Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, տեղյակ լինելով, որ Քուվեյթում բնակվող իր ծանոթը գտնվում է ֆինանսապես ապահովված վիճակում, որոշել է Հայաստանի Հանրապետությունում նրա հետ բիզնես հիմնելու և ներդրում կատարելու պատրվակով վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

Հանցավոր մտադրությունն իրագործելու համար նա 2013 թվականին իր ծանոթին առաջարկել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղում ավտոգազալցակայան կառուցել: Ստանալով վերջինիս համաձայնությունը, չարաշահելով որպես մտերիմ  իր նկատմամբ ունեցած նրա վստահությունը՝ Երևանի բնակիչն իր ծանոթին առաջարկել է համատեղ ՍՊ ընկերություն հիմնադրել և Քուվեյթից գումարները փոխանցել նշված ընկերության հաշվին՝ շինարարական աշխատանքները կատարելու համար, որից հետո վերջինս, մեկնելով Քուվեյթ, սկսել  է գումարներ փոխանցել համատեղ հիմնադրած ընկերության հաշվին: Այնուհետև խարդախությամբ գույք հափշտակելու իր դիտավորությունը չբացահայտելու նպատակով՝ նա պատրաստել է կեղծ փաստաթղթեր և ներկայացրել դրանք իր ծանոթին՝ որպես համատեղ հիմնած ՍՊԸ-ի անվամբ ձեռք բերված գույքի փաստաթղթեր, որի արդյունքում խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 258.657.800 ՀՀ դրամին համարժեք՝ 580.000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածի 1-ին մասով և 178-րդ (խարդախությունը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Տպել
972 դիտում

Ժամը 11։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 6,15 տոկոսը

2 ընտրատեղամասում փորձել են քվեաթերթիկ դուրս բերել, 24 տեղամասեր բացարձակապես անմատչելի են. «Անկախ դիտորդ»

Շինաշխատանքների պատճառով փակ են լինելու Ստեփանակերտ քաղաքի որոշ փողոցներ

Էրդողանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հեռակառավարվող պայթուցիկ սարք է հայտնաբերվել ու վնասազերծվել

Հայաստանում այս պահին բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 10 հազարից ավելի մարդ

Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել

«Fitch Ratings»-ն իջեցրել է Թուրքիայի տնտեսական վարկանիշը. պատճառը լիրայի արժեզրկումն է

Աշոցքի տարածաշրջանում, Թալինում, Արագածում ձյուն է տեղում

Սպիտակ տունը հաստատել է. Պուտինն ու Բայդենը դեկտեմբերի 7-ին տեսակապով հանդիպում կունենան

89-ամյա կնոջը ծեծել և տունն ու դին այրել էր նրա 36-ամյա թոռնուհին. վերջինս ձերբակալվել է

Շիրակի մարզի 4 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Մարմարաշեն գյուղի մոտակայքում 2 մեքենաների բախումից հետո «Մերսեդես»-ը բռնկվել է. կան տուժածներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի շարք կարևոր հատվածներում մերկասառույց է

Ժամը 8:00-ին ՀՀ տարածքում բացվել են բոլոր 984 տեղամասային կենտրոնները

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 3 տուժած հոսպիտալացվել է

ԵԱՀԿ Մինսկի խումբը ափսոսանք է հայտնել Բայրամով-Միրզոյան չկայացած հանդիպման կապակցությամբ. հայտարարություն

Այսօր ՀՀ մի շարք մարզերի խոշորացված համայնքներում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ. որոնք են դրանք

Ադրբեջանական կողմը քրգործ է հարուցել Արցախի խաղաղ բնակչի սպանության փաստով. ՌԴ ՊՆ

Արցախի Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել երեկ սպանված Սեյրան Սարգսյանի դին

Հայրենադարձվածերից 2-ը Գյումրիից են. Նազելի Բաղդասարյան

Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում՝ պատերազմում զոհված տղաներին նվիրված «Արմաթ» լաբորատորիայի բացումը՝ լուսանկարներով

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ նիստ է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)

Անավարտ թռիչք. Գյումրու N զորամասում հուշակոթող է բացվել՝ ի հիշատակ զոհված օդաչուների (լուսանկարներ)

Հակահամաճարակային կանոնները խախտվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտում

«Ալիբեկ» սարի գագաթին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Կալանավորվել է ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանը

Զագրեբում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ (լուսանկարներ)

Հայտնի է Ճարտարի բնակչին սպանած ադրբեջանցու ինքնությունը. խաղաղապահները բանակցում են դին արցախյան կողմին հանձնելու շուրջ

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել

2 դեղաչափով պատվաստված անձինք 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ. ՀՎԿԱԿ

Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հալեպի հայկական եկեղեցիներին, դպրոցներին և հայ համայնքին

ԱԳՆ-ն վերահաստատել է ՀՀ աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

Ողբերգական դեպք Վանաձորում. ննջասենյակում հայտնաբերվել է տան տիրոջ կիսաայրված դին (լուսանկարներ)

Լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով

Օտարերկրացի տղամարդուն ծեծել են, հափշտակել բջջային հեռախոսը, գումարն ու արծաթե վզնոցը

Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ, ստուգվել է զինծառայողներին կցագրված զենք-զինամթերքը