Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին: Նոր Նորքի նոր ղեկավարը Հովհաննես Մանուկյանն է, որը մինչև այժմ զբաղեցնում էր Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նշել է, որ մայրաքաղաքի ամենաշատ բազմաբնակարան շենքերն ունեցող շրջաններից մեկում հատկապես արդիական են վերելակային տնտեսության, մուտքերի և տանիքների վերանորոգման, ինչպես նաև կանաչապատման խնդիրները: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավարը կկարողանա հաջողությամբ կառավարել այս մարտահրավերները՝ համակարգային լուծումներ տալով: Քաղաքապետը նշել է նաև, որ առանցքային կարևորություն ունի համատիրությունների աշխատանքի արդյունավետության խնդիրը: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

«Ցավոք սրտի, համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել և դրա պատճառներից մեկը, թերևս, եղել է այն, որ տասնյակ տարիներ շարունակ դրանք օգտագործվել են այլ նպատակներով՝ ներգրավել են ընտրությունների մեջ և այլն: Հիմա ժամանակն է վերանայել ամբողջ համակարգը: Ակնկալում եմ բոլոր վարչական շրջանների ղեկավարներից, թե ինչ պատկերացումներ ունեն այս առումով», - ասել է Հայկ Մարությանը։ Նա նաև ընդգծել է, որ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը պետք է բնակչության շրջանում լայն իրազեկման աշխատանքներ տանեն աղբի տեսակավորման գործընթացի վերաբերյալ, որը մեկնարկում է այս տարվանից:

Այնուհետև Հայկ Մարությանը մեկնել է Աջափնյակ, որտեղ ներկայացրել է վարչական շրջանի նոր ղեկավար Թելման Թադևոսյանին: Մատնանշելով շրջանի հիմնական խնդիրները՝ քաղաքապետը այստեղ ևս կարևորել է բնակչության իրավունքների և պարտականությունների իրազեկման խնդիրը: Քաղաքապետն անդրադարձել է նաև հատկապես Աջափնյակում արդիական վթարային շենքերի խնդրին:

«Աջափնյակը վատ իմաստով հայտնի է չորրորդ կարգի վթարային շենքերով։ Հասկանալի է, որ բազմաբնակարան շենքերը բնակիչների բաժնային սեփականությունն են, և եթե օրենքի տառին հետևենք, ապա դրանց վիճակի, չորրորդ կարգի վթարային շենքերի դեպքում՝ վերաբնակեցման համար քաղաքային իշխանությունը պատասխանատվություն չի կրում: Կարող ենք ասել մարդկանց՝ ձեր գույքն է՝ դուք էլ տնօրինեք։ Բայց մենք, որպես կամավոր լիազորություն, վերցնում ենք այդ խնդրի մի մասը մեզ վրա. արդեն հողակտոր կա, որի վրա աշխատում ենք, ուզում ենք մեր ուժերով շենք կառուցել, Արզումանյան փողոցի վթարային շենքերից մարդկանց տեղափոխենք նորակառույց բնակարաններ և այդպես, շղթայական ռեակցիայով, շարունակենք մնացած շենքերի վերաբնակեցումը: Սա լավ մոդել կլինի այլ վարչական շրջանների համար։ Եվ այս առումով Աջափնյակը պիոները կլինի», - ասել է քաղաքապետը։

Հայկ Մարությանն անդրադարձել է նաև Աջափնյակում շահագործվող հանքերի խնդրին՝ նշելով, որ քաղաքային իշխանությունը ձգտում է հնարավորինս սահմանափակել մայրաքաղաքի տարածքում այս կարգի գործունեությունը և վերջերս մերժվել է նոր հանքի շահագործման հայտը:

Ինչ վերաբերում է ապօրինի շինարարության խնդրին, ապա, քաղաքապետի խոսքով, պետք է բոլոր օրինական մեթոդներով պայքարել այդ երևույթի դեմ՝ խստիվ պատասխանատվության ենթարկելով այն մարդկանց, որոնք դժվարությամբ են ընկալում ներկա իրողությունները:

Տպել
1596 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)