«Հայի բախտ ասվածն այլևս չար բախտը չէ»

21/02/2020 schedule23:00

Վերջապես երջանկությունը Հայաստանում բարեմաղթանքից դարձավ խոստում, ավելին՝ կոնկրետ քաղաքական խոստում՝ նախընտրական կարգախոսով հաստատված, որտեղ առաջին անգամ օգտագործվեց «երջանիկ անհատ» արտահայտությունը: Ընդ որում, անհատական երջանկությունը հեղափոխական հռետորաբանությամբ անքակտելիորեն կապվեց երջանիկ երկրի տեսլականի հետ, և  «կեցցե'նք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք ազատ, անկախ և երջանիկ Հայաստանում»-ը կայացավ որպես անորսալի փաստ, իսկ որ ամենակարևորն է՝ քաղաքացու և իշխանության միջև դաշինք։ Ինչ-որ իմաստով երջանկությունը միշտ էլ խոստում է, առաջին հերթին՝ ինքդ քեզ տրված: Հին Հայաստանում «էստեղ ապագա չկա»-ն աքսիոմ էր։ Շատերի համար երջանկությունը՝ իբրև անհոգ, անդարդ կյանքի շրջան, լավագույն դեպքում  ավարտվում էր երջանիկ մանկությամբ, հետոն՝ հոգս էր, բեռ ու չարչարանք։ Երջանիկ մանկության միֆը շատ արագ փչվում էր, մեծանում էիր հայանալով, ուստի «հայի բախտ»-ը, որ նույն ինքը չար բախտն էր, քեզ էլ չէր շրջանցելու, ու, ի վերջո, ընկնելու էիր մի երգված ծուղակ՝ «լավագույն տղերքը հեռանում են, օտար ափերում բախտ որոնում», կամ խոստումը փոխարինվելու էր երկնային արքայության հույսով: Սփյուռքահայն էլ մեծանում էր իր դարով հյուսված ուծացման վախով ու հայապահպանվում՝ իբրև պանդուխտ ու տարաբախտ ժողովրդի զավակ։ 2018-ի պատմական փորձառությունը ոչ միայն մեզ՝ հայաստանցիներիս, այլև՝ աշխարհասփյուռ հայությանն ազատել է չար բախտի բարդույթից, իսկ Հայաստանում երջանկությունն այլևս քաղաքականացվել է, ինչն աշխարհի տարբեր երկրներում վաղուց տեղի է ունեցել: Օրինակ, Ամերիկայի անկախության հռչակագրում Թ. Ջեֆերսոնը երջանկությունը դիտարկում է իրավունքի համատեքստում: Մեր Սահմանադրության մեջ երջանկություն բառը չկա, որովհետև մենք եղել ենք գոյապայքարի ու պետականակերտման տրամասույթի մեջ: Հիմա իրավիճակ է փոխվել, արդեն կարող ենք խոսել երջանկության մասին ոչ միայն անհատական` «ուզում ես լինել երջանիկ` եղի'ր» խնդրահարույց մակարդակում, այլ` իբրև հասարակություն և ժողովուրդ, որ իր առջև նպատակ է դրել կառուցելու երջանիկ երկիր:

Գրող, հրապարակախոս Արմեն Օհանյան.

Անձնական երջանկություն.

Երբ հայտնվում ես մի տեղ, ուր ուրախություն է թևածում, երջանկությունը մեկ էլ՝ հո'պ, անսպասելի ալիքվում է վրադ։ Երջանկությունն ազատության, «չի կարելի»-ներից պրծնելու հետ է կապվում: Եղբորս հետ փոքր ժամանակ ամառները Սևանում էինք ապրում, տատիկս ու պապիկս էնտեղի առողջարաններից մեկում մանկավարժներ էին։ Հիշում եմ տատիկիս «գնացեք խաղացեք»-ը, ասել է թե՝ ինչ ուզում եք արեք։ Մեզ չէին ճնշում, թողնում էին ազատ, վազվզում էինք, օյիններ անում, ճնշող  «չի կարելի»-ները չկային: Դեռահասությունս համընկավ 90-ականների սկզբի հետ։ Էդ ծանր տարիները մեզ՝ դպրացականներիս համար արկածներով լի էին անցնում, որովհետև մեծերն էնքան հոգս ու դարդ ունեին, որ մեզ բաց էին թողել, էդպես էլ բացիթողի հասունացանք՝ ինքներս մեր գլխի ճարը տեսնելով։ Մենք հացի հերթերում մեծացած, անգրագետ սերունդ ենք, ավելի ճիշտ՝ ինքնուս, ինքներս մեզ կերտած, բայց մեր լավն էն է, որ ինքնուրույն ենք, անկախական ենք։ Հետո ուսանողական կյանքն էր, որ շատ բուռն, կարելի է ասել՝ բոհեմական ընթացք ունեցավ։ Կամ փողոցներն էինք չափչում, կամ իրար տներից դուրս չէինք գալիս` իբր փիլիսոփայություն էինք ուսանում, բայց ամբողջ օրը բլյուզ էինք լսում: Պատահում է, չէ՞, որ առավոտյան վեր ես կենում աշխարհը շուռ տալու զգացողությամբ, ցնցուղի տակ երգում ես, տկլոր ֆռֆռում, սուրճ ես պատրաստում, երաժշտություն ես միացնում, մտածում ես, որ անհնարին ոչինչ չկա, բայց չորս պատիդ մեջ աշխարհը խալի է ոտքիդ տակ։ Հետո դուրս ես գալիս փողոց, մուննաթի քամին հետզհետե ջնջում է երջանիկ ապուշի ժպիտդ, իսկ երեկոյան վերադառնում ես՝ մի օրով ծերացած, դիլխոր բիձուկի թթված դեմքով կամ նեղացած երեխու պես ունքերդ կիտած: Ինձ թվում է`փոքր բաների մեջ էլ կա երջանկություն, կարևորը՝ աշխարհից չխռովես, որ կյանքի բերած փոքրիկ նվերն աչքիդ փուշ չերևա: Նաև` երբեմն հետադարձ հայացքով ես գնահատում, որ երջանիկ պահեր, օրեր, գուցե տարիներ ես ապրել ու երնեկ ես տալիս։ Ես երջանկության անորսալիությունն եմ սիրում, ինձ չի համակել՝ «երջանկություն, անցիր կողքովս, դու հարատև չես» տրամադրությունը, ճիշտ հակառակը՝ լավ է, որ հարատև չի, կյանքի պես անցողիկ է:

Մասնագիտական երջանկություն.

Ես լավ չեմ հասկանում մասնագիտական երջանկություն ասվածը, որովհետև գործը հաճախ կապված է պարտքի ու պարտականության հետ, իսկ պարտքը ծանրանալու հակում ունի, ինչպես կարիքը՝ բավարարման։ «Ի՞նչ ես աշխատում» հարցը բոլորիս համար ունի մի պատասխան՝ փող։ «Մասնագիտությամբ ո՞վ ես» հարցին ոչ մեկը չի պատասխանում՝ երջանիկ ուսուցիչ կամ դժբախտ բժիշկ, թեպետ գործազրկությունը կարող ենք սահմանել իբրև մասնագիտական դժբախտություն։ Ինքս ավելի շատ ապրում եմ չաշխատելով, քան աշխատում եմ ապրելու համար, բայց դա ընտրության հարց է։ Աշխատանքը երբեմն գեղեցկացնում, երբեմն էշացնում է մարդուն։ Իհարկե, երջանկություն է ունենալ երազանքի գործ, որ մեծ հաճույքով կանես, բայց իրականությունն այլ է։ Գործով գուցե հարստանաս, մեկ էլ տեսար Թումանյանի ասածի պես՝ անմահանաս, բայց հազիվ թե՝ հուր-հավիտյան երջանկանաս։ Երևի մասնագիտական երջանկություն ասվածը գործիդ կարևորության կամ, ասենք, առաքելության գիտակցումն է, երբ հասկանում ես, որ արդյունքում՝ փոխում, կայացնում ես քեզ ու աշխարհն ավելի լավն ես դարձնում: Երևի էս ամենը մեկտեղած` կարելի է պայմանական անվանել մասնագիտական երջանկություն: Բայց դեռևս չեմ ապրել էդ պայծառացման պահը, որ ասեմ` «օ~, ինչ երջանիկ մասնագետ եմ ես»:

Հանրային երջանկություն.

Հանրային երջանկությունը վարակիչ է և, կարծում եմ, հիմնականում՝ գիտակցված, թեպետ տակից փոթորկում է կոլեկտիվ անգիտակցականը: Հասկանում ես, որ մենակ չես, մենակ չես, մենակ չես, բայց միևնույն ժամանակ մեկն ես, մի մեծ բանի մասնիկն ես, և առանց քեզ՝ «մեկ գումարած մեկ գումարած մեկը…» չէր կայանա:  «Մեկով ավել, մեկով՝ պակաս, բան չի փոխվի»-ն հուսալքության բանաձևն է, երբ պակասող մեկը հենց դու ես, կամ քո հարազատը, որովհետև երջանկությունը հաճախ հենց մեկնումեկի ներկայությունն է կողքիդ, իսկ դժբախտությունը՝ նրա բացակայությունը։ Երբ իմացանք, որ Սերժը հրաժարական է տվել, ցնծության ալիքը բոլորիս մեկ դարձրեց, և ուղղակի հնարավոր չէր դժբախտ լինել հանրային երջանկության գրկում: Այսպիսի օրինակ բերեմ` հնարավո՞ր է համակենտրոնացման ճամբարում երջանիկ լինել. դե, գուցե ուրախ լինես, որ գազի խուց տարան ոչ թե քեզ կամ հարազատիդ, այլ` մեկ ուրիշի։ Համակենտրոնացման ճամբարում էլ կարող ես գտնել կյանքիդ կեսին, սիրահարվել, անգամ ամուսնանալ, բայց համատարած բռնության, ճնշվածության մեջ հանրային երջանկության հնարավորությունը սպանվում է, դառնում անհնարին: Իսկ երբ ազատության շունչ կա, երբ բռնությունը մերժված է, երբ ճնշվածությունը թոթափված է, հանրային երջանկության հնարավորությունն աճում է, ուստի անհատական մակարդակում դժվար է չլինել երջանիկ: Երջանիկների մեջ դժբախտ լինելն է դժվար է, դժբախտների մեջ՝ երջանիկ:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Բոլորս գիտենք՝ ոչ փողով երջանկություն կգնես, ոչ էլ՝ դժբախտությունդ ծախելով կհարստանաս: Անհատական, անգամ հանրային երջանկության պահեր հնարավոր է գրանցել անգամ աղքատության պայմաններում, կարճ ասած՝ առանց փողի հնարավոր է լինել երջանիկ, բայց երջանիկ երկիր՝ ոչ։  Նախկինում աշխարհի երջանկության ինդեքսով Հայաստանն առաջին հարյուրակում երբեք չի եղել, եթե հիշողությունս չի դավաճանում` 120-քանիերոդն էինք: Հետաքրքիր կլինի տեսնել, թե Նոր Հայաստանն առաջիկայում ինչ առաջխաղացում կգրանցի այս ինդեքսով։ Երջանկության տնտեսությունը բացի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ից ներառում է  մի քանի այլ գործակից, ուստի բարեկեցությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է երջանիկ երկրի կայացման համար:

Չնայած ՄԱԿ-ի տոնացույցից փոխառել և ազգայնացրել ենք որոշ տոներ, բայց երջանկության միջազգային օրը՝ մարտի 20-ը, դրանց թվին չի պատկանում։ Իհարկե, երջանկության քաղաքական խոստումը կա, բայց մենք պիտի փորձենք սահմանել նաև երջանկության մեր ազգային բանաձևը: Միջազգային պրակտիկայում երջանկության ազգային քաղաքականությունները մշակվում են գիտահետազոտկան ծանրակշիռ նյութի հիման վրա, բայց Հայաստանում նմանատիպ հիմքեր չկան, անգամ ազգային վիճակագրություն չկա։ Փաստացի պատերազմող երկրում, երբ նույնիսկ խաղաղ պայմաններում զոհեր ենք ունենում, երջանկության հայեցակարգումն ու գիտակարգումն ինքնին բարդագույն խնդիր է։ Պատերազմը մեր երջանկության ճանապարհին ընկած վերջին փորձաքարն է, որ կփոշիանա, երբ դրկիցի դժբախտությունը մեզ չերջանկացնի, և՝ հակառակը։ Արցախյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը կլինի էս պատմության երջանիկ ավարտը։ Ես շատ եմ սիրում «երջանիկ ավարտ»-ներ: Գրածներս էլ հաճախ երջանիկ ավարտ են ունենում:  Իսկ ինձ թվում է` կյանքն արժե հեքիաթի վերածել ու երջանիկ ավարտով հանգուցալուծել: Թե չունենանք այդ լավատեսությունը, հետ կընկնենք անցյալի թակարդը: Ու թող վերջը բարի լինի, եթե անգամ դա աշխարհի վերջն է։  

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
3948 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին