Մուշտարին ի՞նչ է, քուրքն ի՞նչ է. նախարար Արայիկ Հարությունյանը երեխաների համար հեքիաթ կարդաց

«Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ...»:

Երեխաների համար «Շունն ու կատուն» հեքիաթն այսօր ոչ թե մայրիկը կամ հայրիկն էին ընթերցում, այլ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Առիթը Հայաստանում այսօր նշվող Գրքի օրն էր, որի կապակցությամբ նախարարը հյուրընկալվել էր Երեւանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում՝ հեքիաթ կարդալու, փոքրիկների հետ շփվելու համար:

Հեքիաթ կարդալու ընթացքին միացել էին նաեւ երեխաները: Նրանք, սակայն, առանց գրքի. «Շունն ու կատուն», փաստորեն, անգիր գիտեին:

Արայիկ Հարությունյանն էլ տեղ-տեղ դադարեցնում էր ընթացքն ու հարցնում՝ մուշտարին ի՞նչ է, քուրքն ի՞նչ է: Փոքրիկներն այս հարցերի պատասխաններն էլ ունեին:

Ընթերցանության հանգիստ մթնոլորտը խախտվեց ու բողոքի ալիք բարձրացավ այն հարցից, թե արդյոք այսօր գիրք նվեր ստացե՞լ են: Սրահում վայրկյաններ շարունակ լսվեց «ոչ» պատասխանը, իսկ նախարարը խոսքը ծնողներին ուղղեց՝ երեխաներին պետք է գիրք նվիրել:

Արայիկ Հարությունյանը շրջեց նաեւ գրադարանում՝ մասնակցելով Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին, որին իրենց գրական հավաքածուներով մասնակցեցին մի շարք հրատարակչություններ եւ գրատներ:


Վերջինս հարցեր ուղղեց մասնակիցներին շատ վաճառվող, նոր տպագրված գրքերի մասին՝ նկատելով, որ բրիտանացի ժամանակակից գրող Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթթեր» գիրքը շատ են կարդում երեխաները եւ նշում, որ ֆիլմից լավն է: Այս պարագայում պետք է իրականացվեն աշխատանքներ, որպեսզի դպրոցներում եւս լինեն օտարազգի նոր գրողների գործեր:

Երեխաներից շատերը որոշեցին իրենց գրքերը նախարարին նվիրել՝ լուսանկարվելու պայմանով:

Հարությունյանին գիրք նվիրողների ցանկում էին նաեւ ՀՅԴ երիտասարդական միության անդամները, որոնք հանձնեցին Կարինե Հակոբյանի «Ազգային պետությունը համաշխարհայնացման համատեքստում» եւ Նիկոլ Աղբալյանի «Մտածումներ Հ.Յ.Դաշնակցութեան մասին» գրքերը:

«Նիկոլ Աղբալյանը եղել է կրթության եւ լուսավորության նախարար, որը իսկական առաջադիմություն եւ լուսավորություն է բերել այդ ժամանակվա իրականություն, ինչն ընդհանարապես չի հակասել որեւէ ազգային գաղափարախոսության, շատ լավ օրինակ է այժմյան նախարարի պաշտոնը զբաղեցնող մեկի համար»,- մեզ հետ զրույցում գրքի ընտրությունը պարզաբանեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը: 

Նախարարն էլ իր հերթին գրքեր նվիրեց փողոցի պատահական անցորդներին: Նա մոտենալով՝ նախ հարցնում էր՝ արդյոք սիրո՞ւմ են ընթերցել, ո՞ր հեղինակներին են նախընտրում, գրքերը հանձնելուց հետո՝ ավելացնում՝ «անպայման կարդացե՛ք»:

Բակում հավաքված փոքրիկների սիրելի հեղինակն էլ հիմնականում օրվա հերոս Հովհաննես Թումանյանն էր: Նրանցից 8-ամյա Մարինեի սիրելի հեքիաթն «Անհաղթ Աքլորը»-ն էր, նրա տարեկից Սիլվիինը՝ «Սուտասանը»-ը: Նշենք, որ այսօր նշվում է նաեւ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 151-րդ տարեդարձը: Այս օրը գրքի տոն դարձնելու նախաձեռնությունը Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լեւոն Անանյանինն է: Այն նշվում է դեռեւս 2008 թվականից:

Տոնական միջոցառումներն այսքանով չեն ավարտվում: Ինչպես ավելի աղ տեղեկացրել էինք, Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի մի շարք դպրոցների աշակերտներ կհանդիպեն ժամանակակից գրողների հետ: Այդ օրը ՀԳՄ Պոեզիայի պուրակում տեղի կունենա նաեւ ֆլեշմոբ, գրքի նվիրատվություն եւ այլ միջոցառումներ:

Հեքիաթի ավարտին ծնողները փոքրիկներին դպրոց ուղեկցեցին, իսկ նախարարն էլ նվեր ստացած մի քանի գրքերը ձեռքին՝ հեռացավ:

«Ժամանակով կատուն ճոն էր, Շունն էլ գըլխին գըդակ չուներ, Միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի, Ճանկել էր մի գառան մորթի»:

Տպել
1497 դիտում

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը

Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. Ալեն Սիմոնյան

Հանրության վստահությունը լուրջ ռեսուրս է

Ոստիկանությունը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների մասին տեսանյութ է հրապարակել

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770-ի, բուժված է համարվում 43 մարդ

Ռազմական ինստիտուտի մոտակայքում 22-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 3 տարբեր մեքենաների

Կապան-Նորաշենիկ ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել. վարորդի վիճակը ծանր է

Հանրապետության հինգ մարզում ձյուն է տեղում

Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի մոտակա ձորակը

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն