Կենդանու մոտ առկա են եղել ժանտախտի նշաններ, շունը անկել է բուժակի ներկայությամբ. պարզաբանում

26/02/2020 schedule11:48

Վերջին օրերին սոցցանցերում բուռն կերպով քննարկվում է փետրվարի 21-ին ՀՈԱԿ բերված 3 կենդանիների հետ կապված միջադեպը:

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ավելորդ շահարկումներից խուսափելու և միաժամանակ ՀՈԱԿ-ի աշխատանքներին մշտապես «աջակցող» մի խումբ մարդկանց կողմից կազմակերպած սադրանքը կանխելու նպատակով ստորև ներկայացնում են դեպքի մանրամասները՝

21.02.2020 թ.՝ ժ. 15:00-ի մոտակայքում Վահագն անունով անձի կողմից, որին ճանաչում ենք՝ որպես ԴԻՆԳՈ ՀԿ-ի վարորդ, ավտոմեքենայով ԹԿՎԿ ՀՈԱԿ-ի ժամանակավոր կլինիկա են բերվում մեկ վանդակի մեջ տեղակայված 3 կենդանի ստերջացման նպատակով: Կենդանիներից երկուսը, նախնական բուժզննում անցնելուց հետո, վիրահատական միջամտության հակացուցումներ չունենալով, ուղարկվում են ստերջացման, իսկ 3-րդ շան հետազոտման ընթացքում հայտնաբերվում են հակացուցումներ՝ բարձր ջերմություն, թարախային քթարտադրություն, խզզոցներ թոքերում և աղիների բորբոքում, որոնք ինֆեկցիոն որոշ հիվանդությունների, մասնավորապես՝ գիշատիչների ժանտախտի կլինիկական նշաններ են համարվում:

Հետազոտող բժիշկը տեղեկացնում է գլխավոր անասնաբույժին իր կասկածի վերաբերյալ, և միաժամանակ կապ է հաստատվում Վահագնի հետ, որին տեղեկացվում է, որ շան մոտ առկա են վերը նշված ախտանիշները, և հնարավոր է, որ նա ինֆեկցիոն հիվանդ է, որին չի կարելի վիրահատել: Եվ քանի որ ՀՈԱԿ-ում այդ պահին գնումների գործընթացի հետ կապված՝ ժանտախտի ախտորոշման էքսպրես թեսթեր առկա չեն լինում, խնդրվում է հնարավորություն դեպքում դա բերվի: Վահագնը պատասխանում է, որ՝ այո, իրենք էլ են նկատել թարախային քթահոսքը, կասկածել, որ կենդանին հիվանդ է ժանտախտով, տարել են բժշկի, որտեղ դրվել է այդ թեսթը, որը բացասական է եղել: Մեր խնդրանքին, որ եթե հնարավոր է, թեսթը բերվի՝ ևս մեկ անգամ համոզվելու համար, նա համաձայնվում է: Կենդանին բուժակի հսկողության ներքո թողնվում է սեղանի վրա, և 10-15 րոպե անց կենդանու մոտ սկսում է ի հայտ գալ սիրտ թոքային անբավարարության նշաններ, և չնայած ձեռնարկված վերակենդանացնող միջոցառումներին՝ կենդանուն հնարավոր չի լինում փրկել: Անմիջապես կապ է հաստատվում Վահագնի հետ՝ տեղեկացնելով դեպքի մասին: Որոշ ժամանակ անց Վահագնը, այնուամենայնիվ, բերում է թեստը, որի արդյունքը կրկին բացասական է լինում:

Վահագնի հետ միասին ժամանում է իգական սեռի մի ներկայացուցիչ՝ Նատա Բուդաղյան անունով և հայտնում, որ շունը իրենն է, և որ ՀՈԱԿ-ում դիտմամբ են կազմակերպել շան սպանությունը: Այնուհետև զանգահարում է ոստիկանություն և հայտնում դեպքի մասին՝ միաժամանակ պահանջելով վերադարձնել մնացած 2 կենդանուն: Հաշվի առնելով կենդանու մոտ ինֆեկցիոն հիվանդություններին բնորոշ բոլոր ախտանիշների առկայությունը և այն հանգամանքը, որ նման թեսթերի (հատկապես չինական արտադրության) սխալի հավանականությունը 50% և ավելի է՝ կենդանու դիակը համապատասխան ձևով փաթեթավորվում, տեղադրվում է սառցարանում՝ հետագա հիվանդության ախտորոշման համար: Որից հետո տարածքը ախտահանվում է, դեպքի մասին զեկուցվում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի տեղակալին: Միևնույն ժամանակ, նույն վանդակում գտնված և ինֆեկցիոն նախանշաններ ունեցող շան հետ շփված մյուս 2 կենդանիների նկատմամբ սահմանվում է հսկողություն (պարբերաբար ջերմաչափում, կլինիկական վիճակի ստուգում, թոքերի աուսկուլտացիա և այլն):

24.02.2020 թ. դիակը ոստիկանության կողմից ուղարկվում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ փորձաքննության: Զուգահեռ, ՍԱՊԾ պետի հետ խորհրդակցելուց հետո որոշվում է կենդանիներին պատվաստել կոմպլեքս պատվաստանյութով՝ ժանտախտի, լեպտոսպիրոզի, ինֆեկցիոն հեպատիտի, պարվովիրուսային էնտերիտի և կատաղություն հիվանդությունների դեմ: Որպես կանոն՝ 14 օրյա ժամկետում կենդանիների մոտ ինֆեկցիոն հիվանդության նախանշաններ կամ հիվանդություն չզարգանալու դեպքում կենդանիները վերադարձվում են իրենց տարածք կամ հանձնվում են խնամակալին:

Այժմ մի փոքր ծանոթացում, թե ինչպես է կլինիկայում կազմակերպվում շների ստուգման և ստերջացման գործընթացը: Կենդանին, բերվելով կլինիկա, անցնում է նախնական հետազոտություն, որպեսզի բացահայտվեն առկա բոլոր հակացուցումները և հետո նոր կատարվի ստերջացումը: Առավել ակտիվ և ագրեսիվ կենդանիներին ներարկվում է քսիլա կոչվող դեղանյութը՝ 1կգ/2-3մգ չափաբաժնով: Հասարակության այն զանգվածի համար, որոնք ծանոթ չեն այդ դեղանյութին և նրա կիրառման պայմաններին, նշենք, որ քսիլան նշանակվում է շների և կատուների համար՝ կլինիկական քննությունների, ռենտգեն հետազոտությունների ընթացքում ցավազրկման և մկանների թուլացման նպատակով, անհանգստացնող և ագրեսիվ կենդանիներին հանգստացնելու համար, ներառյալ տեղափոխման ժամանակ՝ որպես սեդատիվ միջոց վիրաբուժական միջամտությունների, ցավոտ մանիպուլյացիաների, ինչպես նաև տեղական և ընդհանուր անզգայացման նպատակով: Քսիլան արգելվում է օգտագործել կենդանիների ստամոքս-աղիքային տրակտի անանցանելության (կերակրափողի խցանում, ստամոքսի ոլորում և ճողվածք) դեպքում, շաքարախտով և սրտի մկանների անցանելիության խանգարման պատմությամբ, ինչպես նաև հղիության վերջին երրորդ շրջանում՝ պայմանավորված դեղամիջոցի օքսիթոցինանման ազդեցությամբ:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն փաստին, որ վերը թվարկված ախտանիշներից ոչ մեկը տվյալ կենդանու մոտ առկա չի եղել, և ցուցված չափաբաժնից կենդանուն ներարկվել է 1կգ/2մգ դեղանյութ:

Ամփոփելով վերոգրյալը՝ ևս մեկ անգամ խնդրում ենք բոլոր քաղաքացիներին, հատկապես կենդանասեր ակտիվիստներին, ամբողջությամբ չտիրապետելով միջադեպերի մանրամասներին՝ հանդես չգալ ոչ մասնագիտական և հատկապես ՀՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժին ուղղված անհիմն մեղադրանք հնչեցնող հայտարարություններով՝ ստեղծելով արհեստական խուճապ, և վերջապես չխոչընդոտել ՀՈԱԿԻ աշխատանքներին:

Տպել
870 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ