Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր է. նախկին տնօրեն Արտակ Պողոսյանը եւս կմասնակցի մրցույթին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում սույն թվականի մարտի 31-ին կանցկացվի տնօրենի բաց մրցույթ: Այն հայտարարել է ԿԳՄՍ նախարարությունը:

ԿՏԱԿ նախկին տնօրեն Արտակ Պողոսյանի պաշտոնավարման 4 տարի ժամկետը լրացել է, եւ նա սույն թվականի հունվարի 27-ից աշխատում է որպես տնօրենի պաշտոնակատար: ՀԺ-ի հետ զրույցում նա ասաց, որ մասնակցելու է հայտարարված մրցույթին: 

Դրան կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, հանրային ծառայության, մասնագիտական աշխատանքային հինգ տարվա կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

Պարտադիր պայմաններից են տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացությունը, առնվազն մեկ օտար լեզվի ազատ տիրապետելը, համակարգչային եւ այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտությունը:

Մրցույթին մասնակցելու համար անրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով, լուսանկար, աշխատանքային գրքույկի պատճեն, բնութագիր վերջին աշխատավայրից եւ այլն:

Փաստաթղթերը կընդունվեն ԿԳՄՍՆ անձնակազմի կառավարման վարչությունում՝ մինչեւ մարտի 25-ը:

Տպել
464 դիտում

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Արցախում մարտին թանկացել են բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն, սոխը, կիտրոնն ու այլ ապրանքներ

ՊԵԿ-ը շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողներին․ 4 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկվել փոստով

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան