տարածքից՝ պատճառաբանելով, որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը, ըստ իրենց տեղեկատվական բազայի վերացված չէ: Պաշտպանն ընդգծել է, սակայն, որ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ին որոշմամբ վերացվել են ամբաստանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցները, եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել Հովսեփյանի ազատ տեղաշարժման իրավունքն ապահովելու համար, ինչն էլ դատարանն արել է. «Փետրվարի 1-ին, սակայն, դատարանը գրություն է ստացել Սահմանապահ զորքերի հրամանատարից, որով վերջինս հայտնել է, որ իրենք այդ հարցով իրավասություն չունեն, եւ անհրաժեշտ է դիմել Ազգային անվտանգության ծառայությանը»,- ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ դատարանը եւս մեկ գրություն կհասցեագրի ինչպես Ոստիկանության, այնպես էլ ԱԱԾ համապատասխան ղեկավարությանը»: Դատավորը վերահաստատեց, որ այս քրեական գործով ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց այլեւս կիրառված չէ:

Հիշեցնենք՝ Բարսեղ Բեգլարյանին եւ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 2016 թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով՝ կատարել են ինքնիրավչություն՝ վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերությունից 2015 թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը: Նախկին կոմերցիոն տնօրենը՝ Արման Մկրտումյանը, այս գործով ճանաչվել է տուժող:

Այսօրվա դատական նիստին շարունակվեց «Ֆլեշ» ընկերության այժմյան փոխտնօրեն Յաշա Խաչատրյանի հարցաքննությունը: Վերջինս, պատասխանելով մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանի հարցերին, ասաց, որ դեպքի օրը հրավիրված ժողովին ամբաստանյալ Հրայր Հովսեփյանը ներկա եղել է, սակայն չի հիշում՝ իրենից առաջ թե հետո է եկել: Հարցին՝ ի՞նչ առնչություն ուներ Բարսեղ Բեգլարյանը «Ֆլեշ» ընկերության կառավարման հետ, վկան պատասխանեց. «Կառավաման հետ ոչ մի գործ չի ունեցել, բայց դե, իր տղայի հիմնարկն է, սեփականատերը Նարեկ Բեգլարյանն է, քանի որ տնօրենին էլ ես էի երաշխավորել, ինձ վրա պատասխանատվություն էի զգում ու հաճախակի հարցնում էի՝ Սուրիկ, գործերը ոնց են, մի քանի թիվ բեր՝ նայեմ, նայում էի, ասում էի՝ սենց ո՞նց ա լինելու, ասում էր՝ լավ ա, ամեն ինչ տեղն ա, հետո պարզվեց, որ իրոք տեղը չի: Հետագայում ես իմացա նաեւ, որ ինչքան շատ շրջանառություն ինքը ցույց տար, այնքան շատ բոնուսներ կստանար, ենթադրեցի, որ հատուկ դեբիտորներ էր ստեղծում, որ շրջանառությունն ավել ցույց տար»:

Յաշա Խաչատրյանը նշեց, որ անձամբ ինքը ժողովի ընթացքում տուժող Արման Մկրտումյանի նկատմամբ որեւէ սպառնալիք չի լսել, նրա նկատմամբ բռնություն եւս չի տեսել: Հարցին՝ տուժողին ներկայացվե՞լ է պահանջ՝ գումար վերականգնելու, վկան եւս բացասական պատասխան տվեց:

Վկային հարցեր հղեց նաեւ գործով տուժող ճանաչված Արման Մկրտումյանը: Նա, մասնավորապես, հետաքրքրվեց, թե ինչ հաճախականությամբ է Սուրիկ Մխիթարյանը իրեն ներկայացրել դեբիտորների ցանկը, ինչին ի պատասխան վկան ասաց. «Ցանկ չի ներկայացրել, ասել է, թե ընդհանուր դեբիտորը կազմում է 200 միլիոն կամ 300 միլիոն, առանձին-առանձին չի ներկայացվել»: Վկայի ճշտող հարցին՝ ներկա պահին, փաստորեն, իր գործատուն Բարսեղ Բեգլարյանի տղա՞ն է, վկա դրական պատասխան տվեց:

Այնուհետեւ պատասխանելով դատավորի՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ հարցերին՝ Յաշա Խաչատրյանը հավելեց, որ հիմնական մեղավորն այս գործով Սուրիկ Մխիթարյանն է (խոսքը «Ֆլեշ»-ի նախկին գլխավոր տնօրենի մասին է). «Ես չեմ կարող ասել, թե Արման Մկրտումյանը ինչքանով է մասնակցել, ինքն էլ է ենթակա մարդ եղել, դա Սուրիկի գործողություններով պետք է կանխվեր: Ինչքան գիտեմ, նույնիսկ Արմանն է Սուրիկին ասել, որ իր դեբետորները խնդրահարույց են, նա էլ ասել է՝ քո գործը չէ: Չգիտեմ՝ ինչքանով է սա ճիշտ, չեմ կարող ասել, ես Արմանի հանդեպ ոչ մի բան չունեմ, չարաշահումների հիմնական մեղավորությունը Սուրիկ Մխիթարյանի վրա է»:

Խաչատրյանը նշեց, որ ինքն ուսումնասիրել է Սուրիկ Մխիթարյանի անցած գործունեությունը, եւ այնտեղ, որտեղ նա տնօրեն է եղել, դարձյալ իր մեղքով չարաշահումներ են եղել. «Դրանով է հաստատվել այն ենթադրությունս, որ նույնը կարող է այստեղ արած լինել»,- ամփոփեց վկան:

Դատակոչված հաջորդ վկաները Բարսեղ Բեգլարյանի որդիներն էին՝ Նարեկ եւ Հայկ Բեգլարյանը, որոնք, սակայն, չէին ներկայացել դատարան, թեեւ առկա էր Նարեկ Բեգլարյանի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթ: Դատավորի հարցին ի պատասխան Բարսեղ Բեգլարյանն ասաց՝ որքանով տեղյակ է, նա այսօր բանկի խորհրդի նիստի է: Բեգլարյանը հայտնեց նաեւ, որ իր տեղեկություններով՝ որդին պատրաստ չէ ցուցմունք տալ եւ ուզում է օգտվել իր այդ իրավունքից:

Դատավորը տեղեկացրեց, որ նա, ամեն դեպքում, պետք է ներկայա դատարան, եւ խնդրեց Բեգլարյանին այդ մասին փոխանցել որդուն. «Հաջորդ նիստի համար վկաները կրկին կծանուցվեն, եւ առանց հարգելի պատճառի կրկին չներկայանալու դեպքում կքննարկվի համապատասխան որոշումներ կայացնելու հարցը»,- նշեց Դավիթ Հարությունյանը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 3-ին:

Տպել
1275 դիտում

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են