Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու

Էսօր ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ՝ էսօրվա իշխանության եւ ժողովրդական հեղափոխության կողմից ստեղծված հնարավորությունների օգտագործմամբ: Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի՝ երկրում ատելության մթնոլորտի վերաբերյալ հարցին:

«Դուք Հայաստանում հիշո՞ւմ եք դեպք, երբ երկրում առնվազն հինգ ընդդիմադիր հ/ը է գոյություն ունեցել»,- հարց հնչեցրեց Փաշիյանն ու շարունակեց.

«Ամենաատելի օլիգարխը դուրս է գալիս, սպառնում, ասում է՝ ոտերս մաքրելու եմ… Այո՛, արդարադատությունն այդ մարդկանց վրա փոխաբերական իմաստով օրենքով սահմանված կարգով իր ոտքերը մաքրելու է՝ հանուն հենց այդ մարդկանց ու երկրում հանուն հանդուրժողականության մթնոլորտի, որովհետեւ եթե սա տեղի չունենա, ժողովուրդը բառիս ֆիզիկական իմաստով էդ մարդկանց վրա իր ոտքերը կմաքրի. բայց մենք դա թույլ չենք տա»,- ասաց վարչապետը՝ նկատի ունենալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց), որը բերման ենթարկելուց հետո նման հայտարարություն էր արել:

Պաասխանելով դիտարկմանը, որ ինքը նաեւ այդ մարդկանց վարչապետն է, գուցե քաղաքացին կարող է այդպես խոսել, բայց վարչապետը՝ ոչ, Փաշինյանն ասաց, որ, այո՛, նրանք քաղաքացի են, բայց դա չի նշանակում, որ կարող են շարժվել դեպի ծայրահեղականություն ու գործել այդ տրամաբանության մեջ՝ քրեական ենթամշակույթի քարոզմամբ.

«Իսկ իրավապահներն ունեն ծայրահեղականացումը, բռնությունը կանխարգելելու եւ նախականխարգելելու գործառույթ, եւ երբ կունենան օպերատիվ տեղեկատվություն, կդիմեն գործողությունների: Ինչի որ Նաիրի Հունանյանին երկու անգամ բերման ենթարկած լինեի, դրա արդյունքը ավելի լավ կլինե՞ր, թե՞ ավելի վատ: Կան մարդիկ որոնք որիշ լեզու չեն հասկանում ուղղակի. էդ մարդկանց խորհուրդ եմ տալիս ջութակ նվագել սովորել, որ ավելի քաղաքակիրթ բառապաշար սկսեն հասկանալ, թե ինչու ջութակ, հասկացողը հասկացավ»:

Տպել
6230 դիտում

Ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու գործի նախաքննությունը. ՔԿ

Արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով. դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում

Վարչապետն ընդունել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահին

Արմեն Փամբուխչյանը, Արա Նազարյանը և Արմեն Գասպարյանը պարգևատրվել են «ՀՀ զինված ուժեր 30 տարի» հոբելյանական մեդալով

Վլադիմիր Պուտինն այս տարի շնորհավորական հեռագիր չի հղելու Վաշինգտոնին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ. Կրեմլ

Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Փրկարարները հայտնաբերել են երեկվանից որոնվող քաղաքացու դին

11 առարկա, 550-ից ավելի դիմորդ. մեկնարկել է բուհական միասնական քննությունների երկրորդ փուլը

Ջրվեժի բակերից մեկում խաղացող 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել

Հայաստանի և Հնդկաստանի միջև դրամաշնորհային աջակցության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք. մահ չի գրանցվել

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից

Առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման հարցով գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը

ԲԴԽ անդամը հրաժարական է ներկայացրել

Հայաստանում ընթանում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել՝ հետաձգելու համար ԲԴԽ նախագահի ընտրությունները

Համբարձում Մաթևոսյանն ու Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել են Լոռիում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին

Երևանում վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է ամուսնուն

Սնկային թունավորման դեպք Վանաձորում. ծանր վիճակում հոսպիտալացվել է 5 անձից բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ

Արմավիրի բնակչին պատժելու համար ՌԴ-ից վերադարձել են, զինված կողմնակիցների հետ կրակոցներ արձակել. կա 29 մեղադրյալ

Մեկնարկել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարի հանդիպումն Արարատ Միրզոյանի հետ

Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում

Նորատուսում վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13-ամյա թոռանը․ երեխան մահացել է, վարորդը հետախուզվում է

Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին լուրերը սուտ են. ՊՆ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոզեֆ Բայդենին

Երևանի Ազատամարտիկների փողոցում ավտոմեքենա է այրվել

Դատախազության՝ պետական իշխանության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետին շնորհվել է նոր դասային աստիճան

Ես կվերադառնամ. «50-Cent»-ը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել Հայաստանից

Տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու. վարչապետը մասնակցել է «Պոլիտեխնիկ»-ի ավարտական երեկոյին

Նոր չափորոշիչով ուսուցչի շաբաթական դրույքաչափը տարրական դասարանում կազմելու է 18 ժամ՝ գործող 22-ի փոխարեն. փոխնախարար

Ըմբիշ Լյովա Գևորգյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող. Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

Պատերազմը մեր հրաշք էրեխեքին տարավ. Ախուրյանում Զինվորի պուրակ և հուշահամալիր է բացվել (լուսանկարներ)

Նշվել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը

Կիևում հայտնել են Թուրքիայի կողմից՝ իբր ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական նավի կալանավորման մասին

Նվերներ և դրամական պարգևներ են հանձնվել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներում ներգրավված անձանց

«Վերին Լարսի» ճանապարհին երթևեկությունն իրականացվում է բնականոն կերպով. ՌԴ ԱԻՆ

Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Հայտնի է Հուրգադայի հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով երկրորդ զոհի մասին (տեսանյութ)