ՀՀ-ում իշխանություն կորցրածները համախմբվում են, որ Արցախում ունենան հարթակ. հեղափոխությունը պետք է հասնի Արցախ. փորձագետ

Վաղվանից Արցախում պաշտոնապես կմեկնարկի մարտի 31-ին սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այսօր Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգրանցի թեկնածուներին եւ կուսակցություններին, այնուհետեւ տեղի կունենա վիճակահանություն՝ դրանց հերթականությունը քվեաթերթիկում որոշելու եւ նշելու համար: 

Նախընտրական Արցախի մասին զրուցել ենք «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ.

- Պարոն Արզումանյան, Արցախում մարտի 31-ին սպասվող ընտրություններին նախագահի 14 թեկնածու կա, 12 կուսակցություններ ու դաշինքներ էլ մասնակցելու են խորհրդարանի ընտրություններին: Նախընտրական այս շրջանում ի՞նչ առանձնահատկություն եք տեսնում:

- Շատ վաղուց Արցախում ընտրությունները դադարել էին քաղաքական լինել: ՀՀ-ում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների օրոք Արցախում քաղաքական ընտրություն չի եղել. եղել է իշխանություն պահելու խնդիր, «ընտրություն» այն թեկնածուների մեջ, որոնց աջակցում է Երեւանը:

- Այս պահին ֆավորիտ թեկնածուներ տեսնո՞ւմ եք:

- Ինձ թվում է՝ ընտրությունը երկու բեւեռների շուրջ է: Մի բեւեռը կազմված է այն թեկնածուներից, որոնք իրենց մոտեցումներով կողմնակից են հնին, որ եղել է Հայաստանում մինչեւ 2018 թ., մյուս բեւեռում այն թեկնածուներն են, որոնք փորձում են ձեւակերպել նոր Արցախի դերը:

- Կարո՞ղ եք առանձնացնել բեւեռների մեջ մտնող թեկնածուներին:

- Դա դժվար է, որովհետեւ դեռ բոլորը չեն կողմնորոշվել: Երկու բեւեռները ղեկավարում են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը: Հիմա մյուս թեկնածուները փորձում են համախմբվել այս երկու բեւեռների շուրջ: Նույնիսկ անսպասելիորեն Սամվել Բաբայանը, Գրիգորի Սահակյանը միացան Մասիս Մայիլյանին: Անսպասելին այն էր, որ երկուսն էլ բավականին հեռու են Մասիս Մայիլյանի քաղաքական մոտեցումներից, բայց երբ իրավիճակին նայում ենք հնի ու նորի պայքարի տեսանկյունից, կարծում եմ՝ տրամաբանական էր այս միացումը:

- Թեկնածուներից ոմանք արդեն հայտարարում են վարչական ռեսուրսների, բիզնես հնարավորությունների չարաշահումների մասին: Կա՞ն նման խնդիրներ:

- Այո՛, այդպիսի խնդիրներ կան, այդպիսի հայտարարություններ անում են: Ասվում է, որ շուրջ 1 տարի է՝ Արայիկ Հարությունյանն անցկացնում է քարոզարշավ: Նույնիսկ Երեւանը ոչ ուղղակի ստիպված էր զգուշացնել, որ պետք է պահպանվեն քաղաքական խաղի կանոնները: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք Հայաստանի օգնությամբ պահպանել ընտրությունների մաքրությունը: Դա խիստ անհրաժեշտ է:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որեւէ թեկնածուի օգտին, որը ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն եւ հրահրում ներազգային  թշնամություն: Կարելի՞ է մտածել, որ կան նման թեկնածուներ:

- Նման թեկնածուներ կան, բայց դրանք մարգինալ են, եւ չեմ կարծում, որ որեւէ կշիռ եւ ազդեցություն կունենան ապագա ընտրությունների ժամանակ: Հիմնական ընտրությունը կարծում եմ՝ կգնա իմ նշած երկու բեւեռների միջեւ, երկու բեւեռներն էլ ասում են, որ իրենք կողմ են նոր Հայաստանին, Նիկոլ Փաշինյանին: Այն ուժերը, որ փորձում են սերմանել ատելություն, դա անհուսալի մոտեցում է: Մենք ունենք մի ժողովուրդ, դա հայ ժողովուրդն է, եւ մտածել, որ նման մոտեցմամբ հնարավոր է ապագա ունենալ, անհեթեթություն է: Պետք է հասկանանք, որ այդ ուժերի միջոցով ատելություն սերմանելու հարցում աշխատանք են տանում ոչ միայն Արցախի որոշ ուժեր, քաղաքական գործիչներ, այլ նաեւ հին ուժերը, որոնք պարտվել են ՀՀ-ում եւ սփյուռքում: Ատելության հետեւում կանգնած են բոլոր ուժերը, որոնք վերջին 20 տարում՝ մինչ թավշյա հեղափոխությունը, քաղաքականություն էին իրականացնում: Դրանք հիմա համախմբվում են, փորձում Արցախում ունենալ այն հարթակը, որ կորցրել են ՀՀ-ում: Սա նշանակում է, որ սպասվող ընտրությունները ոչ միայն Արցախի, այլեւ համահայկական ընտրություններ են: Ղարաբաղում իշխանության տրանզիտը համահայկական խնդիր պետք է լինի: Մենք պետք է նորից հաղթանակ տանենք, բայց այս անգամ՝ քաղաքական, գաղափարական հաղթանակ: Այդ հարցում Արցախին պետք է աջակցություն ՀՀ եւ սփյուռքի կողմից: Մենք պետք է հասկանանք, որ մենակ չենք:

- Կարո՞ղ եք նշել թեկնածուների կամ ուժի անուն, որոնք թշնամական քարոզչություն են տանում:

- Դուք էլ, ես էլ լավ գիտենք, որ Վիտալի Բալասանյանն է խոսում այդ թշնամական դիրքերից: Կան ուրիշներն էլ, բայց դրանք փոքր են, չարժի էլ խոսել այդ մասին:

- Քաղաքագետները շատ մեծ են համարում նախագահական ընտրությունների 2-րդ փուլի հավանականությունը: Ի՞նչ կարծիք ունեք:

- Արցախում կանխատեսումներ անելը միշտ դժվար է եղել: Արցախը միշտ էլ ցույց է տալիս այնպիսի արդյունք, որ դժվար էր կանխատեսել: Որպես փորձագետ՝ չեմ զարմանա, որ ունենանք 2-րդ փուլ:

- Հայտնի փաստ է, որ Արցախում ներքին լարվածությունը կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել արտաքին թշնամու ակտիվացման համար: Ըստ ձեզ՝ հնարավոր կլինի՞ առանց նախընտրական լարվածության քարոզարշավ իրականացնել:

- Ես չեմ կարծում, թե մենք խնդիր կունենանք: Համոզված եմ, որ ՀՀ-ն երաշխավոր կլինի, որ ոչ մի վտանգավոր պրոցես չգնա Արցախում: Հակառակ պարագայում, եթե պրովակացիաներ լինեն, խաղի մեջ կմտնեն ուժային կենտրոններ, եւ Արցախի ընտրությունը կդառնա տարածաշրջանային պրոցես:

- Ղարաբաղի ապագայի վերաբերյալ պատկերացումները բոլոր ժամանակներում շատ կարեւոր են համարվել Արցախի եւ Հայաստանի իշխանություն ընտրելիս: Ո՞ր թեկնածուին միանշանակ կարելի է վստահել Արցախի ապագան:

- Արցախի նախագահը պետք է լինի դիվանագետ, քաղաքական գործիչ, որը պետք է կարողանա միանգամից կողմնորոշվել, իրականացնել ճիշտ որոշումներ: Եթե հայկական դիվանագիտությանը հաջողվի վերադարձնել այն ձեւաչափը, որով գնում էին ԼՂ հարցով բանակցությունները, եւ Արցախը դառնա բանակցության երրորդ հիմնական կողմ, այդ ժամանակ Արցախին պետք կլինի ավելի շատ քաղաքական գործիչ նախագահ, հետո՝ նաեւ տնտեսագետ եւ այլն, եւ այլն:

- Ըստ որոշ գնահատականների՝ Մյունխենում տեղի ունեցած քննարկմամբ նոր բովանդակություն հաղորդվեց ԼՂ հարցին: Ի՞նչ կարծիք ունեք Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած նոր սկզբունքների մասին:

- Իմ կարծիքով՝ դա մեծ նվաճում էր հայկական դիվանագիտության մեջ: Այն, որ հայկական պետության ղեկավարը խոսում է բանակցություններում Արցախի ներգրավման անհրաժեշտության մասին, դա արդեն նվաճում է: Առաջին անգամ է նաեւ, որ հայկական պետության ղեկավարը խոսում է Շահումյանի մասին, հյուսիսային Արցախի մասին, Նախիջեւանի մասին: Այն բոլոր սկզբունքները, որոնք նա հրապարակել է, նորություն են եւ հայկական դիվանագիտության հաղթանակ: Ընդհանուր առմամբ, եթե Փաշինյանի քաղաքականության այլ ոլորտների վերաբերյալ կարող են հարցեր լինել, ապա տարածաշրջանային եւ Ղարաբաղի հարցերում նրա քաղաքականությունը այն է, ինչի մասին ես մտածել եմ վերջին 20 տարում:

- Ըստ ձեզ՝ մարտի 31-ին կունենա՞նք հեղափոխական Արցախ:

- Արցախում պետք է վերջացնենք այն, ինչ սկսվել է 2018-ին Հայաստանում: Եթե հեղափոխությունը չի հասնում Արցախ, եթե դատական համակարգում փոփոխություններ տեղի չեն ունենում, դու առաջ գնալ չես կարող: Միայն այս երկու խնդիրների լուծումից հետո կարելի է մտածել մեր մեծ միացման մասին: Մեծ միացումը անհրաժեշտ է Հայաստանի եւ հայկական պետականության համար՝ ոչ միայն որպես գաղափարական նպատակ, այլեւ անվտանգության խնդիրներ լուծելու համար: Հայաստանը կարող է պատասխաններ ձեւակերպել Մերձավոր Արեւելքի անվտանգության սպառնալիքներին միայն այն դեպքում, եթե այն միավորի ողջ հայ ժողովրդի ներուժն ու ռեսուրսները: Որպեսզի անհրաժեշտության դեպքում գոյատեւենք, պաշտպանենք եւ վերանայենք Հայաստանի սահմանները, մենք պետք է միավորենք մեր ներուժը: Հակառակ դեպքում դա չափազանց դժվար կլինի: Մեծ Միացումը անվտանգության հրամայական է:

Տպել
5897 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին