Աքորիում անկած խոզերից վերցված նմուշներից ժանտախտի փորձաքննություն չի արվել. համապատասխան ախտորոշիչներ Հայաստանում չկան

Լոռու մարզի Աքորի համայնքում խոզերի անկումը շարունակվում է: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կենդանիների անկման վերաբերյալ արդեն 2 հաղորդագրություն է տարածել՝ առաջին դեպքում նշելով, որ լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչներ, իսկ 2 օր առաջ էլ տեղեկացրել է, որ խոզերի կերերից վերցված նմուշների փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր:

Տուժած բնակիչները, սակայն, պնդում են, որ չի իրականացվել ամենակարեւորն ու անհրաժեշտը՝ ժանտախտի փաստը հերքող կամ հաստատող փորձաքննությունը:

Աքորեցի Կարեն Ավետյանին «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից տրամադրված պաշտոնական փաստաթղթում նշված է մասնավորապես հետեւյալը. «Ձեր կողմից 29.01.2020թ. «ՀԱԲԼԵԾԿ» ներկայացրած Լոռու մարզի Աքորի համայնքի բնակիչներ Կարեն Ավետյանին պատկանող 2 գլուխ եւ Արմեն Սիմոնյանին պատկանող 1 գլուխ 2 ամսական անկած խոզերի ներքին օրգաններից վերցված նմուշները չեն հետազոտվել խոզերի դասական ժանտախտ, խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունների նկատմամբ՝ համապատասխան ախտորոշիչ հավաքածուների բացակայության պատճառով»:

ՀԺ-ի հետ զրույցում Կարեն Ավետյանը, անդրադառնալով ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրություններին ու այն հանգամանքին, որ ժանտախտի հետ կապված որեւէ փորձաքննություն, փաստացի չի արվել, ասաց. «Սկզբում ասում էին, թե պահման պայմաններն են անկման պատճառը, հետո էլ ասեցին, թե ինֆեկցիա է եղել կերի միջոցով, բայց իրենց ասածը հիմնավոր չէ: Վարակը տարածվել է մի քանի տնտեսությունում ու տարբեր պայմաններում: Կամ եթե ինֆեկցիա լիներ, դա բուժել հնարավոր կլիներ»,- ասաց Կարենը՝ նշելով, որ դիմել է ՍԱՏՄ մարզային կենտրոնի պետին ու գրավոր պատասխան պահանջել, որպեսզի հետագայում կարողանա վիճարկել:

«Անասնաբուժության տեսչության պետը լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս, թե՝ եթե ժանտախտ լիներ, կհայտնաբերվեր, բայց եթե չի ստուգվել, էդ ոնց պետք է հայտնաբերվեր, իր ասածը իրականությանը լրիվ հակասում է»,- ասաց Կարեն Ավետյանը՝ նշելով, որ իրենք ոչ թե կարծում են, այլ համոզված են, որ խոզերը ժանտախտից են սատկել. «Ես հակված եմ, որ աֆրիկյան ժանտախտ է, եւ հետո, ոչ մի պատվաստում մասսայական չի իրականացվել, դեպքերին էլ նորմալ չեն արձագանքում: Եթե այս դեպքին դեկտեմբերին՝ հենց սկզբից արձագանքեին, բանը սրան չէր հասնի: Ես մինչեւ վերջ գնալու եմ, որ ապացուցեմ՝ սա ժանտախտ է, ու մեզ խաբել են»:

ՀԺ-ի հետ զրույցում ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետի պաշտոնակատար Արթուր Մելիքյանը հաստատեց՝ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության փորձաքննություն չի իրականացվել ախտորոշիչը չլինելու պատճառով:

Մեր դիտարկմանը, փաստորեն, եթե փորձաքննություն կոնկրետ ժանտախտի մասով չի արվել, հետեւաբար ո՛չ կարող ենք հերքել, ո՛չ հաստատել ժանտախտի առկայությունը, ասաց. «Այո՛, դրա մասին չենք կարող խոսել: Ցանկացած հիվանդության մասին կարող ենք բարձրաձայնել, երբ որ մենք ունենք հաստատված լաբորատոր ախտորոշում»:

Ըստ բաժնի պետի՝ ախտորոշիչների բացակայությունը պայմանավորված է մի քանի գործոններով. «Դա պետական գնումների շրջանակներում է ձեռքբերվում: Քանի որ լաբորատորիան ինքը պետք է ապահովի, գնային քաղաքականության հետ կապված, մատակարարների հետ կապված՝ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում, եւ ժամանակ է լինում, որ հանրապետությունում չենք ունենում տվյալ ախտորոշիչը»,- ասաց Արթուր Մելիքյանը՝ հավելելով, որ արդեն մի քանի ամիս է՝ հանրապետությունը չունի համապատասխան ախտորոշիչը. «Ախտորոշիչը պետք է ձեռք բերվի սերտիֆիկատով, արտադրողի կողմից, որոշակի գործընթաց կա, պետք է մրցույթ հայտարարվի, որոշակի գործընթացներ հանձնի»:

Անասնաբուժության տեսչության պետն ասում է՝ ցանկացած ահազանգի հետ կապված թե՛ տեսչության, թե՛ մարզային մասնագետները տեղում ծանոթացել են իրավիճակին, իրականացրել անասնահամաճարակային հետազոտություն, տվյալ օջախը վերցրել հսկողության տակ:

«Ալավերդու համայնքային համախմբման եւ աջակցման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանն ասում է, որ մինչեւ ՍԱՏՄ-ի փաստաթուղթը Կարենի ձեռքի տակ հայտնվելը, համապատասխան մարմինները բոլորը միաբերան բանավոր կարգով պնդել են՝ ժանտախտ չի հայտնաբերվել: Դուլգարյանը եւս զարմացած է, ինչպես պետք է հայտնաբերվեր, եթե փաստացի կոնկրետ այդ մասով որեւէ փորձաքննություն չի արվել. «Հիմա ստացվում է, որ ժանտախտ լինել-չլինելու վերաբերյալ որեւէ հայտարարություն չի կարող լինել: Համայնքի բնակիչները շարունակում են այդ փորձաքննությունը պահանջել, բայց եթե ի վիճակի չեն գոնե այս պահին փորձաքննություն անել, ուրեմն պետք է խոսվի փոխհատուցման մասին»:

Օլեգ Դուլգարյանի տեղեկություններով՝ Աքորիում 3 տնտեսություններում պաշտոնապես արձանագրվել է 150 խոզի անկման մասին, իսկ ոչ պաշտոնապես՝ անկած խոզերի թիվը 200-ից ավելին է: «Համայնքի բնակիչներն ասում են նաեւ, որ ժանտախտի դեմ պատվաստում չի իրականացվել: Այն 6 ամիսը մեկ պետք է արվեր ու չի արվել»,- ասաց Օլեգ Դուլգարյանը՝ հարց բարձրացնելով. «Բա եթե պարզվի, որ ժանտախտ է իրականում եղել. չէ՞ որ այդ համայնքում շարունակում են խոզեր մորթել, ուտել, միսը վաճառել… Աբսուրդային վիճակ է, կասկածները չեն փարատվում»:

Տուժած բնակիչների խոսքով՝ ժանտախտը միակ հիվանդությունն է, որի դեպքում պետական փոխհատուցում է նախատեսվում, բայց փաստացի իրենք կանգնած են ոչ միայն չհաստատված ու նաեւ չհերքված հիվանդության առաջ, այլ նաեւ՝ դրա դիմաց փոխհատուցում չստանալու:

Իսկ ՍԱՏՄ-ից վստահեցնում են՝ խոզի կերի փորձանմուշների արդյունքները ստանալուն պես ձեռնարկվել են վերահսկողական աշխատանքներ՝ հետագծելիությամբ դրա ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Արդյունքները կներկայացվեն:

Տպել
2094 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին