Իդլիբում դաժան մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում. զոհեր կան հակամարտող 2 կողմում էլ

Սիրիայի Իդլիբ նահանգում տեղակայված զինված ընդդիմադիր խմբավորումները եւ թուրքական ուժերը ռազմական գործողություններ են սկսել Սիրիայի կառավարական բանակի դեմ:

Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ ընդդիմադիր զինյալները մուտք են գործել Սարակիբ շրջանի Նեյրաբ գյուղ: Այստեղ սիրիական բանակի դեմ կատաղի մարտեր են ընթանում:

Իդլիբ նահանգի Նեյրաբ գյուղը Սիրիայի կառավարական ուժերի կողմից ազատագրվել էր փետրվարի 3-ին: 

Ընդդիմադիր զինյալներն ու թուրքական ուժերը կարողացել են ոչնչացնել կառավարական զորքին պատկանող մեկ տանկ, մեկ զինվորական անձնակազմ տեղափոխող զրահամեքենա, եւս մեկ տանկ գրավել են:

 Թուրքական զորքերը աջակցում են  նահանգի հարավ-արեւելքում հակակառավարական ուժերի հրետանային հարձակումներին:

Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ դաժան մարտերից հետո սիրիական ընդդիմության ստորաբաժանումները, թուրքական զորքերի աջակցությամբ, կրկին գրավել են Նեյրաբ գյուղը սիրիական ուժերից:  Այս բնակավայրը գտնվում է Մ4 միջպետական մայրուղու վրա, Իդլիբ նահանգի մայրաքաղաքից 10 կմ հարավ-արեւելքում,  նույնանուն Իդլիբ քաղաքի մոտ:

Ռուսական զորքերը հաղորդել են, որ Թուրքիայի զինված ուժերը հրետանային կրակով աջակցել են Սիրիայում Իդլիբից հարավ-արեւելք գտնվող գրոհայինների հարձակմանը, «որի պատճառով ահաբեկիչներին  հաջողվել է կոտրել սիրիական բանակի պաշտպանությունը»:

Ռուսաստանում տեղակայված՝ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնում նշել են, որ թուրքական դիրքերից կրակի արձակման հետեւանքով վիրավորվել է 4 սիրիացի զինվորական: Միաժամանակ կենտրոնում հավելել են, որ Սիրիայի հյուսիսում գտնվող ռուսական ռմբակոծիչները ոչնչացրել են գրոհայինների զրահապատ մեքենաները, որոնք իրականացրել են գրոհ՝ թուրքական ուժերի աջակցությամբ: Որպեսզի զինված խմբերը ավելի խորը չներխուժեն սիրիական տարածք, սիրիական հրամանատարության խնդրանքով, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի СУ -24 ինքնաթիռներով հարվածներ են  հասցվել նրխուժած զինված կազմավորումների դեմ, փոխանցում է Interfax-ը:

Նշվում է, որ այս աջակցության շնորհիվ սիրիական զորքերը ոչնչացրել են 1 տանկ, 6 հետեւակային մարտական մեքենա եւ 5 պիկապ ՝ զինյալների խոշոր տրամաչափի զենքերով: Նաեւ կենտրոնից հավելել են, որ ռուսական միջամտությունից հետո թուրքական կողմից կրակը դադարեցվել է:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր հերթին հայտարարել է իր 2 զինվորականների մահվան մասին, որոնք զոհվել են Իդլիբի ուղղությամբ ավիահարվածների հետեւանքով:

Թուրքական լրատվամիջոցները փոխանցում են, որ եւս 5 թուրք զինվորականներ վիրավորումներ են ստացել: Թուրքական կողմի հայտարարության համաձայն, սիրիական բանակը զինված գործողությունների արդյունքում  կորցրել է 50 զինվորական, 5 տանկ, 2 զրահապատ մարտական մեքենա: Թուրքիայի Պն-ն հայտարարել է, որ հարվածները հասցվել են Սիրիայի օդուժի կողմից:

Al Jazeera-ն հաղորդում է, որ հակամարտությունը չի ընթանում միայն հետանային հարվածներով, Իդլիբում մարտերը չափազանց թեժ են, զինված գործողություններին մասնակցում են Թուրքիայի հատուկ ծառայություններում պատրաստություն անցած հատուկ ջոկատայինները:

Ի դեպ, արաբական Al-Masdar պորտալը հայտնում է, որ Իդլիբում թուրքական զինյալները փորձել են խոցել ռուսական Су-24 կործանիչներից մեկը: Նշվում է, որ այս տեղեկությունը հավաստող տեսանյութեր կան, ինքնաթիռին հաջողվել է խույս տալ հրթիռի հարվածից:

Տպել
2764 դիտում

Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հիշատակին

Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև ժամանակավորապես խեղված խորհրդով. Արտակ Բեգլարյան

Խաշոկջիի սպանությունից ի վեր Թուրքիայից առաջին անգամ պաշտոնյա կմեկնի Սաուդյան Արաբիա

3800-4200 մարդ է մասնակցում Քոչարյանի «հեռահավաքին» 16:25-ի դրությամբ. Civic

Այս գիշեր ցուրտ ցիկլոն է ներթափանցելու Հայաստան. սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ, ձյուն, ուժգին քամի

Երևանում երթուղայինի հրդեհումից այրվել է նաև մոտակա կանգառի գովազդային վահանակը (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը պետական պարգևներ է հանձնել մի շարք զինծառայողների (լուսանկարներ, տեսանյութ)

Հարգանքով ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին. ՀՀ նախագաhին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

Մաղթանքս մեկն է՝ խաղաղ երկինք. Գյումրիում անցկացվեց ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթ (լուսանկրաներ)

Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս եւ Ծովակ համայնքներում

Քոչարյանն ու դաշինքը մարդկանց հավաքել են Ազատության հրապարակում, իրենք ելույթ են ունենում «Գրանդ հոթել Երևան»-ից. Civic

Իսպանիայում ՀՀ դեսպանը Մադրիդում ներկա է գտնվել Մեծ հայրենականի տարելիցի միջոցառումներին

Հայրենական պատերազմում հաղթանակի տարեդարձի առթիվ Ա. Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահները

Հաղթանակի ու խաղաղության տոնին Սուրբ պատարագ է մատուցվել Գայանե վանքում

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տան տանիք

Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս

Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում հրդեհ է բռնկվել. վարորդը էվակուացրել է ուղևորներին

Արմավիրում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է, 7-ը՝ վիրավորվել

Երևանում կանխվել է ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից

Արայիկ Հարությունյանն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են Արցախում սոցիալ-տնտեսական և հումանիտար ծրագրերի իրականացումը

Կյանքից հեռացել է Հասմիկ Կիրակոսյանը

Արցախի նախագահը Մայիսյան եռատոնի առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան. Արթուր Թովմասյան

Արցախում Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով

Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերածների հիշատակին (լուսանկարներ)

Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև. Ամենայն հայոց կաթողիկոս

Շորժա գյուղում բնակելի տունէ հրդեհվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք. առողջացածների թիվը գրեթե եռակի է

Դավաճանած կլինենք նրանց հիշատակը, եթե չկառուցենք ամուր պետություն, որը կապահովի Արցախի վերածնունդը. Նիկոլ Փաշինյան

Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է հիշել և արժևորել պատմական հաղթանակները. Արցախի ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Շուշին այսօր էլ պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը. Արարատ Միրզոյան

Ֆիորին France 3-ի եթերում չկարողացավ զսպել հուզմունքը Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին

Ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և հանձնում ենք հետմահու. Փաշինյան