Երևան
20 °C
Երեւանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամ ուսանողները դժգոհ են. «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանողների թիվը կրճատվում է, մինչդեռ կառավարության եւ լիազոր մարմնի ներկայացուցիչներինը՝ ավելանում:
Ուսանողները նաեւ կարծում են, որ այսօր բուհի Հոգաբարձուների խորհրդի՝ ՀՀ կառավարության կողմից ներկայացված անդամներն իմիջիայլոց վերաբերմունք ունեն եւ նիստերից շատ են բացակայում, սակայն հարցը չի բարձրաձայնվում:
Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը՝ շեշտելով, որ նոր օրենքի ընդունման դեպքում պատկերը կարող է ավելի վատանալ. ստացվի մի իրավիճակ, որ այն ուսանողները, որոնք նիստերին ներկա են, հետաքրքրված են համալսարանի առօրյայով ու ապագայով, զրկվեն բուհի կառավարմանն արդյունավետ մասնակցելու հնարավորությունից, մինչդեռ այն մարդիկ, որ չեն ներկայանում նիստերին, կունենան վճռական ձայնի իրավունք։
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի օրերս հրավիրած նիստում ուսանողները, նկատելով, որ Կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 8-ը չեն եկել, նրանք եւս չմասնակցեցին՝ բոյկոտելով նիստը: Արդյունքում այն չկայացավ։
Ափոյանի խոսքով՝ իրավիճակը ոչ թե միայն նախորդ անգամ էր այդպիսին, այլ կրկնվում է հաճախ, եւ բոյկոտելով՝ իրենք ցանկանում էին ընդգծել ուսանող անդամների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ցույց տալ, թե ինչպես խորհրդում 50 % ներգրավածություն ունեցող ներկայացուցիչները չեն մասնակցում քննարկումներին:
ՈւԽ նախագահը նշեց, որ ներկայումս ուսանողները բուհի կառավարմանը մասնակցում են 21%-ով, նրանք կազմում են խորհրդի 32 անդամներից 8-ը:
Նոր օրենքի նախագծով, սակայն, չի հստակեցվում, թե նրանք քանի տոկոս մասնակցություն պետք է ունենան բուհի կառավարմանը, միայն նշվում է, որ կառավարման խորհուրդը պետք է կազմված լինի 12 անդամից՝ 1 ուսանող, 6 կառավարության ներկայացուցիչ, 4 դասախոս եւ 1 գործատու:
«Մեր պահանջն է գործատուի կամ արտաքին ներկայացուցիչներից որեւէ մեկի հաշվին բարձրացնել ուսանողների թիվը եւ օրենքի նախագծում հստակ ամրագրել բուհի կոլեգիալ կառավարման մարմիններում ուսանողների մասնակցության չափը, թե ինչ համամասանությամբ են մասնակցելու»,-նշեց Դավիթ Ափոյանը՝ հավելելով, որ բուհի կոլեգիալ կառավարման մարմինները չեն ավարտվում միայն հոգաբարձուների խորհրդով, այլ կա Գիտական խորհուրդ եւ այլն:
Ուսանողները պետք է կարողանան ներկայացնել իրենց առաջարակությունները, դժգոհությունները, փորձեն պաշտպանել իրավունքներն ու պարտականությունները: Նրանց բողոքները բարձրաձայնելու համար՝ հազար ու մի ճանապարհ կա, սակայն, Ափոյանի խոսքով՝ իրենք ցանկանում են ամեն բան կատարել ինստիտուցիոնալ տարբերակով, այսինքն՝ պետք է լինի մասնակցության հստակ չափաբաժին:
Մեկ այլ հարց է նախագծի այն դրույթը, ըստ որի՝ գիտական խորհուրդներում ուսանողների մասնակցությունը թողնվում է բուհի հայեցությանը: Ափոյանը սա էլ ճիշտ չի համարում: Նրա խոսքով՝ գիտական խորհուրդներում ուսանողներն ընդհանրապես ընդդիմադիր կեցվածք ունեն, ներկայացնում են պահանջներ, դժգոհություններ ու ճիշտ չի, որ իշխանությունը, տվյալ դեպքում՝ բուհի ղեկավարությունը որոշի՝ ինչքան պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչները: «Ցանկացած մարմին, կցանկանա, որ իր դեմ բողոքողները քիչ լինեն»,- համոզմունք հայտնեց Ափոյանը:
Այն հարցին՝ ինչ է նախատեսվում առաջիկայում եւ արդյոք կբոյկոտվի նաեւ հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստը, պատասխանեց, որ պատրաստվում են դրան մասնակցել, քանի որ նպատակ չունեն բուհի գործունեւությանը վնասել. «Սա նախազգուշացնող բնույթ ուներ»:
Բայց բողոքի այլ գործողություններ, սակայն, ամեն դեպքում նախատեսում են: Ուսանողներն այս ընթացքում կիրականցնեն քննարկում եւ ավելի ուշ տեղյակ կպահեն իրենց հետագա գործողությունների մասին:
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
© 2024 Հայկական ժամանակ