Առողջապահության նախարարությունը 160 հազար բժշկական դիմակ է պահեստավորել

Կորոնավիրուսի նոր ենթատեսակը մոտեցել է Հայաստանի սահմանին, զուգահեռաբար էլ այստեղ շարունակում են սեզոնով պայմանավորված սուր շնչառական հիվանդություններ գրանցվել (չնայած իրավիճակը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, կայունանում է), բայց դեղատներում գրեթե չկան բժշկական դիմակներ:

Արդեն քանի օր է՝ շատ քաղաքացիների անհանգստացնում է Հայաստանի դեղատներում դիմակների բացակայությունը կամ դրանց գների բարձրացումը:

Մեր իրականացրած ուսումնասիրության ժամանակ պարզ դարձավ, որ Երեւանի մոտ 10-ը դեղատներից միայն մեկում կային դիմակներ: Մնացած բոլոր դեպքերում դրանք կա՛մ այսօր էին սպառվել, կա՛մ արդեն քանի օր է՝ բացակայում էին: Դեղատների աշխատողները նշեցին, որ նոր խմբաքանակ չեն ստացել, չգիտեն՝ երբ կլինի:

Նրանք հաստատեցին, որ այս օրերին մարդիկ շատ են գալիս դիմակ գնելու, եւ բացասական պատասխան ստանալուց հետո՝ հեռանում:

Պարզվեց, որ այն դիմակները, որոնք դեռեւս չեն սպառվել թանկացել են ոչ թե կրկնակի, այլ եռակի՝ հասնելով 130-150 դրամի. շատ դեղատներում դրանց գինը շաբաթներ առաջ 50 դրամ էր:

Դեղատների աշխատողներից ոմանք նշեցին, որ վերջին օրերին է այսպես թանկացել, ոմանք էլ չցանկանալով մանրամասնել՝ ընդգծեցին միշտ էլ 130 դրամ է եղել, չի թանկացել:

Կորոնավիրուսը որքան մոտենում է, այնքան մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ են նկատվում, եւ մեծանում է բժշկական դիմակների պահանջարկն ու սպառումը: Բացի այդ էլ հայտնի է, որ դրանք մեծ ծավալներով ուղարկվել են Չինաստան:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Չինաստանից ամեն օր մի խմբաքանակ բժշկական դիմակի պատվեր է լինում:

Շաբաթներ առաջ էլ չինական Սիան քաղաքն օգնություն էր խնդրել Գյումրիից, եւ Գյումրիի քաղաքապետարանը որոշել էր Չինաստան ուղարկել դիմակներ, բախիլներ, բժշկական այլ պարագաներ:

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը կարծում է, որ բժշկական դիմակների պակասը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլեւ շատ երկրների համար, սակայն խուճապի պետք չէ մատնվել: Այս մասին այսօր նա նշեց լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ հավելելով, որ Կորոնավիրուսի նոր ենթատեսակից պաշտպանվելու համար մեր երկրում դեռեւս դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, կարեւոր է հիգիենան պահպանել, բացի այդ, ըստ նրա, միայն դիմակ կրելով՝ վիրուսից ամբողջովին պաշտպանվել հնարավոր չէ:

Վանյանի խոսքով՝ այսօր այդ խնդիրը լուծելու համար քննարկումներ են իրականացվում ԱՆ համապատասխան ստորաբաժանումներում: Նախարարությունն ունի որոշակի քանակով պահեստավորած դիմակներ՝ մոտ 160.000 հատ, այս պահին գործընթաց է տարվում լրացուցիչ դիմակներ ձեռք բերելու ուղղությամբ:

Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է Հայաստան բերվեն ոչ սովորական դիմակներ, որոնք ավելի լավ են պաշտպանում վիրուսից, Վանյանը նշեց, որ նմանատիպ դիմակներ հիմնականում կրում են բժիշկները, քանի որ օգնություն են ցույց տալիս հիվանդներին, եւ անհրաժեշտ է առավել զգույշ լինել, սակայն դրանք կրելն այնքան էլ հեշտ չէ, բացի այդ դրա անհրաժեշտությունը չկա:

Հիշեցնենք, որ այսօր թեմայի հետ կապված հայտարարություն էր տարածել նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը հորդորում էր դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի եւ այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաեւ շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից:

«Միաժամանակ, ՀՀ ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտարկումներ: Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում Հանձնաժողովը կհարուցի վարչական վարույթներ եւ կկիրառի օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ: Հիշեցնում ենք նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս տարի իրականացնում է ուսումնասիրություն դեղերի շրջանառության ոլորտում»,- նշված էր հայտարարության մեջ:

Տպել
3031 դիտում

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Ալեն Սիմոնմյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան մասին

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը