ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոններից. նախագահը ստորագրել է հրամանագրերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Ալեքսան ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»,- մասնավորապես նշվում է նախագահի հրամանագրերից մեկում:

Երկու բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնից ազատելու մասին առաջարկությամբ նախագահին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը Ռազմական ոստիկանության պետի պաշտոնին էր նշանակվել 2017 թվականի մայիսի 25-ին։ Գեներալ-մայորի կոչումը նա ստացել էր ընդամենը վերջերս, երբ Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով նախագահ Արմեն Սարգսյանը պարգեւատրել էր ՀՀ մի շարք զինվորականների, այդ թվում նրան:

Ալեքսան Ալեքսանյանը ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի նոյեմբերի 28-ին:

Արդեն մի քանի օր է՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտոնից ազատվելու է նաեւ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը:

Պաշտոնանկությունների հանրային պահանջ առաջացել էր վերջին շրջանում բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի պատճառով: Որ կադրային փոփոխություններ են սպասվում ուժային կառույցներում, այդ մասին դեռ նախօրեին իր մոտ հրավիրած խորհրդակցությունից հետո հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ»,- երեկ ֆեյսբուքի իր էջում գրել էր Փաշինյանը:

Տպել
1762 դիտում

Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ՈՒԱԶ մեքենաները, որոշակի սնունդ եւ իրեր հանձնվել են ԵԿՄ-ի տնօրինմանը

«Յուքոմի» հիմնադիրներ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները հաղորդագրություն են տարածել

Հեքիաթ կորոնավիրուսի թեմայով՝ 6-11 տարեկան երեխաների համար․ ծնողներին այն առաջարկում է ԱՀԿ-ն

Արցախում թանկացել է «Բաղրամյան» տեսակի ալյուրը

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն ապօրինի հրազեն են հայտնաբերել (տեսանյութ)

Հայաստանը խաչքար է նվիրաբերել Վաշինգտոնի «Սուրբ գիրք» թանգարանին

Վարդենիսի մարզադաշտից 62-ամյա քաղաքացի է բերման ենթարկվել

ԱՄՆ 19 նահանգից հայ ուսանողներն ու աշակերտները տեղափոխվել են Չիկագո, այնուհետ Դոհա-Թբիլիսի չվերթով հասել Հայաստան

Oնլայն Ռոքեթ Վարկ՝ հրթիռային արագությամբ IDBank-ից

ՌԴ-ից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող գյումրեցի տղամարդն ինքնասպանության փորձ է արել

Էլ սուտ թաղում Նորատուսում, էլ աղջիկների հետ Դիլիջան՝ մամային բերելու. մարզպետը պոստից հետաքրքիր դրվագներ է հրապարակում

ՊԵԿ աշխատակիցները բացահայտել են թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը

Գիտական աստիճանաշնորման համակարգը թափանցիկ է դառնում․ նոր կայքը թույլ կտա ասպիրանտների քննություններն անցկացնել առցանց

«Փնթփնթո՞ց, թե՞ կյանք` անկախ նրանից, թե որքանով է կյանքը շռայլ մեր հանդեպ»

ԱՄՆ ՄԶԳ-ն Շիրակի մարզպետարանին է տրամադրել բազմաֆունկցիոնալ բժշկական մահճակալներ և 50 հատ հեղուկացիր

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենին. ՔԿ

Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. այս տարի 200 հա-ով ավելի գարնանացան կիրականացվի

Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը. վարչապետ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում

Անցկացվել են կրակի կառավարման վարժանքներ. ՊՆ