Ակունք համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը

21/02/2020 schedule22:55

Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը, որ կրում էր «Ոչ ծխախոտին» խորագիրը: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի լրատվական ծառայությունը:

10-ից ավելի մարզական և մշակութային նշանակության խաղերում իրենց ուժերն են չափել Ակունք համայնքի բնակիչներ և դպրոցականներ: Խաղերն ընթացել են ազգային երգերի և պարերի կատարումներով: Մարզիկները միմյանց հետ մրցել են կոխ, բռնցքամարտ, քիգ բոքսինգ, կշռաքարի բարձրացում, պարանի ձգում, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, դահուկավազք և այլ մարզաձևերում:

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ակունք և Վարդենիս համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ: Մրցումների մասին իր տպավորություններով կիսվել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բոլորիդ շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առիթով և կարևորում նման միջոցառումները երկու տեսանկյունից: Առաջինը, որ երեխաների մոտ զարգանում է մասսայական սպորտը, երկրորդը՝ նրանք հեռու են մնում ծխելու վատ սովորույթից: Եվ եթե պարզվի, որ Ակունքի դպրոցում ոչ մի աշակերտ չի ծխում, ապա ամռանը կգամ նրանց հետ ֆուտբոլ խաղալու», - ասել է մարզպետը:

Մրցումների ավարտից հետո հաղթող մարզիկները պարգևատրվել են Ակունքի համայնքապետարանի կողմից սահմանված մեդալներով և գավաթներով: Պարգևները հանձնել է  մարզպետ Գնել Սանոսյանը և Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը:

Նշվում է, որ «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումներ անցկացվում են նաև  մարզի այլ համայնքներում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ:

Տպել
584 դիտում

Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. Ալեն Սիմոնյան

Հանրության վստահությունը լուրջ ռեսուրս է

Ոստիկանությունը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների մասին տեսանյութ է հրապարակել

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770-ի, բուժված է համարվում 43 մարդ

Ռազմական ինստիտուտի մոտակայքում 22-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 3 տարբեր մեքենաների

Կապան-Նորաշենիկ ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել. վարորդի վիճակը ծանր է

Հանրապետության հինգ մարզում ձյուն է տեղում

Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի մոտակա ձորակը

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին