Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանին «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում փոխարինում է գլխավոր հաշվապահը

«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանին ժամանակավոր փոխարինում է կենտրոնի գլխավոր հաշվապահ Գայանե Սարգսյանը: Այս մասին վերջինս հայտնեց «Հայկական ժամանակին»՝ նշելով, որ տեղյակ չէ, թե երբ կհայտարարվի տնօրենի թափուր պաշտոնի համալրման մրցույթ: Գայանե Սարգսյանը նկատեց, որ հետաքրքրված չէ եւ չի մասնակցելու այդ մրցույթին:

ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանն այդ պաշտոնից ազատվել էր սեփական դիմումի համաձայն: Այս մասին ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր նրա պաշտպան Ալեքսան Խաչատրյանը: Պաշտպանը նաեւ հայտնել էր, որ Կարապետյանը դիմումը գրել էր այս տարվա հունվար ամսին, այն ժամանակ, երբ ինքը դեռ ազատության մեջ էր: Պաշտպանի կարծիքով՝ Կարապետյանը դրանով նաեւ ցույց է տվել, որ գործի քննությանը խոչընդոտելու որեւէ նպատակ չունի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ դեռ հստակ ժամանակացույց չունեն, թե երբ կհայտարարվի «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը: «Կազմակերպության տնօրենի պարտականությունները ժամանակավորապես վերապահված են գլխավոր հաշվապահին»,- հայտնեցին նախարարությունից:

Հիշեցնենք՝ ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նա ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատարանի այս որոշումը Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ դատավոր Արմեն Դանիելյանն օրեր առաջ բավարարել էր եւ կալանավորել Լիանա Կարապետյանին:

Տպել
1581 դիտում

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ