Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստանում. այս անգամ կհամագործակցեն նաեւ թաղման բյուրոների հետ

Հայաստանում համապետական վերջին ընտրական գործընթացը 2018-ի ԱԺ ընտրություններն էին: Այդ ժամանակ ԿԸՀ-ի հրապարակած ընտրացուցակներում առկա անձանց թիվը 2 միլիոն 573 հազար 779 էր:

Ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը աշխատում է նոր ցուցակի վրա. ԿԸՀ  հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ ընտրողների նախնական ցուցակները էլեկտրոնային եղանակով ոստիկանության կայքում կտեղադրվեն փետրվարի 25-ին:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Մնացական Բիչախչյանը երեկ ՀԺ-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ պատասխանատվություն են ստանձնել ունենալու իդեալականին մոտ ցուցակներ եւ  ամեն հնարավոր քայլ կատարում են դրա համար: Քայլերից մեկը, որ  պատրաստվում է անել ոստիկանությունը՝ տուն առ տուն այցելությունը եւ ցուցակների տվյալները իրական բնակիչների հետ համեմատելն է ու անճշտությունները հայտնաբերելը:

Մյուս քայլը, որ կարծեք թե նորամուծություն է՝ մահացած անձանց տվյալները ցուցակներում բացառելու համար թաղման բյուրոների հետ աշխատանքն է: Բիչախչյանը տեղեկացրեց, որ վերջերս Երեւանի թաղման բյուրոյից ստացված տեղեկատվություն հիման վրա նախորդ ցուցակից կհանվեն 80 մարդկանց տվյալներ. «2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից հետո մենք այս անգամ Երեւանի թաղման բյուրոյից ստացել ենք ինֆորմացիա 80 քաղաքացիների վերաբերյալ, որոնք մահացել են օտարերկրյա պետություններում, հուղարկավորվել են ՀՀ-ում: Այդ մարդկանց մահը չի գրանցվել ՀՀ-ում, հետեւաբար տվյալները ցուցակներից ավտոմատ կերպով չեն հեռացվել: Հիմա թաղման բյուրոյից ստացված տեղեկատվության հիման վրա նրանց տվյալները կհանենք ընտրողների ցուցակներից: Աշխատանքը կրում է շարունակական բնույթ, մարզերից նույնպես կհավաքագրենք այդպիսի ինֆորմացիաներ, եւ հավաստիացնում եմ ձեզ, ամեն ինչ կանի ոստիկանությունը, որպեսզի բացառվեն անճշտությունները»,- ասաց նա:

- Պարոն Բիչախչյան, ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ ի՞նչ  հանձնարարական ունեք ոստիկանապետի պաշտոնակատարից:

- Ցանկացած ընտրության, հանրաքվեի, ընտրական գործընթացի նախորդում է նախապատրաստական աշխատանք: Մեր ներկայիս աշխատանքն ուղղված է նախնական ցուցակները պատրաստելուն, որպեսզի ԿԸՀ կողմից ընդունված ժամանակացույցի համաձայն քվեարկության օրվանից 41 օր առաջ դրանք տրամադրենք ԿԸՀ-ին եւ զետեղենք ոստիկանության պաշտոնական կայքում: Ընտրություններից 40 օր առաջ՝ այսինքն փետրվարի 25-ին ցուցակները թղթային տարբերակով տրամադրելու ենք տեղական ընտրական հանձնաժողովներին: Դրանից հետո կսկսենք աշխատել նախնական ցուցակներում առկա անճշտությունները վերացնելու ուղղությամբ: Խոսքը ոստիկանապետի պաշտոնակատարի հրամանի հիման վրա բնակարաններ այցելությունների եւ թաղման բյուրոներից օտարերկրյա պետություններում մահացած անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման մասին է:

 -Թաղման բյուրոների հետ կապ հաստատելը նո՞ր գործելաոճ է, թե՞ նախկինում էլ եք դիմել այդ քայլին:

- Երեւանի թաղման բյուրոյից 2018-ի խորհրդարանական ընտրության ժամանակ ես անձամբ եմ տեղեկատվություն ստացել: Երբ որ մահվան բյուրոյից չէինք ստանում ինֆորմացիան, ոստիկանության աշխատողի աշխատանքը ավելի էր ծանրանում. գնում էին տուն, տանը չեն լինում, հարեւանը տեղեկություն չէր ունենում...

- Քանի՞ բնակարան պետք է այցելեն ոստիկանները, ինչպե՞ս են ընտրելու: Հասկանալի է, որ ամբողջ ծավալով հնարավոր չի լինի իրականացնել դա:

- Այն ծավալով, ինչքանով որ ժամանակը թույլ կտա: Համենայնդեպս նախնական ցուցակների հրապարակումից հետո մինչեւ վերջնական ցուցակների հրապարակումը ոստիկանները հնարավորինս մեծ քանակությամբ բնակարաններ կայցելեն:

- Այս պահին կարո՞ղ եք ասել ընտրողների ռեգիստրում ընդգրկված, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների մոտավոր թիվ:

- Ոչ, այս պահին թիվ չեմ կարող ասել. քվեարկությունից 30 օր առաջ կհրապարակենք:

- Կա՞ այդպիսի թիվ, թե նախորդ ընտրությունների ցուցակն ուսումնասիրելիս քանի անճշտություն է հայտնաբերվել:

- Քանի դեռ նախնական ցուցակներ չենք հրապարակել, անճշտության մասին խոսք լինել չի կարող: Մենք նաեւ ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում զինկոմիսարիատների հետ, որպեսզի ստանանք ճշգրտված տեղեկություն, թե ովքեր են գտնվում ծառայության մեջ, որ նրանց տվյալները չընդգրկվեն ցուցակներում: ՔԿՀ-ներից կստանանք այն անձանց տվյալները, որոնք պատիժ են կրում, որ նրանց տվյալները չլինեն իրենց բնակավայրերի ցուցակներում: Այսպիսի ինֆորմացիայի առկայության պայմաններում մենք կունենանք պատշաճ  ընտրողների ցուցակներ:

- Պարոն Բիչախչյան, քաղաքացիությունների շնորհմամբ եւս ձեր ղեկավարած կառույցն է զբաղվում: Հեղափոխությունից հետո նկատելի՞ է ՀՀ քաղաքացիություն ստանալու  ցանկություն ունեցող քաղաքացիների թվի աճ: Այդ առումով ցուցակում ավելացում կլինի՞:

- Ցուցակներում ընտրությունից ընտրություն միշտ գրանցվել է դինամիկ աճ, այս անգամ էլ ընտրական ցուցակների հրապարակումից հետո նախորդ ընտրությունների թվի հետ համեմատություն կանենք: Ինչ վերաբերում է քաղաքացիություն ստացած անձանց թվին՝ դա առանձին վիճակագրություն է, կարող ենք հանել եւ պարզել, թե որ թվականին քանի մարդ է դիմել քաղաքացիություն  ստանալու համար:

- Նախկինում խոսվում էր, որ մեռած հոգիներ են «մասնակցում» քվեարկություններին: Խնդիրներից մեկն էլ նույն բնակարանում մի քանի տասնյակ մարդկանց գրանցումն էր: Կբացառվե՞ն նման դեպքերը:

- Մահացած մարդկանց փոխարեն քվեարկություն թույլ չտալու կարեւոր գործոններից մեկը ընտրողների մաքուր ցուցակ ունենալն է, որի ուղղությամբ աշխատում ենք: Բացի դրանից ԿԸՀ-ին տրամադրելու ենք նաեւ էլեկտրոնային ցուցակներ՝ լուսանկարներով եւ անձնագրային տվյալներով, որի դեպքում բացառվում է սխալ տվյալների ներմուծում կամ կրկնակի գրանցում: Ինչ վերաբերում է ձեր նշած մյուս խնդրին՝ մի բնակարանում բազմաթիվ մարդկանց հաշվառմանը, մինչ այժմ այդ խնդիրը մնացել է անլուծելի՝ մի քանի գործոնով պայմանավորված. օրինակ, երբ որ անձը իր բնակարանը վաճառում է, նույն բնակարանը մի քանի անգամ վաճառելու դեպքում, լինում են դեպքեր (պրակտիկայում կան այդպիսի  դեպքեր), երբ նախկին գնորդները մնում են հաշվառված այդ բնակարանում, չեն դիմում այլ հասցեում վերահաշվառվելու համար, տվյալները մնում են այդտեղ եւ մի բնակարանում լինում են 20-30 հաշվառվածներ: Այս պարագայում սեփականատերը պետք է դիմի անձնագրային եւ վիզաների վարչություն, մենք կադաստր հարցում անենք եւ եթե ստանանք պատասխան, որ այս-այս անձինք չունեն իր բնակարանի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք՝ սահմանված կարգով անձնագրայինը նրանց կհանի հաշվառումից:

Այլ դեպքեր եւս կան. օրինակ, երբ մեկ բակում լինում են մի քանի բնակելի տներ, բայց բակում  ապրող բոլոր անձինք գրանցված են մի հասցեում, որովհետեւ մյուս տները գրանցված չեն: Կամ այն դեպքում, երբ կան թաղամասեր, օրինակ Նորքի այգիներ, որտեղ չհասցեավորված, գրանցում չունեցող տներում քաղաքացիները հաշվառվում են նույն հասցեի տակ: Սա չի նշանակում, որ այդ թաղամասի բոլոր անձինք բնակվում են մի բնակարանում:

Տպել
3115 դիտում

«Նորք»-ում գտնվող 25 հիվանդներից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել