Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Արարատի մարզի դատախազության կատարված ուսումնասիրությունների համաձայն, մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը դինամիկ աճում է: Մասնավորապես, եթե 2018թ. մարզում 19 անչափահասների կողմից կատարվել է հանցագործության 27 դեպք, ապա 2019թ.՝ 27 անչափահասների կողմից կատարվել է 34 հանցագործություն: Այսինքն առերևույթ հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով, իսկ հանցագործության դեպքերը՝ 26%-ով:

 Հանցանք կատարած 27 անչափահասներից 12-ը սովորում են հանրակրթական դպրոցներում: Ընդ որում՝ վերջիններիցս 5-ի կողմից 6 դրվագ հանցագործությունները կատարվել են դպրոցների տարածքում: Ավելին՝ այդ հանցագործություններից երեքը կատարվել են դասապրոցեսի ընթացքում, մեկը՝ դանակի գործադրմամբ։ Ըստ ծանրության աստիճանի՝ արձանագրված 34 հանցագործության  դեպքերից 22-ը եղել է ոչ մեծ ծանրության, 8-ը միջին ծանրության, 3-ը ծանր և 1-ը առանձնապես ծանր հանցագործություններ։ Ընդ որում՝ 2018թ. առանձնապես ծանր հանցագործություն չէր գրանցվել: Նշված դեպքերով 6 քրեական գործ 9 անձի նկատմամբ՝ 12 դրվագ հանցագործության դեպքով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 26 դեպքով նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի տարեց տարի արձանագրվող աճին զուգահեռ նվազման միտումով փոխվում է հանցավոր արարքներ կատարող անչափահասների տարիքային շեմը, ինչին հակառակ՝ հանցագործությունների ծանրության աստիճանը փոխվում է առավել ծանրության ուղղությամբ:  Առավել վտանգավորն  այն է, որ ըստ քրեական գործի նյութերի՝ հանցավոր արարքների կատարման արմատներում քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերն ու մտածողությունն է։

Ըստ ՀՀ դատախազության, կատարված վերլուծությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակն աճում է անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքների աշխատակիցների կողմից հանցագործությունների նախականխման և կանխման  գործառույթների ոչ պատշաճ իրականացման, դպրոցներում դասապրոցեսի ընթացքում շրջայցեր չկատարվելու, նշված բաժանմումնքների և դպրոցների միջև փոխգործակցության ցածր մակարդակի ֆոնին։ Աճին նպաստել է նաև անչափահասների կրթության, դաստիարակության և վարքի նկատմամբ դպրոցների ղեկավար կազմի, մանկավարժական կոլեկտիվների և Արարատի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ոչ բավարար հսկողությունը և դպրոցում աշակերտների ազատ ժամանակի ոչ ճիշտ կազմակերպումն օգտագործումը: Բացի այդ՝  էական նշանակություն ունի նաև արդեն իսկ հանցանք կատարած անչափահասների կյանքի, դաստիարակության պայմանների, ընդհանուր զարգացման, կրթական մակարդակի, դրսևորած ուսման առաջադիմության և վարքի, ուսումնական հաստատությունում և դրանից դուրս անչափահասին շրջապատող սոցիալական միջավայրի և այդ միջավայրում վերջինիս դերի, այսինքն՝ հանցանքի կատարմանը նպաստող պատճառների և պայմանների պարզման ուղղությամբ անբավարար աշխատանքի իրականացումը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակից բխող հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ՀՀ Արարատի մարզի դատախազը միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ Արարատի մարզպետ Գ․ Սարգսյանին, ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Ն․ Դուրյանին, ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա․ Գրիգորյանին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Մաթևոսյանին:

Առաջարկվել է յուրաքանչյուր գերատեսչության իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ մարզի տարածքում անչափահասների հանցավորության վիճակի հետագա վատթարացումը կանխելու, առավել ռիսկային անչափահասների վարքագծի նկատմամբ իրավասու մարմինների, ուսումնական հաստատությունների վերահսկողությունն ուժեղացնելու, նրանց առօրյայի կազմակերպման, նշված պետական օղակների միջև գործակցության առարկայական մեխանիզմներ գործադրելու, ինչպես նաև այլ գործողություններ իրականացնելու ուղղությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով դրանց արդյունքների մասին տեղեկացնել մարզի դատախազությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

 

Տպել
1326 դիտում

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին