Երևան
-5 °C
Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում հեծանվորդներ և հեծանվասպորտի ներկայացուցիչներ: «Հայաստան» ՀԿ-ի փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը հանդիպում ունեցավ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի հետ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը նշեց, որ փոխքաղաքապետի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու օր անց Տիգրան Վիրաբյանը կայցելի հեծանվահրապարակ և տեղում կծանոթանա այն իրավիճակին, որ ներկայացրել են իրենք:
Փոխտնօրենի խոսքով՝ խնդիրն այն է, որ «Հայաստան» հասարակական կազմակերպությունն իր մարզաբազայում առկա հին հեծանվահրապարակը (մոտ 1.4 հա), որը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ 4 հասցեում, տարիներ առաջ նվիրել է Երևանի քաղաքապետարանին՝ պայմանով, որ կառուցվի նոր հեծանվահրապարակ ու ևս մի կառույց, որ իրենց համար լինի հաստատուն ֆինանսական աղբյուր: Արդյունքում կառուցվել է նոր հեծանվահրապարակը և Ազատության հրապարակի մոտ գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին՝ 530 ավտոմեքենայի կայանման հնարավորությամբ:
«Մենք գիտակցել ենք, որ պիտի ունենանք նոր հեծանվահրապարակ և հաստատուն ֆինանսական միջոցներ, որոնք բավարարեն թե՛ բազայի պահպանմանը, թե՛ հեծանվասպորտի զարգացմանը: Մենք մեր սեփականությունը նվիրաբերել ենք, փոխարենը քաղաքապետարանն ստացել է նոր հեծանվահրապարակ և ավտոկայանատեղի, որ մի տարի՝ 80, երկրորդ տարին՝ 90, երրորդ տարին 100 միլիոնով ուզում է հավատարմագրային ձևով տալ կառավարման»,- նշեց Աբգար Պետրոսյանը:
Այս պահին, ըստ նրա, կա մի լուրջ խնդիր. տարիներ շարունակ ամենամյա մրցույթներում հաղթել է իրենց կազմակերպությունը, քանի որ այդ գործունեությամբ միայն իրենք են զբաղվել, և հեծանվահրապարակ պահելու փորձ ուրիշ ոչ մի կազմակերպություն չի ունեցել: Այժմ մրցույթի օրենքներում փոխվել է նեղ մասնագիտական որակավորման պահանջի կետը, և մրցույթը կարող է շահել որևէ տաքսի ծառայություն կամ լիմոնադի գործարան:
«Հիմա եթե գա մեկը, առաջարկի, օրինակ, 25 մլն, ու պռավալ տա: Մի տարի էս մեկն ընկնի սև ցուցակ, մյուս տարի՝ էն մեկը: Էդ արդեն կապ չունի, արդեն հեծանվահրապարակը քանդված կլինի: Եթե հեծանվահրապարակը լավ ձեռքերում է, ինչի՞ նորից մրցույթ արվի: Մենք ասում ենք՝ խնդիր չկա, էլի ձերն ա, մեզ հետ անհատույց պայմանագիր կնքեք, դրամաշնորհ տվեք կամ նվիրատվություն արեք: Մենք խնդրում ենք, չենք ուզում վատ նոտայով սկսենք: Մենք զոհաբերել ենք մեր սեփականությունը, որ ունենանք հաստատուն սահմանված գումար, ինչու պիտի հիմա մրցույթի մասնակցենք և ընկնենք նման քաշքշուկների մեջ: Ավելի լավ է՝ մեր գումարը դրամաշնորհային կարգով տվեք կամ նվիրատվություն արեք մեզ»,- ասաց նա:
Պետրոսյանի խոսքով՝ համայնքային բյուջեից տարեկան իրենց հատկացվող գումարը եղել է 52 մլն դրամ: «Ուզում էին կրճատել մինչև 30 մլն, տարել ենք բացատրական աշխատանք, հասկացել են, կրճատել են 2 մլն: Հիմա 49.5 մլն է: Մենք եկել ենք, քանի որ ուզում ենք մեր խնդիրը մենք ներկայացնենք քաղաքապետին: Մենք հարց ենք տալիս պարոն Վիրաբյանին. եթե այս ընթացքում ոչ մի բան չի կորել, ամեն ինչ մաքուր մնացել է, ի՞նչ նպատակ ունի նորից մրցույթի դնել, որ ուրիշը գա շահի՞»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այս տարվա համար քաղաքապետարանն իրենց գումար չի փոխանցել, և 30-ից ավելի աշխատակիցները երկու ամսվա աշխատանքի համար չեն վարձատրվել:
Լրագրողների հետ հանդիպեց նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը. «Երկար տարիներ այս գործընթացը կազմակերպվել է մրցութային կարգով. հայտարարվել է մրցույթ, բայց ներկայացված պահանջներին բավարարել է միայն այս կազմակերպությունը: Այսպես ասած՝ մրցույթը՝ որպես մրցույթ, տեղի չի ունեցել, ուղղակի արվել է կազմակերպության համար՝ հաշվի առնելով որոշ կետեր, որոնց բավարարում է միայն այս կազմակերպությունը»:
Վիրաբյանը նշեց, որ «Հայաստան» ՀԿ-ն մեծ ներդրում ունի այն հարցում, որ Երևանն այսօր ունի նման հեծանվահրապարակ, բայց, ըստ նրա, պետք է առաջնորդվել համայնքի շահերով: «Նրանք էլ ունեն մրցույթին մասնակցելու հնարավորություն և ունեն առավելություն, քանի որ տարիների փորձ ունեն: Բայց կազմակերպությունը դիմում է, որ մրցութային կարգը փոխվի, դարձվի դրամաշնորհ: Մրցութային կարգը նախկինում քննարկվել է իրենց և երրորդ կողմի միջև: Քաղաքապետարանը որևէ կարգ չի փոխում, անում է այնպես, ինչպես արվել է ամեն տարի: Բայց այս տարի արդեն իրենց չի բավարարում այդ կարգը, և իրենք կարծում են, որ պիտի արվի փոփոխություն, և կարգը հարմարեցվի այնպես, որ իրենք լինեն բացարձակ կազմակերպիչն ու տնօրինողը: Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը ճիշտ չէ, և եթե կազմակերպությունը կարծում է, որ ինքը լավագույնն է իրականացնում այս ծառայությունը, թող թափանցիկ կարգով դիմի»,- փաստեց քաղաքապետի տեղակալը:
Լոռու մարզում նախորդ տարի արտակարգ դեպքերի հետեւանքով զոհվել է 34, վիրավորվել՝ 869 քաղաքացի
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարչական ակտերի, տուգանքների գումարները վճարել 30-օրյա ժամկետում
Մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը կլուծվի․ԱԺ-ն ընդունեց պատգամավորների հեղինակած նախագիծը
Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կվերացվեն «կարմիր գծերը». նախագիծն ընդունվել է
Նախկին կադաստրային արժեքով ինքնակամ կառույցների օրինականացման համար պետք է դիմել մինչեւ հունվարի 31-ը. քաղաքապետարան
Կիպրոսի Պաթոս քաղաքը հայկական և հունական համայնքների խնդրանքով Թալեաթ փաշայի փողոցը վերանվանեց «Արդարադատության» փողոց
Թոշակի անցած երկարամյա զինվորականներին մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր
Մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ ու որակյալ. վարչապետ
Հայաստանի ամենախոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո»-ն է․ ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը
Մանվել Գրիգորյանի գերազմանը չեն քանդել. պաշտպան
Լոռու մարզում գյուղատնտեսության ոլորտում դեռ խնդիր է ոռոգման ցանցի ու հակակարկտային կայանների բացակայությունը
Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության, գողության փորձի և գողության կատարմանն օժանդակելու դեպքերը. ՔԿ
Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ազգային փոքրամասնությունների օր․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը
Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարն ավելի քան եռապատկվել է
Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են
Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, առողջացել է 357 քաղաքացի
24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու համար
Հրապարակվել է Դոնալդ Թրամփի հրաժեշտի ելույթը. նա, ի վերջո, ընդունել է Բայդենի հաղթանակը (տեսանյութ)
ԱԺ նիստն ընդմիջվեց. որոշ պատգամավորներ խցանումների պատճառով դեռ ճանապարհին են
Ինչ է պետք տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման համար
Երևան-Մեղրի հատվածում արգելափակվել է 100, իրար բախվել՝ 12 ավտոմեքենա, «ԿամԱԶ»-ը սահել է ձորը
Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհն ու Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար. իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Երեւանում եւ 3 մարզի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է մնում բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում 730 բեռնատար է սպասում
Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը
Ձյան մեջ մեքենաների արգելափակման 15 ահազանգ է եղել. փրկարարները օգնել են 6 մարդու
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում կան կուտակված ավտոմեքենաներ
Սարի թաղում ավտոմեքենա է կողաշրջվել
Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. դիմել է 505 հավակնորդ
Վերին Պտղնի համայնքում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները
Լարսը փակ է. ռուսական կողմում 730 բեռնատար է կուտակվել
Ինչ ծրագրեր կան Երեւանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի հետ կապված․ փոխվարչապետի եւ քաղշինկոմի նախաձեռնությունը
Փրկարարները Ձորագլխի մոտակա սարից 3 մարդու են իջեցրել. 17-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր
Առանց հյուրերի, ընթրիքի, պարահանդեսի ու առանց Թրամփի. ինչպիսին է լինելու Բայդենի երդմնակալությունը
Անբարեխիղճ արցախցիները չեն օգտվի կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության միջոցառումից
Առաջարկում եմ պարոն Անանյանին հեռացնել իր էջից ստատուսը․ Սերգեյ Բագրատյանն էլ Դավիթ Անանյանի գրառմանն է անդրադարձել
Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա կին է մահացել
Մեսրոպ Առաքելյանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է իրականացվող ծրագրերն ու դրանց ընթացքը
© 2021 Հայկական ժամանակ