Վախեցել, խառնվել են իրար, պետք էլ որ չեղնի, կառնին. Գյումրու դեղատներում դիմակներ չկան

Փետրվարի սկզբին բժշկական դիմակներ Սիան ուղարկած Գյումրիում այսօր մեկ դիմակ անգամ չի ճարվում: Երեկ եթե մեկ-երկու դեղատնից դիմակներ գնողներ եղել են, հիմա արդեն նման հնարավորություն որեւէ մեկը չունի: Քաղաքի դեղատներում դիմակներ ընդհանրապես չեն ճարվում:

Աշխատակիցների հետ զրույցում պարզ դարձավ, որ մարդիկ դրանք գնել են հարյուրներով: «Վախեցել, խառնվել են իրար: Պետք էլ որ չեղնի, կառնին: Մենակ մի մարդ երեկ 100 հատ առել է»,- ասաց քաղաքի կենտրոնում գործող մեծ դեղատներից մեկի աշխատակիցը: Մեկ այլ դեղատան աշխատակից եւս փաստեց, որ մարդիկ շատ դիմակներ են գնել վերջին օրերին:

Տարբեր ընկերությունների պատկանող դեղատների ներկայացուցիչները նշեցին, որ ո՛չ վաճառքում ունեն բժշկական դիմակներ, ո՛չ՝ պահեստներում: Նաեւ չգիտեն, թե երբ են ստանալու:

Ալֆա ֆարմ ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց: Սակայն Գյումրիում գործող այդ ընկերության մեծ դեղատներում եւս դիմակներ չկային: Աշխատակիցները նաեւ չգիտեին, թե երբ են ստանալու: Միայն տեղյակ էին, որ պահեստում էլ չունեն:

«Նատալի ֆարմ» ընկերության տեղեկատուի պատասխանատուն ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դիմակներ պահեստում իսկապես չունեն, թե երբ կլինեն, չգիտի: «Արդեն երրորդ շաբաթն է՝ չունենք դիմակներ: Ոչ միայն Գյումրիում, այլ մեր ամբողջ ցանցում, չկան դիմակներ»,- ասաց Օլյան:

«Վագա ֆարմ» ընկերության դեղատներում եւս դիմակներ չկան: ՀԺ-ի հետ զրույցում սա հաստատեց ընկերության օպերատորը՝ Աստղիկը: «Դիմակներ իսկապես չունենք, փետրվարի սկզբից չկան: Վաճառվել են ու էլ չենք պատվիրում: Չունենք ուղղակի, այսինքն՝ ներմուծում չունենք, որ ունենանք»,- ասաց «Վագա ֆարմ»-ի աշխատակիցը:

ՀԺ-ի հարցին, թե ինչո՞ւ չեն պատվիրում եւ ներմուծում դիմակներ, հատկապես, որ մեծ պահանջարկ կա, աշխատակիցն ասաց. «Ֆիրմա կա, որը թանկ է վաճառում, մենք էլ չենք ուզում էդքան թանկ վաճառենք: Ունեցածն էլ վերջացել է»:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Գյումրու ավագանին ընդառաջել էր Սիանի նամակ-խնդրանքին եւ Չինաստան ճանապարհելու համար ձեռք է բերել բժշկական պարագաներ՝ 1000 հատ մեկանգամյա օգտագործման խալաթ, 14.230 հատ դիմակ, 20.000 բախիլ և 10.000 հատ ձեռնոց:

Տպել
2001 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ