Ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալներից մեկի մեղադրանքը ծանրացվել է

20/02/2020 schedule16:44

Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Ա. Գ.-ի մեղադրանքը ծանրացվել է եւ կալանավորման նոր միջնորդություն է ներկայացվել, որն էլ երեկ մերժվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի որոշմամբ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ա. Գ.-ի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախկին 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի փոխարեն (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) այժմ մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որն անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ այլ ծանր հետեւանքներ):

«Վերաքննիչ դատարանի որոշման առկայության պայմաններում, երբ դատարանը բավարարել էր իմ բողոքը եւ վերացրել պաշտպանյալիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, նախաքննական մարմինը երեկ մեզ հրավիրեց քննչական գործողության եւ շատ անակնկալ մեղադրանքի փոփոխություն արեց՝ ըստ էության, ծանրացնելով մեղադրանքը 167-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ իբրեւ թե այստեղ գործել է կայուն հանցավոր խումբ, մինչդեռ անգամ նախկինում առաջադրված մեղադրանքը չէր հիմնավորվել»,- նշեց պաշտպանը:

Վերջինիս խոսքով՝ քննիչի կողմից որեւէ նոր հանգամանք չի ներկայացվել, նույնն են եղել նաեւ կալանավորման նոր միջնորդության հիմքերը. «Միջնորդության պայմանը հիմնավոր կասկածն էր, հիմքերը՝ նույնը. կխոչընդոտի, կթաքնվի»: Պաշտպանն ընդգծեց՝ կալանավորման առաջին միջնորդությունը բավարարելիս անգամ դատարանն արձանագրել էր, որ թաքնվելու ռիսկը չի հիմնավորվել. «Այդ հիմքը հանել էր, թողել էր միայն խոչընդոտելու հիմքը, որն էլ հետագայում, բնականաբար, վերացվեց արդեն Վերաքննիչ դատարանի կողմից»: Երեկվա որոշումը պաշտպանական կողմը դեռ չի ստացել, բայց վստահ է՝ կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

Լուսինե Մարտիրոսյանը պնդեց՝ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել, որովհետեւ նրա գործողություններում չկա հանցագործություն, որեւէ հանցավոր արարք: Հարցին՝ այդ պարագայում նախաքննական մարմինն ի՞նչ փաստեր է դրել մեղադրանքի հիմքում, Մարտիրոսյանը պատասխանեց, որ դա իրենց համար հասկանալի չէ. «Մինչեւ հիմա ուզում ենք հասկանալ, ուզում ենք՝ կոնկրետ ասեն, թե այս մարդը ինչ է արել»: Թե որոնք են մեղադրանքի հիմքում դրված փաստերը, պաշտպանը չմանրամասնեց, միայն նշեց՝ դրանք իրենց կողմից չեն ընդունվում. «Ներկայացված փաստերը նախաքննական մարմնի անհիմն ենթադրություններ են, չկա որեւէ հիմնավոր փաստական տվյալ, որը կարող էր դրվել մեղադրանքի եւ միջնորդության հիմքում»: Հարցին՝ հնարավոր է՝ նրա դեմ ցուցմունք լինի, պաշտպանը չցանկացավ պատասխանել՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիության սկզբունքը:

Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 20-ին բավարարել էր քննիչի միջնորդությունը եւ Ա. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Դատարանը միաժամանակ թույլատրելի էր համարել գրավի կիրառումը, եւ Ա. Գ.-ն ազատ էր արձակվել 5 միլիոն դրամի դիմաց: Դատարանի այս որոշումը բողոքարկել էր թե՛ մեղադրող, թե՛ պաշտպանական կողմը. դատախազը՝ խափանման միջոցի, պաշտպանը՝ հիմնավոր կասկածի առկայության մասով: 2020 թվականի փետրվարի 8-ին էլ Վերաքննիչ դատարանը մերժել էր Դատախազության բողոքը՝ միաժամանակ բավարարելով պաշտպանի բողոքը: Այսինքն՝ Ա. Գ.-ն մնացել էր ազատության մեջ, եւ վերացվել էր հիմնավոր կասկածի առկայության հանգամանքը:

Այս քրեական գործի մասին հայտնի դարձավ 2019 թվականի նոյեմբերին, երբ ԱԱԾ-ն հայտարարեց, որ բացահայտվել են 2016-2018 թթ. ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողմից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը, կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները՝ խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից: Դրա համար սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման հարցով ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու եւ սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն: Գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակում  են «Հանրապետական» ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Լիանա Կարապետյանը, եւ քաղաքացի Դիանա Գրիգորյանը: Այս պահին հինգ մեղադրյալներից կալանքի տակ է միայն Լիանա Կարապետյանը. Ռազմիկ Աբրահամյանին, Արշակ Ջերջերյանին եւ Դիանա Գրիգորյանին ազատ արձակելու որոշումների դեմ Դատախազության բողոքները եւս մերժվել են:

Տպել
1972 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)