Իրանի խորհրդարանական ընտրությունները նշմարում են Ռոհանիի իշխանության ավարտը. իշխող ուժի շանսերը փոքր են

Իրանում այսօր ընթացել են երկրում 11-րդ խորհրդարանական ընտրությունները: Երկրի ողջ տարածքում բացված 208 ընտրական տեղամասերում քվեարկել են Իրանի քաղաքացիներն ու երկրում բնակվող փոքրամասնությունները, նաեւ՝ հայ համայնքը:

290 պատգամավորական տեղի համար պայքարել է ավելի քան 7000 թեկնածու: Սկզբնական շրջանում խորհրդարանում պատգամավորական տեղ զբաղեցնելու համար երկրի ԿԸՀ-ում գրանցվել էր 15000 թեկնածու, նրանցից մի մասի դիմումը վերջին փուլում մերժվել է, մի մասն էլ ինքնակամ հանել է իր թեկնածությունը: Մեջլիսում պատգամավորական աթոռների համար հիմնական պայքարն ընթանում է նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցների՝ խորհրդարանական մեծամասնություն կազմող ռեֆորմիստների եւ ընդդիմադիր պահպանողականների միջեւ: 

Ընտրությունները պետք է ավարտվեին սկսված ժամից ուղիղ 10 ժամ անց, սակայն երկրի ազգային ընտրական հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել 2 ժամով երկարաձգել քվեարկությունը: Պատճառն ընտրողների չափազանց մեծ ակտիվությունն է եղել: Նշենք, որ Իրանում ընտրություններին քվեարկելու իրավունք է ունեցել 58 միլիոն քաղաքացի:

Տարբեր վերլուծական կենտրոններ եւ փորձագետներ կարծիք են հայտնել, որ ընտրությունների արդյունքը գրեթե պարզ է ու կանխատեսելի. հաղթանակ կտանեն պահպանողականները: Խորհրդարանական ընտրությունները չափազանց մեծ կարեւորություն ունեն առաջիկա նախագահական ընտրությունների համար, քանի որ Իրանի ներկայիս նախագահի կուսակցական աջակիցների երեք քառորդը հեռացվել է ընտրությունից դեռ գրանցման փուլում, ինչը նշանակում է, որ ըստ երևույթին, Հասան Ռոհանին նույնպես կկորցնի իր պաշտոնը՝ չունենալով խորհրդարանական աջակցություն:

Նախագահական ընտրությունները Իրանում սպասվում են հաջորդ տարի: Ռոհանին նախագահ է ընտրվել 2017-ին, ընտրությունների առաջին փուոլում ստանալով քվեարկողների ձայների 50 տոկոսը, հաղթել է երկրորդ փուլի արդյունքներով: Նրա նախագահության տարիներին երկիրը լուրջ տնտեսական խնդիրների առաջ է ծառացել, ինչից օգտվել է ընդդիմադիր թեւը՝ պահպանողականները, որոնք ընտրողներին վստահեցրել են, որ Իրանի բոլոր խնդիրները Ռոհանիի իշխանության հետ են կապված:

Վերադառնալով Իրանի մեջլիսի ընտրություններին, նշենք, որ թեկնածուների թվում կային նաեւ հայ թեկնածուներ: Հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարել է 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սեւան Սոհրային: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարել են Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը:

Սպահանում եւ երկրի հարավում հայկական խալիֆայության խորհրդի ղեկավար Վարուժ Մինասյանը  իրանական լրատվամիջոցներին հայտնել է, որ տեղի հայերը իրենց պարտքն են համարում մասնակցել ընտրություններին եւ  ոգեւորված են ընտրություններով, նրանք ակտիվորեն մասնակցել են քվեարկությանը:

«Քանի որ մենք ունենք թեկնածու, և մեր քվեարկության համաձայն է որոշվում, թե ով է լինելու Սպահանի  եւ հարավային Իրանի ներկայացուցիչը , հետեւաբար մենք ակտիվ  մասնակցել ենք ընտրություններին», -ասել է նա՝ հավելելով, որ ամեն անգամ հայերի մասնակցությունն ընտրություններին գերազանցում է 70 տոկոսը, ապա ընտրված հայ թեկնածուներն ակտիվորեն մասնակվում են խորհրդարանական կյանքին, դառնում համայնքի ձայնն ու ներկայացուցիչը Իրանի մեջլիսում:

Իրանի խորհրդարանում, ընդհանուր առմամբ 5 աթոռ է նախատեսված ազգային  եւ կրոնական փոքրամասնությունների համար, որի մասն են կազմում նաեւ հայերը: Իրանում բնակվող էթնիկ հայերի համար նախատեսված է 2 տեղ խորհրդարանում, իսկ ասորիների, հրեաների եւ երկրի զրադաշտականների համար՝ 1-ական պագամավորական աթոռ :

Սունի մահմեդականների՝ խորհրդարանում ներկայացուցչություն ունենալու համար եւս խոչընդոտներ չկան: Ներկա պահին Իրանի մեջլիսում  սունիների 24 ներկայացուցիչ կա:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է երկրի Ներքին գործերի նախարարությունում տեղակայված ընտրատեղամասում: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ (երկրի հոգեւոր առաջնորդ) այաթոլլահ Ալի Համենեին եւս մասնակցել է քվեարկությանը՝ նախագահի հետ միասին: Մեկնաբանելով  ընտրական գործընթացը, նա ընտրություններն անվանել է համազգային տոն՝ նշելով, որ ընտրություններին պարտավոր են մասնակցություն ունենալ բոլորը, ում համար կարեւոր է ազգային շահն ու կայունությունը:

Երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացվում են 4 տարին մեկ՝ համաժողովրդական քվեարկությամբ: Նոր խորհրդարանը, որը ձեւավորվելու է այս ընտրությունների արդյունքում, իր աշխատանքը սկսելու է այս տարվա մայիսի վերջին:

Տպել
1250 դիտում

Արցախում վստահաբար են խոսում ընտրությունների երկրորդ փուլի մասին, բայց դեռ պետք է սպասել ԿԸՀ-ի թվերին. ՀՀ ԱԺ պատգամավոր

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի հետ

Ընտանեկան բռնություն, ծեծ, փաստաթղթի կեղծիք ու սպանության սպառնալիք. ոստիկանության ամփոփագիրը

Արցախի նախագահական ընտրություններում հավանաբար երկրորդ փուլ կլինի. Իոաննիսյան

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ

Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն ամբողջությամբ չի աշխատում

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 571 է. գրանցվել է 37 նոր դեպք

Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան 1 օրում գրանցել են կորոնավիրուսից մահերի ամենաբարձր ցուցանիշը. Guardian

Մարդիկ շարունակում են անտեսել կանոնները, երկար ժամանակ են անցկացնում բակերում. ՄԻՊ-ը կոչ է անում մնալ տանը

Այսօր ու առաջիկա օրերին Երեւանում եւ մարզերում սպասվում է անձրեւ ու ամպրոպ

Նախագահը ստորագրել է աղմկահարույց փաթեթը եւ պարզաբանել՝ ինչու է այն անհրաժեշտ

Գորիսում Mitsubishi Pajero-ն գլորվել է և բախվել ծառի. կա տուժած

Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել. 38-ամյա տղամարդը տեղում մահացել է

ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Արցախի նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է. նախնական

Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը. պարետի որոշումը

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, թույլատրվում է տաքսիների գործունեությունը. պարետի նոր որոշսւմը

Պարետը նոր որոշում է ընդունել. կտեղադրվեն հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար

Արցախում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներ

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել քաղաքացիների մեկուսացման համար