Արցախի դատախազությունում համապետական ընտրությունների հետ կապված հանդիպում է տեղի ունեցել

20/02/2020 schedule10:21

Փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցավ ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ:

ԱՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էին ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են առաջիկայում Արցախի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումների, ահազանգերի քննության ու ընթացքավորման նկատմամբ դատախազական արդյունավետ հսկողության իրականացմանն առնչվող հարցերը:

ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կամքի ազատ դրսևորման և քվեի հստակ հետևանքների ապահովման երաշխիքներ պետք է ունենա: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է հատկապես ԱՀ դատախազության դերակատարությունն ու պատասխանատվությունը: «Այս իմաստով, վստահ եմ, հանդուրժողականություն չի դրսևորվելու անգամ ամենափոքր հանցավոր իրավախախտման նկատմամբ»,- ասել է Արթուր Դավթյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս տարածքներում աշխատող դատախազներին օպերատիվ և գործնական աջակցության ցուցաբերման, հնարավոր հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով շահագրգիռ այլ օղակների՝ ԱՀ ԿԸՀ-ի, դիտորդական առաքելություն իրականացնող և այլ կազմակերպությունների, իրավապահ մյուս մարմինների հետ փոխգործակցության մեխանիզմները, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության հետ փորձի փոխանակման համատեքստում ԱՀ դատախազների և քննչական կոմիտեի քննիչների համար համապատասխան դասընթացների կազմակերպման հնարավորությունները:

Տպել
301 դիտում

Շահառուների՝ աջակցության միջոցառում ընտրելու առումով տեխնիկական խնդիր կա, կկարգավորվի. Զարուհի Բաթոյան

Արցախի ԱՆ-ն ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործողների համար՝ Արցախում տեղաշարժի եւ պահանջների մասին

Հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին ներկայանա աշխատանքի

Սխալի պատճառով 2 քրոջ անունն էլ նույնն է գրվել, սակայն նրանք ճիշտ են քվեարկել. ԱՀ ոստիկանությունը պարզաբանում է

ՖԻՖԱ-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մնում է 102-րդը

Տարեցների խնամքի կենտրոններում կարանտին է. թեստավորված անձինք չկան

Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյանի նիստին. նրա պայմանը բավարարվել է

Տնտեսական աջակցության միջոցառումների ծրագրերով 1 միլիարդ 433 միլիոն դրամի վարկային փաթեթներ են բավարարվել. նախարար

Կառավարության առաջարկով Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի

Ես կարծում եմ, որ կոչերը եւ անելիքները, որոնք թիրախավորված չեն, արդյունավետ չեն լինի․ Գրիգորյան

Միանվագ աջակցության ծրագրերից ոչ մեկում չընդգրկված քաղաքացիների խնդիրները մեղմելու տարբերակներ են քննարկվում

Որեւէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքը ավելացնելու հետ կապված, սակայն այս պահին դեռ վաղ է խոսել այդ մասին․ փոխվարչապետ

Սիսիանի ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ

Արարատի մարզում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր առմամբ մարզում 179 դեպք կա

Հակաճգնաժամային 10 միջոցառումներից 6-ը լիարժեք ուժի մեջ է․ Մհեր Գրիգորյան

Ընկած թռչուն տեսնելու դեպքում հայտնել պատկան մարմիններին․ ըստ մասնագետների՝ թռչունների այդ վիճակը կորոնավիրուսից չէ

Աջակցության երկու ծրագիր գործում է, ևս երկուսը կգործարկվի վաղը. 3750 հղի վաղը կարող է սպասարկվել, ցուցակները լրացվում են

Այն հայտը, որը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիան», ենթադրում է ներդրումներ․ փոխվարչապետ

Պետության տրամադրած սոցիալական օգնությունների վրա արգելանք չի կիրառվի. ԴԱՀԿ

Պարենային եւ արդյունաբերական մի շարք ապրանքատեսակների գներ միջինում 3 տոկոսով կնվազի․ Գրիգորյան