Վանաձորի թատրոնի սկանդալային «Թանկարժեք դիակ» ներկայացման ցուցադրությունը հետաձգվել է անորոշ ժամանակով

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Թանկարժեք դիակ» սկանդալային ներկայացումը, որը հերթական անգամ պետք է բեմ բարձրանար փետրվարի 26-ին, չեղարկվել է անորոշ ժամանակով: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք՝ ներկայացումը բազմաթիվ քննարկումների ու քննադատական կարծիքների էր հանգեցրել, սոցիալական ցանցերում օգտատերերը, մեկնաբանելով ներկայացումը, նշում էին, որ այնտեղ հոգեւորականի, այս դեպքում՝ հայ քահանայի կերպարը, հավասարեցվել է զրոյի, եւ որ ներկայացումը դեմ է Հայ առաքելական եկեղեցու օրենքներին, քրիստոնեական արժեքներին, ու այն խաղալն առհասարակ անթույլատրելի էր: Օգտատերերից շատերը պահանջում էին նաեւ թատրոնի գեղարվեստական խորհրդի լուծարումը:

«Հիմք ընդունելով գեղարվեստական ղեկավարի զեկուցագիրը եւ գլխավոր դերակատարի, այս դեպքում՝ քահանայի այդ օրվա հարգելի բացակայությունը, նախապես հայտարարված փետրվարի 26-ին կայանալիք «Թանկարժեք դիակ» ներկայացումն անորոշ ժամկետով հետաձգվել է»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ հորդորելով այլ հարցերով դիմել գեղարվեստական ղեկավարին: Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվեդյանը ՀԺ-ին առաջարկեց զանգահարել երկու օրից: 

Տպել
2335 դիտում

Մեր հետագա քայլերի մասին վաղը կտեղեկացնենք. Իվետա Տոնոյան

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

Վերին Պտղնիում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան

Նորավանում ավարտվել են ունիվերսալ խաղահրապարակի կառուցման աշխատանքները

Հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ

Վերանորոգվել է Արաքսավանի դպրոցի նախակրթարանը

Չհայտարարված այց ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին, և ևս 6 անձի

Փաստաբանների պալատի նախագահը դատի է տվել Առողջապահության նախարարին

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին կմասնակցեն շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ

Արծվանիստում անասնակեր է այրվել

Ծովագյուղի աղմկահարույց ծեծկռտուքի գործով ձերբակալված կա

Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը. վարչապետ